Կիրակի, թւականիս մայիսի 12-ին, առիթ ունեցանք հարցազրոյց ունենալ Մարզական միութեան տղայոց բասկետբոլի խմբի գլխաւոր մարզիչ պրն. Ղանբարիի հետ: Յիշեալը բացատրեց, որ «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խումբը այս տարի ամիսներ շարունակաբար մասնակցեց Թեհրանի բասկետբոլի առաջին կարգի ակումբային մրցութիւններին՝ 16 տարբեր թիմերի հետ, որը բաժանւած էր երկու խմբերի: Իւրաքանչիւր խմբին մասնակցում էին ութ թիմեր:
«Արարատ»-ի տղայոց խումբը առաջին խմբի մէջ էր ներառւում: Նախնական մրցոյթներում «Արարատ»-ի տղայոց խումբը կարողացաւ գրաւել երրորդ տեղը եւ անցաւ առաջին փլէյ աֆ փուլին: Այս փուլը յաղթահարելու համար՝ թիմը պիտի ունենար առնւազն երկու յաղթանակ: «Արարատ»-ը երեք անգամ խաղացել է «Գազ» խմբի հետ, առաջին ու երրորդ խաղերը յաղթել է իսկ երկրորդը պարտւել է:
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Արարատ»-ը մրցեց «Շիմի դոռ Սալաֆ»-ի հետ: Ըստ մարզչի՝ այս թիմը պատրաստւած ու ուժեղ թիմ է, որը խաղում է Իրանի առաջին լիգայում: Նաեւ այն, որ այս ընթացքում որոշ խնդիրների պատճառով՝ չենք յաջողել կանոնաւոր պարբերական փորձեր ունենալ ու նաեւ մի քանի մարզիկների վնասւածքների պատճառով՝ չենք կարողացել ամբողջական կազմով հանդէս գալ:
Ցաւօք՝ «Արարատ»-ը պարտւեց ու այսպիսով՝ չկարողացաւ անցնել եզրափակիչ փուլ ու չընդգրկւեց չորս թիմերի կազմում:
Մարզիչը իր խօսքերում մատնանշեց, որ՝ «Արարատ»-ը բաւական դժւար խմբում էր յայտնւել: Բացի այդ՝ թիմը որոշ խնդիրներ ունի՝ տղաների կարճահասակ լինելու պատճառով: Կարելի է «Արարատ»-ի թիմի անդամներին բաժանել երկու բաժնի՝ առաջին խմբում ունենք երիտասարդ մարզիկներ, որոնք չունեն բաւարար փորձառութիւն, իսկ երկրորդ խմբում՝ աւելի բարձր տարիքով մարզիկներ, որոնց պատրաստակամութիւնն է նւազում:
Դա լուրջ խնդիր է, որ պիտի քննարկել «Արարատ»-ի բասկետբոլի կազմի հետ եւ ելքեր գտնել: Հարկաւոր է սկսել նոր փորձեր, որպէսզի «Արարատ»-ը հասնի իր բարձունքին: Անշուշտ, թիմի մարզիկները ոչ մի ջանք չեն խնայել լաւագոյն խաղեր ներկայացնելու առումով: Յուսանք՝ կանոնաւոր փորձերի շնորհիւ՝ առաջիկայ մրցոյթներին տեսնենք թիմի նւաճումը՝ բարձրագոյն լիգաներ:
Համայնքիս քոյր միութիւնների վարչութիւնների հերթական հանդիպումը՝ «Արարատ» մարզաւանում
Ինչպէս տեղեակ է մեր ընթերցողը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան՝ հերթական Կենտրոնական վարչութիւնների հանդիպումների համար գերխնդիր են ճիշտ գնահատւել համայնքում: Նոյն նպատակով են աշխատող քոյր միութիւնների հետ պարբերական հանդիպումները, մտահոգութիւնների եւ խնդիրների արծարծումը, լուծումների համար համագործակցութիւնների ուղիների ճշտումը եւ որդեգրումը:
Առ այդ՝ երկուշաբթի, մայիսի 12-ին, «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակում տեղի ունեցաւ արդէն աւանդոյթ դարձած համայնքիս քոյր միութիւնների վարչութիւնների հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկայ էին՝ Հ. Ուս. «Չհարմահալ», Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնների վարչական կազմերը, նաեւ հիւրաբար ներկայ էին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անդամները:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը, որը հակիրճ ներկայացրեց կազմակերպութեանս միութիւնների եւ 70-ամեակի սեմին կատարւող աշխատանքներն ու ծրագրերը, ապա առիթ ընձեռեց քոյր միութիւնների վարչական անդամներին՝ ներկայացնելու իրենց աշխատանքները:
Պատասխանատւական ոգով յագեցած մթնոլորտում արծարծւեցին եւ քննարկւեցին մեր համայնքին եւ միութիւններին յուզող հարցեր, որոնք բոլոր ներկաների սեփականութիւնը դարձան:
Նման հանդիպումներ հնարաւորութիւն են ընձեռում ազգային նոյն նպատակին ծառայող համայնքիս միութիւններին՝ միասնաբար ելքեր փնտրելու եւ յաղթահարելու ցանկացած խոչընդոտ եւ նպաստում են աշխատանքների առաւել սահուն ընթացքին, որը, անշուշտ, ողջունելի է թէ՛ կազմակերպութեան, եւ թէ՛ անկասկած, միւս միութիւնների վարչութիւնների կողմից:
Յուսանք՝ այս հանդիպումները շարունակական դառնալով՝ հարթ ուղիով ընթանան հայապահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակութեան աշխատանքները, որ տարւում է մեր միութիւններում:
Վերջում համեստ հիւրասիրութեան ընթացքում ընկերական մթնոլորտում շարունակւեց խօսակցութիւնը եւ իր արդիւնաւէտ աւարտին հասաւ:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն
Ուրբաթ Մայիսի 30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Մայիս 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետութեան կերտման տօնակատարութիւնը և Համբարձման տօնը: Միջոցառումը սկսել էր առաւօտեան ժամը 11-ից Արարատ մարզաւանի լողաւազանի շրջափակում և մինչև երեկոյեան ժամը 23-ը շարունակւեց: Միջոցառմանը մասնակցել էին մեծ թւով հայրենակիցներ:
Երեկոյեան ողջոյնի և բացման խօսքով հանդես եկաւ երէցների միութեան նախագահ՝ ընկ. Ժանետ Թարվերդեանը: Նա նշեց. «Այսօր միատեղւել է համայն մարդկութեան փրկութեան և հայ ժողովրդի պետականութեան վերածննդի երկու առիթները: Մայիսը յաղթանակների ամիս է, քանի որ մեր ժողովուրդը հէնց 1918 թ. Իր անկիւնադարձային յաղթանակները ձեռք է բերել Մայիս ամսւայ ընթացքին»: Նա ողջունեց բոլորին և մաղթեց բարձր տրամադրութիւն և ազգային հպարտութեամբ լի ժամանց:
Դրանից յետոյ ելոյթ ունեցան Արցախից «Մենք ենք մեր սարերը» խումբը՝ ազգային և հայրենասիրական երգերով: Ներկաները բարձր տրամադրութեամբ, իրենց պարերով և ծափողջոյններով մասնակից եղան տօնական մթնոլորտին: Միջոցառման ընթացքին բանուկ էր ճոխ բիւֆէն, խոհանոցը, թէյատունը և իհարկէ՝ «Ջանգիւլումի» տաղաւարը: Երէցների միութեան ընկերների շնորհիւ ամբողջ 12 ժամերի ընթացքին իմի բերւեց ճոխ միջոցառումը: Ուշ գիշերում հայրենակիցները մեծ գոհունակութեամբ թողեցին մարզաւանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին, ստորագրեց համագործակցության հուշագիր
Համազգային Կենտրոնական Վարչութեան հրաւերով Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ ՝ ընկ. Համլետ Խալոյեանը մասնակցել է Համազգային հայ կրթական և մշակութային միութեան 7-րդ Պատկամաւորական ժողովին: Ժողովի բացումը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Անի հիւրանոցում: Ժողովը շարունակւելու է մինչև յունիսի 1/2014թ. :
Մանրամասնութիւնները շուտով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
0010, Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1, 5-րդ հարկ
Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 108, հեռապատճեն (ֆաքս) (+37410) 58-91-57
էլ. փոստ.
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովին, ստորագրեց համագործակցության հուշագիր
Մայիսի 29-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրներից ժամանած 80 պատվիրակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնի արվեստագետներ, մտավորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ցուցադրվեց Համազգայինի հիմնադրման 80 ամյակին նվիրված տեսաֆիլմ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Համազգային հայ կրթական և մշակութային միության պատգամավորական ժողովը 2-րդ անգամ հայրենիքում անցկացնելու գաղափարն ինքնանպատակ չէ. Համազգայինը, հաստատվելով Հայրենիքում, իր ներկայությամբ նոր մշակույթ ձևավորեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում` նոր որակներ ու երանգներ բերելով ազգային մշակութային քաղաքականության մեջ: Համազգայինը միշտ էլ հզոր զենք է եղել Սփյուռքում հայ ինքնությունը պահպանելու, հայ մշակույթը տարածելու և քարոզելու գործում»: Նախարարն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով. « Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդականում, սեր՝ ամեն ինչում»:
Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով պարգևատրեց Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը ստորագրեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված Համագործակցության հուշագիր:
Դպրոցական տարեվերջի հաճոյական արշաւները «Արարատ» Մարզաւանում
ՄԷԿ ՕՐ ԲՆՈՒԹԵԱՆ ԳՐԿՈՒՄ
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան
Սիրելի անդամներ՝
Ուրախութեամբ տեղեկացնումենք, որ այստարի եւս կազմակերպւել է մեր տարեկան
միօրեայ «փիքնիք» -ը՝
Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցութեամբ
ՈՒՐԲԱԹ ՄԱՅԻՍԻ 16, 2014 թ.
առաւօտեան ժամը 11:00-ից մինչ եւ 16:00-ը
«ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՒԱՆԻ
ԼՈՂԱՒԱԶԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
Խնդրում ենք մինչեւ մայիսի 15-ը
մասնակցողների թիւը փոխանցել
«Արարատ» մարզաւանի գրասենեակª
ճաշ եւ սեղան ապահովելու համար
հեռախօս՝ 88030224-5
ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՑԱՆԿԱԼԻԷ