Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

       Ինչպէս ժամանակին տեղեկացւել է՝ աղջկանց բասկետբոլի Սուպեր լիգայի մրցութիւնները սկսւել են 2014 թ. հոկտեմբեր ամսից:

Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» ֆուտբոլի խմբի յաղթանակը

«Արարատ»՝ 2 – «Շահրդարի Ղօդս»՝ 0

    2015 թ.-ի  Յունւարի 9-ին «Արարատ»-ը Թեհրանի ֆուտբոլի Ա կարգի լիգայի մրցութիւնների եզրափակիչ մրցութեան ընթացքում 2-0 հաշւով յաղթեց Բ ենթախմբի առաջատար՝ «Շահրդարի Ղոդս» թիմին :

55 և 60-րդ րոպէ՝ Էդմոնդ Ախումեանս

Շնորհաւորում ենք մեր Մարզիկներին

Հ.Մ.«Արարատ»Կ.

«ԱԼԻՔ» - Տօնական օրերին յաջորդող առիթներից ամենագունեղը կարող է դառնալ Թեհրանի Ա կարգի լիգայի եզրափակիչ դուրս եկած «Արարատ»-ի սպասւող յաղթանակը:

 

 

 

 

 

 

 

 

   Ուրբաթ դեկտեմբերի 26-ի երեկոյեան Սուրբ Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Հ. Մ. Ա. Կ.-ի «Սևան» երգչախմբի հիմնադիր և խմբավար լուսահոգի՝ Գուրգէն Մովսիսեանի մահւան առիթով: Արարողութեանը ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները, Արւեստից միութեան անդամները, Սևան երգչախմբի նախքին անդամ-ուհիները, ընկերները, բարեկամները և գործակիցները:

   Արարողութիւնից յետոյ յուշերեկոյ տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:Կենսագրական ֆիլմի ցուցադրումից յետոյ ելոյթներով հանդէս եկան Գուրգէն Մովսիսեանի աշակերտներ՝ Արփի Սիմրոջեաը Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբի խմբավարութեամբ և Ռազմիկ Օհանեանը «Մաշտոց» երգչախմբի խմբավարութեամբ, որին սոյն ծրագրի համար յաւելւել էին նախքին Սևան երգչախմբի անդամ-ուհիները:

  Երկու դաշնամուրային կտորներով ներկայացաւ նաև տկն. Զարմիկ Բաբայեանը:

  Ելոյթին ներկայ էին մեծանուն հայ և պարսիկ երաժիշտներ և երաժշտասէր անհատներ: