Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի

39-րդ  Համադպրոցական խաղերը         մեկնարկելու է 2015 թ. մարտի 5-ին

Այս շրջանի խաղերը նւիրւած է «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին»

     Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութիւնն իր հիմնադրման թւականից նպատակադրել է հայեցի և ազգային դաստիարակութեան կողքին՝ մարզել նաև համայնքի հայ պատանիների և երիտասարդների մարմինն ու ոգին:

Համահայկական մրցութիւնների յաջող փորձն ունենալով 1973 թ.-ից ի վեր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը նախաձեռնեց Համադպրոցական մարզական խաղերի կազմակերպումը:

 

Այս տարի 2015 թ. մարտի 5-ին, չորեքշաբթի երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-Ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ, մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկելու է Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 39-րդ Համադպրոցական մարզական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որը նւիրւած է լինելու «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին»: Խաղերը կայանալու է իւրաքանչիւր հինգշաբթի եւ ուրբաթ օրերի ընթացքում:

Այս տարի ևս լինելու է հետևեալ մարզաձևերը՝ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Վոլէյբոլ, Թեթևատլետ, Սեղանի Թենիս, Ճատրակ, Տասնամարտ, Ժայռամագլցում եւ Հեծանւավազք:

39-րդ Համադպրոցական խաղերին բարեբախտաբար բոլոր դպրոցները պատրաստակամութիւն են յայտնել մասնակցել, բայց դժբախտաբար մասնակից աշակերտ-աշակերտուհիների թիւը  շատ է նւազել: Միջնակարգ օղակում չունենք խմբական եւ անհատական մարզաձեւերի մասնակցութիւն,  բացի Սողոմոնեան միջնակարգ տղայոց դպրոցից:

Աղջկանց բաժնում եւս մասնակից աշակերտուհիների թիւը նւազել է, տարրական բաժնում չունենք խմբական մարզաձեւերին մասնակցութիւն, բացի «Արաքս» Օրիորդաց Տար. Կրթահամալիրը, եւ միայն Թեթևատլետ  եւ Տասնամարտ մարզաձեւերի մրցութիւներն են կայանալու:

Աղջկանց  7,8-րդ  դասարաններում, միայն Բասկետբոլ, Վոլէյբոլ եւ Թեթևատլետ մարզաձեւերի մրցոյթներն են կայանալու, իսկ միւս մարզաձեւերում մասնակցութիւնը քիչ է:

Տղայոց տարրական բաժնում բոլոր մարզաձեւերի մրցումները կայանալու են, եւ 7,8-րդ դասարաններում, միայն Թեթևատլետ եւ Ժայռամագլցում մարզաձեւերը չեն կայանալու:

Աղջկանց բաժնում մասնակցում են 124 աշակերտուհիներ, Տղայոց բաժնում մասնակցում են 258 աշակերտներ:

Մասնակից դպրոցներն են՝ «Արաքս» Կրթահամալիր, «Արարատ», «Ն.Գիւլբենգեան» ,«Գոհար», «Մարիամ»  Հաստատութիւն Տղայոց  , «Մարիամ»  Հաստատութիւն Օրիորդաց , «Մարիամեան», «Նայիրի» Տղայոց Տար., «Նայիրի» Տղայոց Ուղ., «Ռոստոմ», «Շանթ», «Թունեան» Օրիորդաց Տար. Եւ «Թունեան» Օրիորդաց Ուղ. դպրոցները:

 

Յանձնախմբի անդամներ

Նախագահ՝                                                           Լուդւիկ Նազարեան

Փոխնախագահ եւ մարզաձեւերի պատ.՝                        Ժորէս Գրիգորեան

Քարտուղար՝                                                        Ալինա Թադէոսեան

Գրասենեակի պատ.՝                                               Սիոնա Շադքամի

Նիւթականի պատ.՝                                                 Ռոստոմ Մարգարեան

www.araratorg.org                                                                                                        Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արարատ»-ի աղջիկները՝ երկրի բասկետբոլի սուպեր լիգայի չեմպիոն

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի օրիորդաց բասկետբոլի խումբը երէկ ուրբաթ փետ. 27-ին եզրափակիչ խաղում կարողացաւ 60-68 հաշւով յաղթանակ տանել Թեհրանի «Գազ» թիմի դիմաց և շարունակաբար 6 խաղ յաղթելով և գրանցելով 12 միաւոր, դառնալ երկրի որիորդաց բասկետբոլի սուպեր լիգայի չեմպիոն:

Նշելի է որ  Եզրափակիչ խաղերի շարանում հինգշաբթի փետ. 26-ին «Արարատ»-ը  «Շահրդարի ԲանդարԱբբաս»-ին յաղթեց 75-59 հաշւով իսկ վերջինս գրաւեց 3-րդ և «Գազ» թիմը 2-րդ տեղերը:

Շնորհաւորում ենք բոլոր մարզկուհիններին:

www.araratorg.org                                                                                                             Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Բոլորս միասին քաջալերենք մեր մարզիկուհիներին

 

Օրիորդաց Սուպեր Լիգայի բասկետբոլի

եզրափակիչ մրցութիւններ

مسابقات بسکتبال – سوپر لیگ بانوان

 

Հինգշաբթի 26/02/2015 –  առաւօտեան ժամը 11:30-ին  «Խորշիդ» սրահում

«Բանդար Աբբաս» – «Արարատ»

 

Ուրբաթ 27/02/2015  –  առաւօտեան ժամը 11:30-ին  «Խորշիդ» սրահում

«Արարատ» - «Շէրքաթ Մէլի Գազ»

 

      آدرس سالن : تهران-خیابان کردستان-شیخ بهایی جنوبی-بلوار آزادگان 24-امیرآباد-سالن خورشید

 

دور

تاريخ مسابقه

ميزبان

ساعت بازي

تيم ميزبان (روشن)

تيم ميهمان (تيره)

برگشت

پنجشنبه

 93.12.7

شرکت ملی گاز

10:00

شرکت ملی گاز

ذوب آهن اصفهان

11:30

شهرداری بندرعباس

آرارات تهران

جمعه

 93.12.8

10:00

ذوب آهن اصفهان

شهرداری بندرعباس

11:30

آرارات تهران

شرکت ملی گاز

Հ.Մ.«Արարատ»Կ.                                                                                                              www.araratorg.org

 

   Բարեկենդաննշանակումէբարիկենդանութիւն, ուրախութիւն:  Առաւելապէսժողովրդականտօնախմբութեան, խրախճանքի, ազատութեանօրէ, որըկարծեսհաւատացեալժողովրդինյիշեցնումէնախնի դրախտը, դրախտայիներջանկութիւննուզւարթութիւնը: Հայոցմէջ ժողովրդախօսակցականլեզւովկոչւելէնաև ԲարեկենդանքԲարիկեանքՀայեկեղեցինԲունԲարեկենդանընշումէփետրւարի 1-իցմարտի 7-ըընկածժամանակահատւածում:

                                    


     2015 թ. փետրւարի 19-ին Բուն Բարեկենդանի առիթով Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութիւնը կազմակերպել էր ճոխ ուրախ երեկոյ: Ներկաների մի մասը մասնակցել էին գեղեցիկ տարազով, ինչը աւելի շուք էր տւել տօնակատարութեանը:

      Ինչպէս միշտ պատրաստւել էր աւանդական ղափաման, որը շրջպարով սրահ բերւեց, հատւեց ու բաժանւեց մասնակիցներին:

Տեղադրւել էր յատուկ տաղաւար պասւայ ուտելիքներով ինչու չէ նաև պատրաստւել էր հացի թոնիր:

    Ուրախ երեկոյի ընթացքում երգիչ Դրօ-ն իր նւագախմբով մեծ աշխուժութիւն էր ստեղծում ներկաների մօտ: Մասնակիցները ուրախ ու տօնական տրամադրութեամբ թողեցին իրենց հարազատ Մարզաւանը:

Հ.Մ.«Արարատ»Կ.