Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Օգոստոսի 27-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան 2024 թւականի Ողեմպիական խաղերի բացման արարողութիւնը, որը նւիրւած էր՝ «Արարատ» Կազմակերպութեան 80-ամեակին: Բացման արարողութեանը ներկայ էին՝ Կենտրոնական Վարչութիւնը։ Կ.Վ. Նախագահ ՝ Ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը բարեմաղթանքներ յղեց սկաուտներին։
Ջահը վառւեց Արենուշների հատւածի թիւ 3 խմբի միջոցով և ընթերցւեց բացման խօսքը՝ Վ.Ա. Դւին Աշուղեանի միջոցով:
Չորս օր տեւողութեամբ մրցոյթներում, սկաուտները մրցեցին՝ Քոնսէ, Թուփ Արաբի, Վազ և դաստակամարտ մարզաձևերում նաև խաղերի վերջին օրը հիւրընկալեցին ոչ շարքային սկաուտներին և ունեցան միասնական նախկին և նոր սերունդներով հաճելի խաղ։ Ողեմպիական խաղերը ստեղծեցին ջերմ եւ ուրախ մթնոլորտ եւ սկաուտները աւելի մտերմիկ կապ հաստատեցին իրար հետ ու ծանօթացան սկաուտական խաղերին։
Իսկ Ողեմպիական խաղերն իր աւարտին հասաւ հետևեալ արդիւնքով՝
3-րդ տեղը գրաւեց Արենուշների հատւածի թիւ 3 խումբը։
2-րդ տեղ գրաւեց Արենուշների հատւածի թիւ 2 խումբը։
Իսկ ողեմպիական խաղերի Ախոյեան դարձաւ Արիների հատւածի թիւ 2 խումբը:
Վարքի գաւաթին արժանացաւ Արենուշների հատւածի թիւ 2 խումբը։
Սկաեւտները Ողեմպիական խաղերը աւարտին հասցրեցին նշելով իրենց յաղթանակը իմաստալից կանչով , որն էր՝
“Մէկ Միութիւն, Միասնութիւն”:



Սիրելի հայրենակիցներ,
Ինչպէս արդեն տեղեկացրել էինք երէկ՝ ուրբաթ 6 սեպտեմբերի 2024 թ.-ի երեկոյեան ժամը 7։00-ին «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում
Տէր Մաշտոց քահանայ Խաչատրեանի և Տէր Յակոբ քահանայ Քեշիշեանի ձեռամբ
օրհնւեց Իրանի 55-րդ Համահայկական խաղերի ջահը։

Ներկաներին դիմաւորում էին Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանը և կազմի ընկերները, Իրանի 55-րդ Համահայկական խաղերի պատասխանատու Արմոնդ Սուլիխանեանը և կազմը։

Խորհրդաւոր Հանդիսութեանը ներկայ էին Կենտրոնական վարչութիւնը, միութիւնների վարչութիւններն, ընկերներն ու ծնողները։

Սկզբում օրհնւած ջահը յանձնւեց ՀՄԱԿ-ի երիցագոյն նախագահ ընկեր Վարուժան Առաքելեանին ում միջոցով էլ
ջահը յանձնւեց Արարատ կազմակերպութեան նախկին շրջանների նախագահներ ընկերներ՝
Համլեթ Խալոյեանին,
Գէորգ Վարդանին,
Հարմիկ Ջովելեանին,
Հենրիկ Խալոյեանին և օրւայ նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանին, ով և օրհնւած ջահը մինչ Խաղերի բացման հանդիսութեանը հիմնադիր անդամներից՝ ընկեր Յասմիկ Յարութիւնեանին յանձնելու և բոցավառելու նպատակով տեղադրեց «Ս Խաչ» մատուռի խորանին։

Սոյն հանդիսութեան ընթացքին նախագահներին ընկերակցում էին Մարզական միութեան բասկետբոլի Կրտսեր խմբերի մարզիկ-մարզկուհիները, որոնք իրենց կարգապահ երթով մի անգամ ևս փաստեցին, որ աշխոյժ է մեր մարզական աշխատանքներն, անմար է երթն ու ներկայութիւնը։

Սիրելի ընթերցող բոլորիդ կսպասենք Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը 10 սեպտեմբերի ժամը 19։00-ին
«Արարատ» մարզաւանում։

Լուսանկարները օժանդակ խմբի ընկերներ՝
Անի Յովհանիսեանի
Ռենիթա Առաքելեանի
Միրօ Մկրտչեանի
Ժենիա Աւետեանի
Ժուաննա Աւետեանի

ՀՄԱԿ-ի Հանրութեան հետ կապին միացել են օժանդակներ Սկաուտական և Արւեստից միութիւններից նաև Հանրութեան հետ կապի մօտ միշտ  կանգնած օժանդակներ։
Երկուշաբթի սեպտեմբերի 9-ին Օժանդակների հետ միասին  Համահայկական խաղերի ընթացքին գումարւեց երրորդ հանդիպումը ապա գրասենեակային և լուսանկարչական աշխատանքների կազմակերպչական աշխատանքն սկսւեց գործերի բաժանմամբ։ Պատանի երիտասարդներն  իրենք  կահաւորւեցին գրասենեակն ուր մինչ խաղերի աւարտը պիտի իրենց աշխատանքի կենտրոնը լինի այնուհետև երկու ժամերի ընթացքին  Ալիք օրաթերթի յարգարժան թղթակից-լուսանկարիչ պրն Ադիս Իսաղուլեանը ամենահետաքրքիր ոճով ու հմտութեամբ փոխանցեց մի շարք գիտելիքներ լուսանկարչութեան ու թղթակցութեան օրէնքների վերաբերեալ ապա դաշտ իջնելով երեխաները սկսեցին աշխատել, լուսանկարել ու նկարահանել։
Ընկերական ջերմ մթնոլորտում Օժանդակները աշխատելու են Մարզական միութեան կողքին Հանրութեան հետ կապի գրասենեակում նոր փորձառութիւններ կուտակելով։
(նշենք, որ խմբի մի մասն էր ներկայ իսկ միւսները կը միանան բացման օրը)։

Գալա համերգ նւիրւած Արարատի 80-ամեակին
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը լրացնելով իր հիմնադրման և գործունէութեան 80 ամեակը, հաւատարիմ մնալով իր սկզբունքներին, այսօր նաև ինչպէս նախկին բոլոր տարիները, նպատակ է դրել մեր ազգային և մշակութային արժէքները պահպանելով սատար հանդիսանալ նոր սերնդի բարգաւաճման և բարեկրթման վեհ գործում:
Սոյն առիթով էլ կազմակերպւեց երգի մրցոյթ 16 տարեկանից վեր բոլոր ցանկացողների համար, բոլոր ոճերում և զանազան լեզուներով: Մրցոյթը բաղկացած էր երեք փուլերից, առաջին փուլը տեղի ունեցաւ հեռակայ կերպով, որին յայտ ներկայացրին թւով 25 մասնակիցներ, այնուհետև տեղի ունեցաւ երկրորդ փուլը իրաւարար կազմի ներկայութեամբ, արդիւնքում ընտրւեցին թւով 11 լաւագոյն մասնակիցներ: Իրաւարների կազմում էին Երևանի Կոմիտասի անւան պետական Կոնսերւատորիայի խմբավարական բաժնի շրջանաւարտ տկն Արփի Սիմրոջեանը, ջազային բաժնի շրջանաւարտ պրն Արմէն Ասատրեանը, դասական վոկալ բաժնի շրջանաւարտ տկն Մեղեդի Նազարեանը , հանրածանօթ երգչուհի Անի Արզումանեանը և Վահիկ Մարգարեանը:
Օգոստոս ամսից սկսեալ մասնակիցների համար իրականացւել է անհատական- մասնագիտական և միասնական դասարաններ: Անվճար դասընթացների միջոցին երգիչները ծանօթացել են երգեցողութեան ընդհանուր կանոններին, բեմական շարժ ու ձևին և ստացել են երաժշտական գիտելիքներ: Դասարանները վարել են տկն Արփի Սիմրոջեանը, տկն Մեղեդի Նազարեանը և պրն Արեգ Մարգարեանը:
Ի նկատի ունենալով մասնակիցների միջոցով ներկայացւած երգերի ոճերի տարբեր տեսակները և նրանց երգեցողութեան կարողութիւնները, այդու կազմը որոշեց նախագիծը հանելով մրցութային վիճակից, երրորդ փուլը ներկայացնի Գալահամերգի վիճակով, որտեղ երգիչները հանդէս եկան որպէս կատարողներ, առանց որևիցէ մրցակցութեան: Նշելի է, որ երրորդ փուլ անցնողներից բացի, միասնական երգչախմբին մաս կազմեցին նաև առաջին և երկրորդ փուլերի մասնակիցներից մի քանիսը:
Վերջին տարիների ընթացքին նւազելով համայնքի մեներգիչների թիւը, այս տեսակ նախագծերը թերևս մղող ազդակ հանդիսանան  բացը լրացնելու ուղղութեամբ:
Կիրակի սեպտեմբերի 8-ին Արարատ Մարզաւանի «Այգեստան»-ում տեղի ունեցաւ նախագծի Գալահամերգը: Համերգի ընթացքին հնչեցին Հայերէն և օտար լեզուներով մի շարք երգեր: Ծրագիրը յագեցւած էր տարբեր ժամանակաշրջանների սիրւած երգերով: Իւրաքանչուր մենակատար ներկայացրեց երկու երգ:
Ծրագրի բացման և փակմանը հնչեցին երկու խմբերգեր:
Իսկ վերջում բեմ հրաւիրւեց Կազմակերպութեան 80-ամեակին նւիրւած յանձնախմբի նախագահ ընկեր Համլեթ Խալոյեանը, ով խրախուսական խօսքեր ուղելով մասնակիցներին յորդորեց նրանց շարունակել սկսած ուղին: Աւարտին միացաւ նաև Կազմակերպութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբեգեանը և մասնակիցներին յանձւեց գնահատագրեր ու ծաղկեկողովներ։
Հանդիսատեսի բուռն ծափողջոյնների արժանացան բոլոր մասնակիցները, ովքեր մեծ ոգևորութեամբ թողեցին վայրը։

ՀՄԱԿ-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝
Մեկնարկեց Իրանի
Համահայկական 55-րդ խաղերը
նւիրւած Հ.Մ."Արարատ" Կ.-ի հիմնադրման 80-ամեակին։

Երեքշաբթի 2024 թ.-ի սեպտեմբերի 10-ի երեկոյեան բոցավառւեց Իրանի Համահայկական խաղերի 55-րդ շրջանի ջահը:
Խաղերի ջահը, որը օրեր առաջ օրհնւել էր "Արարատ" մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում և յանձնւել էր Կենտրոնական վարչութեանը՝ բացման օրը, նախկին շրջանների նախագահներ ընկերներ՝ Համլետ Խալոյեանի, Գէորգ Վարդանի, Հարմիկ Զովէլեանի, Հենրիկ Խալոյեանի, Սոֆի Ջաղարբէգեանի և ի վերջոյ երիցագոյն նախագահ՝ Վարուժան Առաքելեանի ձեռամբ ջահագարդ ունենալով «Արարատ»-ի բասկետբոլի կրտսռրների խմբին բոցավառւեց։

Նշենք որ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիրները նման մրցութիւններ նախաձեռնելով նպատակ են ունեցել կրթելու համայնքի զաւակների միտքն ու ոգին, սերմանելով ազգասիրութիւն և միասնութիւն որը շարունակւում է մինչ օրս։

Հանդիսութեանը ներկայ էին Տէր Գրիգորիս քահանայ Ներսիսեանը, ով ընթերցեց Սրբազան հօր պատգամը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ արհիապատիւ Սարգիս եպիս Դաւթեանը, հայ Աւետարանական եկեղեցու և համայնքի պետ վերապատւելի դկտ Միշէլ Աղամալեանը,
Ի Իսլ հանրապետութիւնում Հայաստանի հանրապետութեան լիազօր և արտակարգ դեսպան պրն Արսէն Աւագեանը և
Մշակութային հարցերի կցորդը,
ԻԻ Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Սպահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն Գեղարդ Մանսուրեանը,
Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի և Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Ալիք օրաթերթի և հաստատութեան, Ազգային մարմինների և Քոյր միութիւնների ներկայացուցիչները, Ն Ջուղայի Արարատ միութեան նախագահ պրն Սարօ Պօղոսեանը, վարչականները և միութենական հրաւիրեալները:
Պետական պաշտօնեայ այրեր՝ Սպորտի և Երիտասարդութեան նախարար՝ դկտ Ահմադ Դոնեամալին, Թեհրանի քաղխորհրդի Խօսնակ՝ դկտ Ալիռէզա Նադալին, Թեհրանի Երրորդ շրջանի քաղաքապետ՝ դկտ Համիդ Ջաւանին, Թեհրանի քաղաքապետարանի երրորդ շրջանի առաջին մասնաբաժնի պետը,
իրենց ընկերակցող խմբերով և
զանազան մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով Արարատ, Տաւիղ և Նոր ձայներ միասնական երգչախմբի միջոցով ապա Սկաուտական միութեան դրօշակագարդը և թմբկահարները
Ի Իսլ. Հանրապետութեան և «Արարատ» Կազմակերպութեան հիմներգերով, որոնք կատարւեցին երգչախմբի միջոցով ծածանեցին դրօշները։

Հաղորդավարներ ընկեր Անահիտ Նազարեանը և պրն Հայրիկ Աղանեանը բացւած համարեցին 55-րդ շրջանի խաղերը յայտնելով,
որ սոյն շրջանի խաղերին մասնակցել են շուրջ 350 մարզիկներ 11 խմբերով ընդորում
Թեհրանի, Նոր Ջուղայի Արարատ և Ջուղայի Արմին, Մասնաճիւղեր՝ Թաւրիզի և Ուրմիայի խմբերը։
Ցուցադրւեց պարսկերէն լեզւով պատրաստւած բովանդակալից ֆիլմ ընկեր Կարէն Մնացականեանի միջոցով։
Այնուհետև մասնակից միութիւնների մարզիկների ներկայացուցիչները միութիւնների անունները կրող փլաքարդներով, քայլերգով ներկայացան դաշտ։

Ցուցադրւեց Սուրբ Խաչ մատուռում օրհնւած ջահի տեսաերիզը, որին յաջորդեց Մարզաւանում ջահագարդի մուտքը և ջահավառութեան հանդիսութիւնը, որտեղ մէկը միւսին յաջորդեցին նախագահների ջահի միմեանց փոխանցումը ու ի վերջոյ վաստակաւոր անդամ ու ժամանակի նախագահ Վարուժան Առաքելեանի ձեռամբ բոցավառեց 55-րդ խաղերի ջահը, որին յաջորդեց գեղեցիկ հրավառութիւն։
Նախագահների նստաշրջանների ցանկը հետևեալն է՝

1-Ընկ․ Վարուժան Առաքելեան
35-րդ նստաշրջան 1999 – 2000 Նախագահ

2-Ընկ․ Հենրիկ Խալոյեան
31-րդ նստաշրջան 1990 – 1992
35-րդ նստաշրջան 1999 – 2000
37-րդ նստաշրջան 2003 – 2005
38-րդ նստաշրջան 2005 – 2007 նախագահ
46-րդ նստաշրջան 2021 – 2023 նախագահ

3-Ընկ․ Հարմիկ Զովելեան
40-րդ նստաշրջան 2009 – 2011
45-րդ նստաշրջան 2019 – 2021 նախագահ

4-Ընկ Գէորգ Վարդան
43-րդ նստաշրջան 2015-2017 նախագահ
44-րդ նստաշրջան 2017-2019 նախագահ

Չորեքշաբթի, սեպտեմբերի 11-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի մի շարք ընկերներ, իրենց անհատական նախաձեռնութեամբ եւ երգչախմբի խմբավար տկն. Արփի Սիմրոջեան Նազարեանի ընկերակցութեամբ տաս օրեայ շրժագայութեան են մեկնեել՝ Հայաստան։

Յաճելի ճանապարհորդութիւն ենք մաղթում իրենց։

2024 թւականի սեպտեմբերի 14-20-ը Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 80-ամեակի աշխատանքների շարանում տեղի ունեցաւ մանկական նկարչութեան ցուցահանդէս Խաժակ Արզումանեան ցուցասրահում: հայրենակիցները, միութենականները ինչու չէ նաև երեխաները առիթ ունեցան այցելելու և մօտկից դիտելու երեխաների մտքին և ոգուն պատկանող նկարչութիւնները: Ցուցահանդէսի աւարտին նկարչութիւնները յանձնւեց երեխաներին։

Յատկանշական է այս գունագեղ նկարչութիւների մեկնարկը կատարւել էր յուլիսի 12-ին Կազմակերպութեան հիմնադրութեան 80-ամեակին նւիրւած միօրեայ նկարչութեան փառատօնին:

2024 թ.-ի յուլիսի 9-ին Արիների հատւածի թիւ 2 խումբը սկսեց իր բանակումը մեկնելով դէպի Ռոբաթ Քարիմ։ Բանակումի նպատակներն էին անդամների մէջ զարգացնել սկաուտական գիտելիքները եւ ծանօթացնել սկաուտականի եւ առօրեայ կեանքի հետ։ Բանակումի ընթացքին անհատներն ունեցան տարբեր դասարաններ եւ խաղեր։Դասարաներից մատնանշելի են Երրորդ կարգի դասարանը, որը դասաւանդեց՝ Արի Քայլար Մանուկեանը, Ժողովների և աշխատանքների զեկոցիների գրելու դասարան, որի դասատուն էր՝ Ոչ շարքային սկաուտ Սեւակ Ֆաթհի ,تولید محتوا-ի դասարան, դասատու՝ Արի Լէօ Բաբախանեանի միջոցով։
Բանակումի վերջին օրը ունեցան խարոյկի խրախճանք, որը մասնակցեցին հին եւ փորձառու սկաուտները եւ միմեանց կողքին ունեցան մտերմիկ եւ ուրախ օր, որը պատճառ դարձաւ նախքին եւ նոր մտքերի փոխանակման։Բանակումը ծառայելով իր նպատակին աւարտին հասաւ յուլիսի 12-ին եւ թողեց լաւ յուշեր բոլորին։

Ուրբաթ, սեպտեմբերի 13֊ ին Արենուշների հատւածի թիւ 2 խմբի խմբակ 2֊ ի սկաուտները ունեցան միասնական արշաւ, Արիների հատւածի թիւ 4 խմբի խմբակ 1֊ ի սկաուտների հետ: Այցելեցին باغ کتاب և խաղացին փախուստի սենեակի խաղը (اتاق فرار)։
Արշաւի ընթացքում ունեցել են հաճելի և մտերմիկ ժամանց միմեանց հետ։
Իսկ խմբի միւս սկաուտները Արարատ մարզաւանում պատրաստել են նախաճաշ ու ունեցել են դասարաններ և միասնական հաճելի խաղեր:

Հինգշաբթի, սեպտեմբերի 5- ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը մէկ օրեայ գիշերային արշաւ ունեցաւ: Արշաւի ընթացքում ունեցել են զւարճալի պահեր, գիտելիքների փոխանցում և զբաղւել են խոհարարութեանբ։