Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

        Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան վարչութիւնը ուրբաթ նոյեմբերի 21-ին «Արարատ» Մարզաւանի «Ակուարիոմ»-ում թէյասեղան էր կազմակերպել միութեան բոլոր կից յանձնախմբերի և օժանդակող անհատների համար, որոնք 2013-14 շրջանի ընթացքում սատար են հանդիսացել միութեան աշխատանքներին:

   Վարչութիւնը իր խորին շնորհակալութիւնները յայտնեց բոլոր անձնանւէր ընկերներին, որոնք մեծ նւիրւածութեամբ երկարատև կամ ժամանակաւոր կերպով համագործակցել են միւթեան ծրագրերին, ձեռնարկներին և ելոյթներին, մատնանշելով այն իրականութիւնը, որ վարչութիւնը առանց կից յանձնախմբերի անհնար է կարողանալ իրագործել միութեան բոլոր աշխատանքները:

     Կենտրոնական վարչութեան հետ կապ ընկեր Ռուբինա Գալստեանը նաև շնորհակալական խօսքեր ուղելով յանձնախմբերին, յորդորեց նրանց, որ միուս շրջանների ընթացքում նաև նոյն եռանդով և աշխուժութեամբ մէջք կանգնեն յառաջիկայ վարչութիւններին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

                                                         

           

             Երէկ՝ նոյեմբերի 21-ի, երեկոյեան ժամը 8-ին տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան երդման արարողութիւնը՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում: Ծրագրի պատւոյ հիւրերի շարքում էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Պոլսոյ պատմական Աթոռի պատրիարքական ընդհանուր փոխանորդ՝ Տ. Արամ Ս. արք. Աթեշեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ: Ներկայ էին նաեւ՝ կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան եւ Սկաուտական անդամներ ու մեծ թւով հայրենակիցներ եւ ծնողներ: Օրւայ առթիւ արտայայտւեցին կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Համլետ Խալոյեանը, դոկտ. Կարէն Խանլարեանը, սկաուտապետ Նայիրի Յարութիւնեանը եւ թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ծրագիրը յագեցած էր նաեւ գեղարւեստական բաժիններով:
Մանրամասնութիւնները շուտով:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Օրիորդաց սուպեր լիգաի խաղերի արդիւնք

 

دور برگشت مسابقات سوپر لیگ A بانوان

     Նոյ. 12-ին և 13-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի երէց օրիորդաց բասկետբոլի խումբը Իրանի օրիորդաց բասկետբոլի սուպեր լիգայի խաղերի մրցութիւնների ընթացքում Քերմանշահում յաղթել է հետևեալ արդիւնքներով:

چهارشنبه, ۲۱ آبان ۱۳۹۳

آرارات  88             کیا گالری  53

«Արարատ»՝ 88 -    «Քիա Գալէրի»՝ 53

Նոյ. 13-ին՝

پنجشنبه, ۲۲ آبان ۱۳۹۳

ذوب آهن 63           آرارات  88      

«Արարատ»՝ 88- «Զոբահան»՝ 63

 

 .Հ.Մ.«Արարատ»Կ

 «Արարատ»՝ 1 – «Հադաֆ»՝ 1

    Թւականիս Նոյեմբերի 14-ին ժամը 14:00-ին «Արարատ» Մարզաւանում, Թեհրանի ֆուտբոլի Ա կարգի լիգայի մրցութիւնների շարանում 1-1 հաւասար հաշւով աւարտւեց «Արարատ» - «Հադաֆ» խաղը:

«Արարատ» ֆուտբոլի թիմի միակ գոլի հեղինակն էր 74-րդ րոպէ՝ Էդմոնդ Ախումեանցը:

Հարկ է նշել, որ այս շաբաթ «Արարատ» ֆուտբոլի խումբը մրցութիւն չի ունենալու:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

«Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը բեմադրեցին մանկական հեքիաթային «Կարմիր Գլխարկ» ներկայացումը

«Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը հիմնադրւել են 1988 թ.-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան մանուկների և պատանիների մասնակցութեամբ և ի սկզբանէ ղեկավարւել է սիրւած բեմադրիչ՝ Ռուբեն Մկրտիչ Պէտրոսեանի միջոցով: Եւ այսօր երբ անցել է 25 երկար տարիներ «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի ստեղծման թւականից, մի քանի տասնեակ բեմադրութիւնների շնորհիւ կարողացել է այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ձեռք բերել բազմաթիւ յաջողութիւններ և ուսուցանել ու ծանօթացնել հայկական մշակոյթն ու թատերական արւեստը համայնքիս պատանիներին ու երիտասարդ սերնդին: Այս տարի թատերախմբերի 25-ամեայ յոբելենականը համընկնում է Կազմակերպութեան 70-ամեակին:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ երէկ Նոյ.-ի 12-ին երեկոյեան ժամը 19:30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղի-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ սոյն թատերախմբերի ներկայացումը անւանի բանաստեղծ Յ.Թումանեանի միջոցով թարգմանւած ժողովրդական «Կարմիր Գլխարկ» հեքիաթը:

Ծրագրին ներկայ էին մեծ թւով մանուկներ և պատանիներ ինչուչէ նաև «Ակունք» կենտրոնի սաները:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Շանթ» երիտասարդական թատերախմբի անդամ Էրւին Գալստեանը: Նա Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան անունից խորին շնորհակալութիւն յայտնեց յարգելի ընկ. Ռուբէն Մ. Պետրոսեանին, որ այս տարիների ընթացքում շարունակ անշահախնդիր և անձուրաց ղեկավարում է «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերը և ծնողներին ու բոլոր նրանց ովքեր ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում սոյն խմբերը կանգուն պահելու համար:

Այնուհետև օրւայ հաղորդավարներից Ալենուշ Իսաղոլեանը կարևորեց հեքիաթների դերը մանուկների ու պատանիների հոգեկան աշխարհի զարգացման մէջ և իր խօսքը ուղղելով ծնողներին խնդրեց, որ իրենց քաջալերանքով պատճառ դառնան երեխաները, ծանօթանան մեր հայ մշակոյթին ու գրականութեանը, ինչը կը նպաստի մեր ազգութեան և ինքնութեան պահպանմանը:

Աւանդական «Կարմիր գլխարկ» թատերգութիւնը բաղկացած էր չորս բաժնից: Համապատասխան տեսարանի ներկայացման համար բեմում տեղադրւում էր գեղեցիկ ու գունաւոր մանկական երանգներով  պատկերներ, ինչը բարձր խանդավառութիւն էր առաջացնում ներկայ կրտսեր հանդիսատեսի մօտ:

Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում օրւայ հաղորդավարներ Յովիկ և Ալենուշ Իսաղոլեանները բեմ դուրս գալով յորդորանքներով ու խրատներով գունաւորում էին բեմը:

Ծրագրի աւարտին հանդիսատեսի բուռն ծափողջոյնների ներկքոյ գնահատւեցին դերասանները, Բեմադրիչ՝ Ռուբէն Մ. Պետրոսեանը, «Շանթ» երիտասարդական թատերախմբի անդամները, բեմի ձևաւորման բեմայարդարման և դիմայարդարման աշխատակազմը:

Մանուկները խանդավառութեամբ և ծնողները բարձր գոհունակութեամբ թողեցին սրահը:

«Կարմիր Գլխարկ» թատերական ներկայացումը բեմադրւելու է նաև Նոյեմբերի 13-ին և 14-ին: 

Դերերում էին՝

Լուսինէ Յովհաննիսեանը՝ Տատիկ

Արւին Բոնեադեան՝ Գայլ

Սելին Ղևոնդեան՝ Կարմիր գլխարկ

Նազելի Շիրւանեան՝ Մայր

Էդւին Սէթխանեան՝ Միքի

Հայբերդ Շիրւանեան՝ Անդրէ

Թենի Աւագեան՝ Հարևանուհի

Քևին Օրդուբէգեան՝ Ալէքս

Ալեքսանդր Աւանէսեան և Քրիստ Փիրջանեան՝ Միշել

Սէրլի Ղևոնդեան՝ Լիլիաննա

Էդւին Մարտիրոսեան՝ Հիւր

Արմէն Իսաղոլեան և Վարուժան Ֆարհադեան՝ Որսորդներ

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

  Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութեան անդամ, լեռնագնաց՝ Ալֆրէդ Կարապետեանը 2014 թւականի սեպտեմբերի 16-ին բարձրացաւ «Քիլիմանջառօ» գագաթը՝ 5895 մ., որ Աֆրիկայ ցամաքամասի ամենա բարձր կէտն է:

  Ալֆրէդ Կարապետեանը գագաթին տեղադրեց հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով պաստառ, եռագոյն դրօշ և Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմնադրման ու գործունեութեան 70-ամեակի առիթով հուշադրօշ:

   Նա այս նւաճումը մւիրել է 1915 թւականի ցեղասպանութեան նահատակների ընտանիքներին:

   Մանրամասնութիւնը շուտով

 

 

 

 

 

 

 

«Արարատ»՝ 70 - «Մանիզան»՝ 66


«Ալիք» - Ուրբաթ, հոկտ. 31-ին, «Արարատ»-ի բասկետբոլիստ տղաներին յաջողւեց Իրանի Ա կարգի լիգայի մրցաշարում առաւելութեան հասնել Քերմանշահի «Մանիզան» թիմի նկատմամբ:
Խաղն աւարտւել է 70-66 հաշւով՝ յօգուտ արարատցիների:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» ֆուտբոլի խմբի յաղթանակը

«Արարատ»՝ 4 – «ՇահինԷքրամի»՝ 0

      Հոկտեմբերի 31-ին «Արարատ»-ը Թեհրանի ֆուտբոլի Ա կարգի լիգայի մրցութիւնների ընթացքում 4-0 հաշւով յաղթեց «<ՇահինԷքրամի» թիմին :

25-րդ րոպէ՝ Մոնթէ Աբրահամեան

55-րդ րոպէ՝ Արին Արագոլի

70 և 77-րդ րոպէ՝ Արին Աւանեսեան

Շնորհաւորում ենք մեր Մարզիկներին

Պիտի տեղեկացնենք, որ յաջորդ մրցութիւնը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին «Հադաֆ» թիմի դեմ ժամը 14:00-ին Մարզաւանում:

Հ.Մ.«Արարատ»Կ.