Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Փակւած համարւեց 39-րդ համադպրոցական խաղերը

2015 թ. ապրիլի 17-ի ուշ երեկոյեան փակւած համարւեց մարզական միութեան նախաձեռնած 39-րդ համադպրոցական խաղերը:

            Խաղերը կատարւեց 8 օրերի ընթացքում 9 մարզաճիւղերում, մեդալաբաշխումները և վկայագրերի տւչութիւնը կատարւեց ամէն մի մրցութեան աւարտին Կենտրոնական վարչութեան և պատասխանատուների ձեռամբ:

            Համադբրոցական խաղերը տեղի ունեցաւ մարզական ջերմ մթնոլորդում, աշակերտներն ու ծնողները յաղթական ոգով վերադարձան տուն պատրաստւելու համար միւս տարւայ համադպրոցականին:

Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 14:21

Միջվարչական հանդիպում

Միջվարչական հանդիպում

            Կենտրոնական վարչութեան հրաւէրով ուրբաթ առաւօտեան 2015 թ. ապրիլի 17-ին «Շահբազեան» սրահում կայացաւ 2015-2016 տարեշրջանի առաջին միջվարչական հանդիպումը:

            Ներկայ էին Կենտրոնական վարչութեան կազմը, Հաշւքնիչ մարմնի նախագահը, Երէցների, Արւեստից, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները նաև Մարզաւանի Վարիչ մարմնի, Կենտրոնատեղիի Վարիչ մարմնի, Առողջապահական և Հանրութեան հետ կապի մարմիններն ու յանձնախմբերը:

            Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը սկզբում ողջունեց վարչականներին և առիթ տւեց որ ներկայացնեն իրենց, ապա նախագահների միջոցով ներկայացւեց միութիւնների անցեալի, ընթացիկ և ապագայի աշխատանքները այնուհետև ձայն տրւեց հաշւեքննիչ մարմնի ներկայացուցչին:

            Կենտրոնական վարչութեան նախագահը բացատրեց մինչ այս 100-ամեակի աշխատանքների ծիրում տարած աշխատանքները, ապա նիւթականի պատասխանատու ընկեր Ռաֆիկ Բաղումեանը ևս մի շարք փոխանցումներ կատարեց:

            Ընկ. Գէորգ Վարդանը ներկայացրեց Կենտրոնական վարչութեան մշակած աշխատանքային ոճը և յայտնեց յառաջիկայ ծրագրերի մասին, նա իր խօսքերի սկզբում շնորհակալոութիւն յայտնեց իր և կենտրոնական վարչութեան կազմին վստահելու համար, ցանկացաւ բոլորին միութենական և ընկերական աշխատանքային մթնոլորտ և յաջողութիւններ:   

 «Երէցների միութեան Ապրիլ ամսւայ ընդհանուր հանդիպում»

 

   Սոյն թւականի Ապրիլի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան, Ապրիլ ամսւայ հանդիպումը նւիրւեց «Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Իրանի խորհրդարանում» թեմային, ներկաները մուտքի մօտ ստանում էին ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած խորհրդանիշ՝ կրծքանշանը:

   Սկզբում Երէցների միութեան վարչութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին և շնորհաւորեց Զատկական և Մայրերի տօները ապա հրաւիրեց օրւայ բանախօս՝  ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանին:

    Յարգելի բանախօսը լայն բացատրութիւններ տւեց ընդհանրապէս երկրում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի փուլերի մասին, եղան հարցեր ու մտքերի փոխանակումներ: Ելոյթի ընթացքին նաև հրաւիրւեց արտայայտւելու ԻԻ խորհրդարանում Սպահանի և Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր Պրն. Ռոբերտ Բէգլարեանը:

   Հանդիպմանը ներկայ էին ԻԻՀ խորհրդարանում  Հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բէգլարեանը, Հայաստանի դեսպանորդ պրն. Գառնիկ Բադալեանը, Թեմական խորհրդի և Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ներկայացուցիչները, «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմը, «Հուսկ» հաստատութեան ներկայացուցիչները, Կենտրոնական վարչութեան ընկերները, միութենականները և հիւրերը:

    Սրահում տեղադրւած էր Թ.Հ.Թ. 100- ամեակի Կենտրոնական յանձնախմբի միջոցով կազմակերպւած ցուցահանդէս՝ Հայոց եղեռնի տարիներին միջազգային մամուլում լոյս տեսած նիւթերի պարունակութեամբ: 

   Հանդիպման վերջում պատրաստւել էր համեստ ընդունելութիւն, նաև ինչպէս միշտ տօնւեց ամսւայ ընկերների տարեդարձները:

 

 

 

2015 թ.-ի մարտի ժամը 23:30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի 63 հոգանոց խումբը բաղկացած մարզիկ-մարզիչ և պատասխանատուից, մեկնեցին Նոր Ջուղա, աշխատանքի ընդհանուր պատասխանատուն էր մարզական միութեան վարիչ Արա Անտոնեանը:

Օրիորդաց բասկետբոլի երիտ. Խմբերն էին՝ Սպահան(1) – Սպահան (2) – Հ.Մ.«Արարատ»Կ.

Օրիորդաց բասկետբոլի խաղերի արդիւնքը ըստ հետևեալի

Արաջին՝Հ.ՄԱրարատ»Կ.

Երկրորդ՝Սպահան (1)

Երրորդ՝Սպահան (2)

 

Հ.Մ.«Արարատ»Կ. 53 – Սպահան(2) 30

Հ.Մ.«Արարատ»Կ. 32 – Սպահան (1) 31

Սպահան (1) 50 – Սպահան (2) 30

 

Մարզիչ ՝Մեղեդի Շահնազարեան

Պատասխանատու՝ Թէնի Ասատրեան

 

 

Օրիորդաց բասկետբոլի երէց խմբերն էին՝ Հ.Մ.«Արարատ»Կ.(1) –Հ.Մ.«Արարատ»Կ.(2)– Սպահան- Րաֆֆի:

 

Առաջին՝Սպահան

Երկրորդ՝Հ.ՄԱրարատ»Կ. (1)

Երրորդ՝Հ.ՄԱրարատ»Կ. (2)

 

Հ.Մ.«Արարատ»Կ.  (1) 55 – Հ.Մ.«Արարատ»Կ.  (2) 35

Հ.Մ.«Արարատ»Կ.  (1) 42 – Սպահան 60

Հ.Մ.«Արարատ»Կ.  (1) 70 – Րաֆֆի 38

Սպահան 52 – Հ.Մ.«Արարատ»Կ.  (2) 32

Րաֆֆի 38 – Հ.Մ.«Արարատ»Կ.  (2) 45

Սպահան 60 – Րաֆֆի 35

 

Մարզիչ՝ Արթին Մատթէոսեան

Պատասխանատու՝ Հաթամզադէ

 

 

 

 

Տղայոց Երէց բասկետբոլի խմբերն էին՝ Հ.Մ.«Արարատ»Կ. – Սպահան – Րաֆֆի – Չհարմահալ- Շահինշահր – Սիփան

Առաջին՝ Հ.ՄԱրարատ»Կ.

Երկրորդ՝ Սպահան

Երրորդ՝ Չարմահալ

 

Հ.Մ.«Արարատ»Կ.  82 – Սիփան 43

Հ.Մ.«Արարատ»Կ.  61 – Սպահան 44

Հ.Մ.«Արարատ»Կ.  74 – Չարմահալ 57

Հ.Մ.«Արարատ»Կ.  74 – Շահինշահր 42

Հ.Մ.«Արարատ»Կ.  72 – Րաֆֆի 73

 

 

 

Պինգ-պոնց մարզաձևին մասնակցում էին՝ 3 տղայ և 2 աղջիկ

Երրորդ տեղը գրաւեցին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի անհատական տղայոց և օրիորդաց Մարզիկները  

Մասնակցող խմբերն էին՝ Սիփան– Թաւրիզ- Սպահան– Հ.Մ.«Արարատ»Կ.– Գեարդաբադ

 

 

 

 

Ֆուտբոլ մասնակցող խմբերն էին՝ Հ.Մ.«Արարատ»Կ. – Սպահան– Րաֆֆի – Շահինշահր

Առաջին ՝ Հ.Մ.«Արարատ»Կ.

Երկրորդ՝ Սպահան

Երրորդ՝ Րաֆֆի

 

Հ.Մ.«Արարատ»Կ.  1 – Ռաֆֆի 1

Շահինշահր 0 – Հ.Մ.«Արարատ»Կ.  4

Սպահան 1 – Հ.Մ.«Արարատ»Կ.  3

 

 

 

Թւականիս՝մարտի 4-ինՀ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ բացումը կատարւեց 39-րդ շրջանի Համադպրոցական խաղերի, նւիրւած Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
Հանդիսութիւնը բաղկացած էր գեղարւեստական բաժնից, ուր թէ՛ երգչախմբի, եւ թէ՛ պարի կատարումներով շատ յաջող ելոյթ ունեցան մեր մատաղ սերունդի ներկայացուցիչները:

   Թւականիս՝ մարտի 4-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ բացումը կատարւեց 39-րդ շրջանի Համադպրոցական խաղերի, նւիրւած Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
   Հանդիսութիւնը բաղկացած էր գեղարւեստական բաժնից, ուր թէ՛ երգչախմբի, եւ թէ՛ պարի կատարումներով շատ յաջող ելոյթ ունեցան մեր մատաղ սերունդի ներկայացուցիչները:
   Իրապէս գնահատելի էր «Արաքս» դպրոցի երգչախմբի կատարումները, ղեկավարութեամբ՝ Մեղեդի Նազարեանի, թէ՛ ընտրւած երգերի, թէ՛ կատարումների առումով:
   Գնահատանքի խօսք պէտք է ասել «Արարատ» կազմակերպութեան պարի դպրոցի սաներին եւ իրենց պարուսոյցներին եւս, յաջող ելոյթի կապակցութեամբ: Իրապէս ոգեւորիչ է, երբ մեր մատաղ սերունդի ներկայացուցիչները նման համարձակ եւ յաջող ձեւով են ներկայանում բեմերում:
   Կազմակերպիչների եւ մասնակիցների վարձքն ի կատար:

Մի ներկայ

Սիրով տեղեկացել ենք, որ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ընտրւել է Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր:
Նա այդ պաշտօնին է նշանակւել փետր. 9-ին երաժշտութեան եւ երգի կենտրոնական գրասենեակի Գերագոյն խորհրդի տնօրէն Մոհամմադ Բաղեր Մոալէմիկողմից:

   Սիրով տեղեկացել ենք, որ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, ընտրւել է Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր:
Նա այդ պաշտօնին է նշանակւել փետր. 9-ին երաժշտութեան եւ երգի կենտրոնական գրասենեակի Գերագոյն խորհրդի տնօրէն Մոհամմադ Բաղեր Մոալէմի կողմից:
   Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը զբաղեցրել է նաեւ այլ հանգամանքներ, ըստ հետեւեալի.
2015-ի յունւարին ընտրւել է «Ֆաջր» երաժշտական 30-րդ միջազգային փառատօնի իրաւարար կազմի անդամ, նա իր փորձի շնորհիւ արդէն 8 շրջան է, որ զբաղեցնում է այդ պաշտօնը: Մայեստրօն նաեւ ընտրւել է Գիւմրիի միջազգային երաժշտական փառատօնի իրաւարար կազմի անդամ:
   Ռազմիկ Օհանեանը նաեւ 2015-ի յունւարին, նշանակւել է երաժշտական եւ երգի ուսուցման դասախօս եւ իրեն է յանձնւել Իրանից հրաւիրւած երգի եւ երաժշտական 120 դասատուների ուսուցումն իր իսկ երաժշտական մեթոդով:    Դասարանի տեւողութիւնն է՝ մէկ ամիս եւ դա կայանալու է Քարաջի համալսարանում:

* * *

«Ալիք»-ը եւս շնորհաւորում է մայեստրոյին իր գրանցած յաջողութեան առիթով:

 

 

 

  Արշաւ ,Անապատ ...

     2015 թ. մարտի 6-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական ճամբարը դէպի «Մարանջաբ անապատ»: Թւով 49 սկաուտներ առաւօտեան ժամը 5:00-ին ճանապարհւեցին :

 

 

 

           Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան, բասկետբոլի և վոլէյբոլի յանձնախմբերի նախաձեռնութեամբ 2015 թ. մարտի 7-ի երեկոյեան տեղի ունեցաւ գնահատանքիեր եկոյ օրիորդաց բասկետբոլի և վոլէյբոլի խմբերի ձեռքբերած յաջողութիւնների առիթով:

Երեկոյին ներկայ էին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան,Մարզական միութեան վարչութեան ընկերները, երկու խմբերի մարզկուհիները, մարզիչները և պատասխանատուները: Ներկայ էր նաև նւիրատու ընկ. Մելիք Սարգսեանը:

Սկզբում Մարզական միութեան նախագահ ընկ. Արա Ջահանեանը, ապա Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանը և ընկ. Մելիք Սարգսեանը շնորհաւորեցին և արտայատւեցին:

Հանդիպման վերջում մարզկուհիները գնահատւեցին: Կազմակերպւել էր համեստ ընթրիք:

Հ.Մ.«Արարատ»Կ.