Երէցների վարչութիւնը կազմակերպել էր նախաճաշ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջապակում: Հրաւիրւած էին Բաժանմունքների վարչութիւնները, միութիւնների վարչութիւնները, մարզաւանի վարիչ մարմինը, Կենտրոնական վարչութիւնը և Հանրութեան հետ կապի պատասխանատուն:
Հաճելի մթնոլորտում մտերմիկ հանդիպման առիթ դարձաւ այս միջոցառումը :
Հ.Մ.«Արարատ»Կ.
Յիշում եմ և պահանջում
Փակւած համարւեց 39-րդ համադպրոցական խաղերը
2015 թ. ապրիլի 17-ի ուշ երեկոյեան փակւած համարւեց մարզական միութեան նախաձեռնած 39-րդ համադպրոցական խաղերը:
Խաղերը կատարւեց 8 օրերի ընթացքում 9 մարզաճիւղերում, մեդալաբաշխումները և վկայագրերի տւչութիւնը կատարւեց ամէն մի մրցութեան աւարտին Կենտրոնական վարչութեան և պատասխանատուների ձեռամբ:
Համադբրոցական խաղերը տեղի ունեցաւ մարզական ջերմ մթնոլորդում, աշակերտներն ու ծնողները յաղթական ոգով վերադարձան տուն պատրաստւելու համար միւս տարւայ համադպրոցականին:
Միջվարչական հանդիպում
Միջվարչական հանդիպում
Կենտրոնական վարչութեան հրաւէրով ուրբաթ առաւօտեան 2015 թ. ապրիլի 17-ին «Շահբազեան» սրահում կայացաւ 2015-2016 տարեշրջանի առաջին միջվարչական հանդիպումը:
Ներկայ էին Կենտրոնական վարչութեան կազմը, Հաշւքնիչ մարմնի նախագահը, Երէցների, Արւեստից, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները նաև Մարզաւանի Վարիչ մարմնի, Կենտրոնատեղիի Վարիչ մարմնի, Առողջապահական և Հանրութեան հետ կապի մարմիններն ու յանձնախմբերը:
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը սկզբում ողջունեց վարչականներին և առիթ տւեց որ ներկայացնեն իրենց, ապա նախագահների միջոցով ներկայացւեց միութիւնների անցեալի, ընթացիկ և ապագայի աշխատանքները այնուհետև ձայն տրւեց հաշւեքննիչ մարմնի ներկայացուցչին:
Կենտրոնական վարչութեան նախագահը բացատրեց մինչ այս 100-ամեակի աշխատանքների ծիրում տարած աշխատանքները, ապա նիւթականի պատասխանատու ընկեր Ռաֆիկ Բաղումեանը ևս մի շարք փոխանցումներ կատարեց:
Ընկ. Գէորգ Վարդանը ներկայացրեց Կենտրոնական վարչութեան մշակած աշխատանքային ոճը և յայտնեց յառաջիկայ ծրագրերի մասին, նա իր խօսքերի սկզբում շնորհակալոութիւն յայտնեց իր և կենտրոնական վարչութեան կազմին վստահելու համար, ցանկացաւ բոլորին միութենական և ընկերական աշխատանքային մթնոլորտ և յաջողութիւններ:
«Երէցների միութեան Ապրիլ ամսւայ ընդհանուր հանդիպում»
Սոյն թւականի Ապրիլի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան, Ապրիլ ամսւայ հանդիպումը նւիրւեց «Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Իրանի խորհրդարանում» թեմային, ներկաները մուտքի մօտ ստանում էին ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած խորհրդանիշ՝ կրծքանշանը:
Սկզբում Երէցների միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին և շնորհաւորեց Զատկական և Մայրերի տօները ապա հրաւիրեց օրւայ բանախօս՝ ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանին:
Յարգելի բանախօսը լայն բացատրութիւններ տւեց ընդհանրապէս երկրում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի փուլերի մասին, եղան հարցեր ու մտքերի փոխանակումներ: Ելոյթի ընթացքին նաև հրաւիրւեց արտայայտւելու ԻԻ խորհրդարանում Սպահանի և Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր Պրն. Ռոբերտ Բէգլարեանը:
Հանդիպմանը ներկայ էին ԻԻՀ խորհրդարանում Հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բէգլարեանը, Հայաստանի դեսպանորդ պրն. Գառնիկ Բադալեանը, Թեմական խորհրդի և Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմը, «Հուսկ» հաստատութեան ներկայացուցիչները, Կենտրոնական վարչութեան ընկերները, միութենականները և հիւրերը:
Սրահում տեղադրւած էր Թ.Հ.Թ. 100- ամեակի Կենտրոնական յանձնախմբի միջոցով կազմակերպւած ցուցահանդէս՝ Հայոց եղեռնի տարիներին միջազգային մամուլում լոյս տեսած նիւթերի պարունակութեամբ:
Հանդիպման վերջում պատրաստւել էր համեստ ընդունելութիւն, նաև ինչպէս միշտ տօնւեց ամսւայ ընկերների տարեդարձները: