«Արարատ»-ի Երէցների ֆուտբոլը նախապատրաստման փուլում
Արդէն ամիսներ է, որ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ սկսւել են «Արարատ»-ի Երէց խմբի նախապատրաստական փորձերը:
Խմբի գլխաւոր մարզիչ՝ Մայիս Յակոբեանի և իր օգնականներ ՝ Էդմոնդ Բազիկի, Ֆրէդ Մելիքեանի և «Արարատ»-ի վաստակաւոր դարպասապահներ ՝ Վազգէն Սաֆարեանի և Հենրիկ Ազարեանի վերահսկողութեամբ, որին մասնակցում են շուրջ 25 ֆուտբոիստներ:
ֆուտբոլի յանձնախումբը կազմակերպչական ամբողջական լիազօրութիւններ ստանալով և իր ուժերը լարելով մշակել է երկարաժամկէտ ծրագիր ամուր հիմքերի վրա դնելով Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի տարբեր տարիքի խմբերի աշխատանքը: «Արարատ»-ի երէց խմբի ֆուտբոլիստների և մարզիչների հետ առաւել համադրումներ կատարւելու նպատակով երէկ չորեքշաբթի օգոստոսի 6-ին երեկոյեան ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ «Արարատ» Մարզաւանի «Շահբազեան» սրահում կայացաւ մտերմիկ հանդիպում, որին ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը, յատուկ հրաւէրով վետերան ֆուտբոլիստներ՝ Մայիս Մինասեանը, Վրէժ Բախշին, երէց ֆուտբոլի խմբի բոլոր անդամները, մարզիչները և ֆուտբոլի յանձնախմբի անձնակազմը: Հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան Կ.Վ. նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը և ֆուտբոլի յանձնախմբի նախագահ՝ Զարիկ Աւոյանը: Մտերմիկ մթնոլորտում արծածւեցին «Արարատ»-ի ֆուտբոլիստների ապագային կապւող խնդիրները:
Հ.Մ.«Արարատ»Կ.
«News.am» - Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, այսօր՝ օգոստոսի 1-ին, կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին:
Միջոցառումը բացեց Պոլսի 85-ամյա «Լուսավորիչ Դպրաց դաս» երգչախումբը: Ելույթ ունեցան Վրաստանից «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից «Կոմիտաս», Եգիպտոսից «Արցախ», Սիրիայից «Ովսաննա», ՌԴ-ից «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Արցախի պետական երգչախմբերը:
2014թ. հռչակված է Հովհաննես Չեքիջյանի տարի, որի շրջանակներում Հայաստանում եւ Սփյուռքում միջոցառումներ է կազմակերպում նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Սփյուռքից ժամանած երգչախմբերի կատարումներից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց Մաեստրոյի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը:
Միջոցառման ավարտին աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած երգչախմբերը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ կատարեցին Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված «Կանք ու կլինենք» երգը՝ նվիրված (երաժշտությունը՝ Արա Գեւորգյանի):
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Լեւոն Բլբուլյանի խոսքերով գրված Արա Գեւորգյանի երգը՝ «Կանք ու կլինենք»:
Հանդիսատեսին շնորհավորանքի եւ ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Չեքիջյանն աշխարհասփյուռ հայության այս հրաշալի խմբերը միավորելով կապելլային՝ մշակութային ռումբ պայթեցրեց, որ պետք է տարածվի ամբողջ Սփյուռքում եւ երկար տարիներ ապրի յուրաքանչյուր հայի սրտում»:
ՀՀ սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց Հովհաննես Չեքիջյանի անսպառ էներգիայի ու տաղանդի հանդեպ: «Մաեստրոն նման է 25-ամյա ավյունով լի, որ զարմանք ու հիացմունք է առաջացնում իր նվիրումով եւ ստեղծագործական անսպառ եռանդով, իսկ րիտասարդի եւ ֆենոմեն Չեքիջյանի կողքին ես միշտ տեսնում եմ նրա ղեկավարած ֆենոմեն կապելլան», - նշեց նախարար Հ.Հակոբյանը:
«Այսօր բեմում Իրանից եկած մեր հայրենակիցները կատարեցին Ապարանի յարի մասին երգը, Արցախից ժամանած երիտասարդները՝ Կոմիտասի յարը, ԱՄՆ-ից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի անդամները նույպես, մոռացած իրենց տարիքը, բեմում հնչեցրին կոմիտասյան գոհարներից, - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - եւ նրանք բոլորն էլ հայ երգարվեստի շնորհիվ ճգնում են հայ մնալ, ինչի համար շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին»:
Շնորհավորելով մաեստրո Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նաեւ նշեց. «Աստվածահաճո է Ձեր գործը, Դուք եւ Ձեր կախարդական փայտիկը, որ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ ներկայացրել հայ երգը, ներկայացրել Կոմիտաս Վարդապետին»:
Աստվածաշնչյան պատկերով մագաղաթ եւ ալ կարմիր վարդեր նվիրելով հայ երգարվեստի նվիրյալ Հովհաննես Չեքիջյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հպարտ է՝ նրա ժամանակակիցը լինելով:
Երգարվեստի օրերի հանդիսավոր բացումն ավարտվեց լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափողջույնների ներքո:
Երգչախմբերը համերգներով հանդես կգան Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում:
Վարդավառի ընթրիք-խրախճանք
Առաքելական եկեղեցու հինգ տաղաւար տօներից է Քրիստոսի Պայծառակերպութիւնը, որի հետ յիշատակւում է նաև հայոց հեթանոսական տօներից՝ «Վարդավառ»-ը:
Արդէն տարիներ է, ինչ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութիւնը տօնում է հայկական-աւանդական բոլոր տօները: Այս տարի եւս, ըստ անցեալի նոյն ծրագրի համար կեանքի կոչւած յատուկ յանձնախմբի միջոցով, սոյն թւականի յուլիսի 27-ին, 320 հիւրերի մասնակցութեամբ նշւեց «Վարդավառ»-ը՝ ճոխ ընթրիք-խրախճանք տեսքով:
Ծրագիրը իր տաք ձայնով և գեղեցիկ երգերով ճոխացնում էր Ալէն Սարգսեանը իր նւագախմբով և ներկաները մտերմիկ և հարզատ միջավայրում նշեցին տօնը և բարձր տրամադրութեամբ աւարտին հասաւ խրախճանքը:
Հ.Մ.«Արարատ»Կ.
«yerakouyn.com» - Համա-ՀՄԸՄ-ական 10-րդ բանակումը արդէն իսկ ընթացք առած է Բիւրականի մէջ, Հայաստան, մասնակցութեամբ աւելի քան 750 սկաուտներու, որոնք Հայաստան ժամանած են 18 շրջաններէ:
Բանակումը սկսաւ Հինգշաբթի, 31 Յուլիս 2014-ին, դրօշակի պաշտօնական արարողութեամբ, որուն ընթացքին Բիւրականի ընդարձակուած եւ վերանորոգուած բանակավայրին մէջ կատարուեցաւ բացման ներքին հանդիսութիւն:
Ապա, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամները բանակումի խմբապետական կազմին եւ շրջաններու գլխաւոր պատասխանատուներուն ընկերակցութեամբ ուղղուեցան Եռաբլուր, ուր ծաղկեպսակներ զետեղուեցան ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ նահատակ Վարդան Բախշեանի, Վիգէն Զաքարեանի շիրիմներուն վրայ ու յարգանքի տուրք մատուցուեցաւ արցախեան պատերազմի նահատակներու յիշատակին:
Յետմիջօրէի ժամը 6:30-ին (Երեւանի ժամանակացոյցով) բանակումին մասնակիցները փառաւոր եւ տպաւորիչ տողանցքով Ազատութեան հրապարակէն ուղղուեցան Հանրապետութեան հրապարակ, ուր տեղի ունեցաւ պաշտօնական բացման հանդիսութիւն` ներկայութեամբ պետական եւ այլ պաշտօնական հիւրերու: Ապա բոլորը ուղղուեցան Ծիծեռնակաբերդ, ուր տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն` Ցեղասպանութեան զոհերու յիշատակին:
http://www.yerakouyn.com/?p=60652
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի և ուրբաթ յուլիսի 24-25-ին «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» երգչախմբի տարեկան ելոյթը
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի և ուրբաթ յուլիսի 24-25-ին «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» երգչախմբի տարեկան ելոյթը Օր. Արաքսիա Խաչատրեանի ղեկավարութեամբ:
Ելոյթը նւիրւած էր Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին, երգչախմբի 10-ամեակին և մեծն «Կոմիտաս» վարդապետի ծննդեան 145-ամեակին, որի հիման վրայ էլ համերգը կրում էր «Կոմիտաս» խորագիրը:
Համերգին հիւրաբար մասնակցում էին դաշնակահար, երաժիշտ՝ Ռեբեկա Աշուղեանը (Կոմիտասի 6 պարերը դաշնամուրային կատարումով) և մեներգիչներ՝ Արա Կարապետեանը, Բեթինա Յովսէփեանը և Օֆելիա Մատթէոսեանը:
Ծրագրի ընթացքին հնչեց «Կոմիտաս» Վարդապետի մշակած անզուգական երաժտացանկից շուրջ 25 կտորներ, որը հաղորդավարներ Իրինա Մանսուրեանի և Էրւին Գալստանի միջոցով հայերէն և պարսկերէն լեզուներով շաղկապւած հաղորդում էին հանդիսատեսին: Երաժշտասէր հանդիսատեսը, հայ և պարսիկ հիւրերի հետ միատեղ մեծ բաւարարութիւն ստացաւ բովանդակալից ծրագրից:
Հինգշաբթի օրւայ ծրագրի աւարտին իր գնահատանքի խօսքերն ուղեց երգչախմբին երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր՝ Լորիս Ճգնաւորեանը իսկ Ուրբաթ օրը հարաւային իրանահայութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը պարսիկ հանդիսատեսին ամփոփ կերպով ծանօթացրերց մեծն Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը ակնարկելով, այն փաստը որ՝ Կոմիտասը ևս Օսմանեան կայսրութեան միջոցով հայերի ցեղասպանութեան ենթարկւած կարևորագոյն զոհերից մէկն է եղել:
Հ.Մ.«Արարատ»Կ.
«Մեր մարզիկների յաջողութիւնը»
- Թեհրանի պատանի աղջիկների ակումբային բասկետբոլի արդիւնք՝
Յուլիսի 10 «Բանք սէփահ» - «Արարատ»
13 - 49
Յուլիսի 17 «Արարատ» - «Էսլամ շահր»
59 - 18
- Թեհրանի կրտսեր աղջիկների ակումբային բասկետբոլի արդիւնք՝
Յուլիս 7 «Մալարդ» - «Արարատ»
16 - 40
Յուլիս 14 «Արարատ» - «Դամաւանդ»
70 - 21
Յուլիս 21 «Մահմուդի» - «Արարատ»
20 – 48
- Թեհրանի կրտսեր տղաների ակումբային բասկետբոլի արդիւնք՝
Յուլիս 4 «Արարատ» - «Փարսէ»
62 – 57
..................................................................................................................................
Ուրախութեամբ պիտի յայտնենք, որ Փիւնիկ Առաքելեանը և Լիա Աբրահամեանը ընտրւել են Թեհրանի դպրոցների հաւաքականի կազմի մէջ և օգոստոսի 7ից 17-ը մասնակցելու են միջ-դպրոցական մրցոյթներին, որը տեղի է ունենալու «Մաշհադ» քաղաքում:
Հ.Մ.«Արարատ»Կ.