Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

        2015 թ. մայիսի 8-ին տեղի ունեցաւ այցելութիւն, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան տարիների անդամ եւ թէքւանդոյի վաստակաւոր մարզիչ՝ Արմէն Մարտիրոսեանի շիրիմին, որը ծանր հիւանդութեան դէմ պայքարելով, վախճանւեց 2003 թւականին:

    Այցելութիւնը կազմակերպւեց Հ.Մ.Ա.Կ.- ի Մարզական միութեան թէքւանդոյի խմբի պատասխանատու , մարզիչ եւ հանգուցեալի աշակերտ՝ Համլէտ Սահակեանի եւ թեքւանդոյի խմբի նախաձեռնութեամբ եւ Թեհրան նահանգի թէքւանդոյի յանձնախմբի վետերանների համագործակցութեամբ:

    Նախ տեղի ունեցաւ այցելութիւն հանգուցեալի շիրիմին եւ ապա պատերազմի նահատակ զինւորների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

     Մարզական միութեան վարչութեան նախագահ ընկ. Արա Ջահանեանը օրւան պատշաճ արտայայտւեց եւ կարեւորեց հանգուցեալի նկատմամբ պարսիկ հայրենակիցների երախտագիտութեան եւ հարգանքի մոտեցումները:

    Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 25 վետերան մարզիկներ, եւ Հ.Մ.Ա.Կ.- ի թէքւանդոյի խումբն ու Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչը:

 

 

 

Ուրբաթ, մայիսի 1-ի երեկոյեան «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում կայացաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Ծրագրի գեղարւեստական բաժնում ներկայացւեցին մենապարեր եւ խմբական պարեր, «Արարատ» պարախմբի կատարմամբ:
«Արարատ» երգչախմբի միջոցով՝ հնչեցին երգեր, որոնց դաշնամուրով ընկերակցում էր Արգամ Վարդանեանը:
Գրական խմբի մասնակցութեամբ ներկայացւեցին արձակ կտորներ Սեդրակ Գոջամանեանի, Արտոյտ Զոհրաբեանի եւ Արգին Արիստակէսեանի միջոցով:
«Արարատ» պարախմբի երեք սաները Արա Կարապետեանի երգի ներքոյ ելոյթ ունեցան: Այնուհետեւ երգով հանդէս եկան Թենի եւ Թեմա Յակոբեաններն եւ Արա Կարապետեանը:
Ծրագրի գեղարւեստական բաժնի ղեկավարներն էին՝ «Արարատ» պարախմբի ուսուցչական կազմը աւագ ուսուցիչ՝ Անահիտ Աւետեանի գլխաւորութեամբ, երգչախմբի ղեկավար՝ Սեւան Աբեդին եւ Գրական խմբի ղեկավար՝ Սեդրակ Գոջամանեանը:
150514d01aՕրւայ բանախօսն էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը:
Նա իր բանախօսութեան մէջ մէջբերեց Թուրքիայի ղեկավարների բազմիցս կրկնւած խօսքերը՝ «Հայերը Օսմանեան կայսրութեան մէջ առանձնաշնորհեալ էին, ապստամբեցին, օրինական իշխանութեան վրայ զէնք վերցրին, թուրք բնակչութիւն ջարդեցին»...
- «Առաջին Աշխարհամարտին ցաւալի դէպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաեւ՝ թուրքերն ու այլ մուսուլմաններ: Առաջին Աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածը այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցաւն է եւ պէտք է կիսել բոլորի ապրած ցաւն ու վիշտը»...
Այնուհետեւ, բանախօսն անդրադառնալով նախ 1974 թ.-ին Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում Թուրքիայի ներկայացուցչի եւ ապա 40 տարիների տարբերութեամբ՝ 2014 թւականին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի արտայայտութիւններին եւ դրանց հետապնդող նպատակներին, շարունակեց իր խօսքը՝ ներկայացնելով 3 հիմնական կէտեր՝ շեշտելով, թէ «Հայոց Ցեղասպանութիւն» խորագիրը պէտք է ուսումնասիրել խորը եւ ամենայն համոզւածութեամբ.
Նախ Դա մեծ ցեղասպանութիւն է, քանի որ հայոց հայրենիքի ու Օսմանեան կայսրութեան սահմաններից ներս ապրող մօտ 3 միլիոն հայերից 1.5 միլիոնը սպանեցին:
150514d01bԵրկրորդը՝ բազմաթիւ ապացոյցներ ու փաստաթղթեր կան Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացեալ Նահանգների եւ նախկին Խորհրդային Միութեան արտաքին գործոց նախարարութիւնների արխիւներում, ու կան նաեւ Թուինբիների, Մօրգենթաուների, Լեփսիուսների, վկայութիւնները այդ մասին:
Վերջինը՝ 1919 եւ 1920-ին հէնց Թուրքիայի զինդատարանը դատապարտել է ոճրագործներին: Դատապարտութիւն, որն իհարկէ չունեցաւ իրագործւած արդար վճիռներ, քանի որ մեղադրեալներն այլեւս Թուրքիայում չէին:
«Բնակւած երկրում որպէս համահաւասար իրաւունքների տէր քաղաքացի բնակւելու իրաւունք, ընդորում նրան պիտի յաջողւէր ազատօրէն զբաղւելու իր կրօնով հայեցի դաստիարակութեամբ»,- նա վերադառնալով 14-15-րդ դարերին, բացատրեց, թէ որտեղից եւ ինչպէս սկիզբ առաւ Հայկական Հարցը:
«Կայացած էր որոշումը եւ թուրքերը յանուն իրենց հիւանդագին նպատակի իրագործման, ընդունեցին համբերել ցեղասպանութեան ծանր հետեւանքները»:
150514d01c«Պատմական սխալներ ընդունելով՝ կարելի է շտկել ապագայի քայլերը, պատմական յաղթանակներն ուսումնասիրելով՝ կարելի է լիցքաւորւել նորանոր յաջողութիւններով արձանագրելու համար մէկ խօսքով՝ պատմութեամբ կարելի է տխրել կամ ուրախանալ, պարծենալ կամ նւաստանալ, սակայն չի կարելի այն ուրանալ, դա որեւէ պետութեան անպատասխանատւութեան փաստն է...»:
Աւարտին, մեծ կարեւորութեամբ նշեց Սփիւռքի դերը, շեշտելով, թէ Հայաստանի անկախացումով, Սփիւռքը չի դադարում հայրենանպաստ գործօն հանդիսանալուց, այլ պէտք է վերակազմակերպել եւ այդ վերադասաւորւած համակարգով ծառայել Հայ Դատին:
«Հայ ժողովրդի ներկայ սերունդը պարտաւոր է Հայ Դատի լուծման համար փորձել իր բոլոր հնարաւոր միջոցները եւ յաջողութեան չհասնելու դէպքում այդ պատմական յաղթանակին արժանանալու բախտը փոխանցել յաջորդ սերունդներին»:
Չմոռանանք երբեք, որ՝
Յաղթում է նա՝ ով հաւատում է ապագային...
Բանախօսութիւնից յետոյ հրաւիրւեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, օրւայ պատգամը յղելու:
Հանդիսութեանը ներկայ էին մեծ թւով հայրենակիցներ, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան կազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, ազգային մարմինները, եւ միութիւնների ներկայացուցիչները:

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

 

 

    Ուրբաթ 2015 թւականի մայիսի 15-ին «Արարատ» մարզաւանի ընթրիքների շրջափակում տեղի ունեցաւ Համբարձման տօնի առիթով դաշտահանդէս, «Արարատ»-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ:

    Դաշտահանդէսը ճոխ էր, բանուկ էին խոհանոցը ուր համեմւած էր նաև անդամների միջոցով պատրաստւած աւանդական ճաշերով, թէյատունը, փիթզայի բաժինը, Սկաուտական միութեան կազմակերպած եգիպտացորենի վաճառման տաղաւարը, հնչում էր նւագախմբի միջոցով կենդանի երգեր, աշխատում էր Արւեստից միութեան «Արւեստի դպրոցի» կողմից կազմակերպւած մանկական զբաղումների տաղաւարները 3 գլխի տակ՝ ձևաւոր փուչիկների պատրաստում և վաճառք, իֆոլէտի և օրիգամիի դասաւանդում և պատրաստում:

    Բազմաթիւ մանուկ-պատանիներ պատրաստեցին գեղեցիկ աշխատանքներ հէնց դպրոցի մասնագէտ ուսուցիչի օգնութեամբ: Իսկ ինչպէս միշտ Ջանգիւլումի տաղաւարը հետաքրքրում էր բոլորին ի մասնաւորի երիտասարդներին:

    Դաշտահանդէսը շարունակւեց մինչև ուշ գիշեր, բազմաթիւ հայրենակիցների մասնակցութեամբ:

            

 

 

 

Ժայռամագլցման ֆեստիւալ

  Թւականիս Ապրիլի 30-ին և Մայիսի 1-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ժայռամագլցման խմբի երէց մարզիկները մասնակցեցին Քէրմանշահ քաղաքի մօտակայքում Չալաբէ շրջանում գտնւող բնական ժայռապատերի վրայ, ժայռամագլցման ֆեստիւալին:

    Միջոցառմանը մասնակցում էին Իրանի տարբեր շրջաններից աւելի քան 100 մարզիկներ որոնք 3 օրերի ընթացքում միասնաբար՝ իրենց ազատ պարապմունքներն ունեցան աւելի քան 80 ժայռապատերի վրայ:

    Հ.Մ.Ա.Կ.-ից մասնակցել էին՝ Առնոլդ Խոսրովեանը, Ռազմիկ Զարիֆեանը, Մինէ Մեսրոպեանը և Սերինէ Բանդարին:

            Մարզիչներ՝ Ալի Միրզայի և Զահրա Ֆարաջի

            Ընդ. պատ.՝ Արա Ջահանեան