Հինգշաբթի, սեպտեմբերի 12- ին Արենուշների հատւածի թիւ- 1 խումբը ունեցաւ շատ հաճելի խմբակի Գիշերային աշխատանք ։ Արենուշները ունեցան տարբեր դասարաններ և խաղեր, օջախով պատրաստեցին փիթզաու ընթրեցին։
Ուրբաթ, սեպտեմբերի 13 ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբը անցկացրեց ծիծաղով լի օր։
Սկաուտները օջախով պատրասեցին իրենց նախաճաշը, ունեցան վրանի դասարան և խաղացին սկաուտական խաղեր։
Ընկերական մրցում
Օրդ. Կրտսեր բասկետբոլի խումբ Արարատ 49 -39 Էսփադ
Երեքշաբթի, յուլիսի 16-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 եւ թիւ 3 խմբերի միասնական բանակումը Գորգան կաղաքի բանակավայրում:
Արիների հատւածի թիւ 4 եւ թիւ 3 խմբերի մի շարք
աշխատանքներից էր՝ ջրախաղ, սկաուտական խաղեր, երկրորդ համաշխարհային պատերազմի եւ պահակութեան դասարանները։ Սկաուտները բանակումի առաջին օրը ունեցան` բլոկչէյնի տեխնոլոգիայի, նախնական օգնութիւնների դասարաններ ու նաև խաղացին հետաքրքիր խմբային մրցութիւններ եւ սկաուտական խաղեր։ Բանակումի յաջորդ օրը սկաուտները տեղեկացան՝ հայերի պատմութիւնը Իրանում ու Սկաուտական 3-րդ կարգի գիտելիքների թեմաների մասին եւ ունեցան աւտոմեքենայի շարժիչի վերանորոգման դասարան: Բանակումի ընթացքին սկաուտները այցելցին Նահարխորան անտառը եւ երեկոյեան տեղի ունեցաւ խարուկահանդէս։
Ոուբաթ, սեպտեմբերի 20-ի առաւօտեան մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի յանձնախմբի նախաձեռնած նախաճաշը։
Ներկարները վայելելով աշնանյին եղանակը եւ մատուռի կանաչապատ շրջափակը զւարճալի պահեր ապրեցին հիւրընկալւելով նախաճաշի գունագեղ սեղանով, սուրճով եւ տնային թխւածքներով։
Ուրախութեամբ տեղեկացանք, որ ՀՄԱԿ-ի Մարզական միութեան Մինի բասկետբոլի մարզուհի՝ Լեթիսիա Գրիգորեանսը ընտրւել է մաս կազմելու Մինի բասկետբոլի Թեհրանի հաւաքականին։
Նշելի է, որ նա չորեքշաբթի հոկտեմբերի 2-ին մեկնելու է Արաք՝
Երկրի ախոյեանական մրցումներին մասնակցելու համար։
Շնորհաւորում ենք սիրելի Լեթիսիային և յաջողութիւն մաղթում։
Արենուշների հատւածի թիւ 2 խմբի խմբակ 1 և 3-ի սկաուտները սեպտեմբերի 20-ին ունեցան միասնական գիշերային աշխատանք։
Արենուշները այցելեցին Ազադի մարզաւան և մասնակցեցին քարթինգի (کارتینگ) մրցոյթի, սկաուտները անցկացրին հաճելի և ուրախ ժամանց, ապա աշխատանքը շարունակեցին «Արարատ» մարզաւանի բանակավայրում և խարոյկի վրայ պատրատեցին իրենց ընթրիքն և ունեցան կապի դասարան: Դասարանից յետոյ միասնաբար պատրաստեցին ճոճանակի սարքաւորում, որի դասատուն էր՝ Վ.Ա. Ռենիթա Առաքելեանը:
Ուրբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 11։00-ին մարզաւանի բացօդեայ ընթրիքների բաժնում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան Մանկական դաշտահանդէսը։
Դաշտահանդեսի ընթացքին երեխաները պատրաստեցին նկարի շրջանակներ կազմակերպութեան ութսուն ամեակի գերբով, այբուբենի քոլաժներ մշակոյթի օրւայ առիթով եւ մասնակցեցին զանազան զւարճալի խաղերի։
Դաշտահանդէսին ներկայ էին մեծ թւով մանուկներ ու ծնողներ, որոնք վայելեցին բուֆէի սուրճը, թխւածքները եւ ճաշատեսակները։
Աշխատում էր մանուկների սիրած Երեցների կրպակը, «նայիրի» Հրատարակչութեան եւ «Յոյս» բարեսիրական ընկերութեան տաղաւարները։
Ուրբաթ, հոկտեմբերի 4֊ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբը միասնական դպրոցական արշաւ ունեցաւ Արարատ դպրոցի 5֊րդ դասարանի աշակերտուհիների հետ։
Նրանք աշխատանքը սկսեցին համեղ թխւածք պատրաստելով և միասին հաճելի խաղեր խաղացին։
Աշակերտուհիները տեսանիւթ դիտելով ծանօթացան սկաուտական կեանքի և խմբի աշխատանքների հետ։
Օրը աւարտեցին միմեանց հետ քաղցր յուշեր ստեղծելով:
Ուրբաթ, հոկտեմբերի 4-ին Արենուշների հատւածի թիւ 1 խմբի սկաուտներն ունեցան սուր զգացողութիւններով լի շրջայց։
Արենուշները նախաճաշեցին, իսկ դրանից յետոյ արշաւեցին դէպի Բամ լանդ-Խալիջ Ֆարս լիճ«دریاچه خلیج فارس»։ Այնտեղ պատրաստեցին իրենց ճաշը և խաղացին 3 տարբեր զւարճալի խաղեր։
Հոկտեմբերի 4-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ ունեցաւ միասնական արշաւ և սկաուտները այցելեցին Փարւազ Փէյնթ Բալի կենտրոն և հաճելի ժամանց ու յուշեր ստեղծեցին: