Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

        Կիրակի նոյ. 26-ին Վաչիկ Ղարաբէգեան սրահում մարզաւանի Վարիչ մարմնի հրաւերով տեղի ունեցաւ միութիւնների, մարմինների և յանձնախմբերի վարչականների և պաշտօնեաների հանդիպում-ընթրիք երեկոյն:

            Երեկոյի ընթացքին երախտագիտութեան և շնորհակալական խօսքեր արտահայտեցին ընկ. Նորիկ Մանասերեանը՝ մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ, ընկ. Ալէքս Կարապետեանը՝ Կենտրոնական վարչութեան անդամ և Վարիչ մարմնի կապ, պրն. Լևոն Առաքելեանը՝ մարզաւանի երեկոյեան վարիչ, ընկ. Արբի Զոհրաբեանը՝ մարզաւանի ընդհանուր վարիչը:

            Ընթրիքի ընթացքին հնչեցին երգեր ու երեկոյն շարունակւեց ընկերական ու ջերմ մթնոլորդում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Մեներգչուհի Աննա Մայիլեանի համերգը «Կոմիտաս» սրահում

        Սոյն թւականի Հոկտեմբերի 24-ին Հ.Մ.«Արարատ».Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ.Հ. վաստակաւոր արտիստուհի, Հայաստանի Կոմիտասի անւան երաժշտանոցի վոկալ ամբիոնի դասական երգի դասախօս, Հ.Հ. մշակոյթի նախարարութեան և սփիւռքի նախարարութեան մեդալակիր, բազմաթիւ միջազգային մրցանակների դափնէկիր՝ Աննա Մայիլեանի Ելոյթը: Երգչուհուն ընկերակցում էր դաշնակահարուհի Էլէն կիրակոսեանը:

            Ելոյթի երգացանկը կազմւած էր Իրանահայ կոմպոզիտորներ՝ Նիկոլ Գալանդարեանի, Համբարձում Գրիգորեանի և Վարուժ Պարթևի ստեղծագործութիւններից: Ձեռնարկը նւիրւած էր Հ.Մ.«Արարատ».Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին և ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

            Երգչուհու անզուգական կատարումները մեծ յաճոյք  և բաւարարութիւն պատճառեց ներկաներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

     Վերջերս Հ.Մ.Ա.Կ.-ը նախաձեռնել է լեռնագնացութիւն Թոչալի բարձունքներ: Կազմակերպութեան 70-ամեակի առիթով կազմակերպւած մէկօրեայ արշաւի հետաքրքիր նախաձեռնութիւնն էր յանձնախմբի կողմից տարածքը աղբահանել: Պէտք է գնահատանքի խօսք ասել կազմակերպիչ յանձնախմբին, ինչպէս Արա Ջահանեանին եւ ուրիշներին նման հանրօգուտ, հաճելի եւ մտերմիկ զբօսանք նախաձեռնելու համար:


Ա. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

 

 

        Թւականիս Հոկ. 16 և 17-ին Հ.Մ.«Արարատ».Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ Կազմկաերպութեան «Նոբահար» կենտրոնատեղի-ի «Կոմիտաս » սրահում տեղի ուեեցաւ «Մշակոյթի օր»-ւայ առիթով մանուկներին նւիրւած ձեռնարկներ:

Հինգշաբթի Հոկ. 16-ի ելոյթը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արւեստի Դպրոց»-ի սաների միջոցով: Ծրագրի առաջին բաժնում դպրոցի պարախմբի սաները ներկայացրեցին 5 պար: Երկրորդ բաժնում դպրոցի թատերական բաժնի սաները Պարոյր Սևակի «Իմ ընկերները» մանկական գրքոյկից  ներկայացրեցին յատւածներ, իսկ վերջին բաժնում երգչախումբը  կատարեց 5 խմբերգային կատարում:

            Ուրբաթ Հոկ. 17-ին Ծրագրին մասնակցում էին Կրթական խորհրդի ասմունքի և նւագարանների  փառատօնների լաւագոյն մասնակիցները և Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը տկն. Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ:

Իսկ 2 օրերի ամենահետաքրքիր բաժիններից էր նաև բակում կազմակերպւած նկարչութեան, խեցեգործութեան և տիկնիկների պատրաստման կրպակները :

Հ.Մ.«Արարատ»Կ.

«Մշակոյթի շաբաթ»-ւայ առիթով՝ ցուցահանդէս

      Թւականիս հոկտ. 17-ին առաւօտեան ժամը 10-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ «Մշակոյթի շաբաթ»-ւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի 25-րդ ցուցահանդէս-մրցոյթը Մարզաւանի «Շահբազեան» սրահում: Մրցութեանը մասնակցում էին 140 հոգի սկսւած 3 տարեկանից մինչև 35 տարեկան մասնակիցներ, որոնք ներկայացրեցին 180 գեղեցիկ աշխատանքներ և վերջում գնահատւեցին Վարչութեան գնահատագրերով և զանազան նւէրներով:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Մեր մարզիկների յաջողութիւնը


Հ.Մ.Ա.Կ.-ի Օրիորդաց երէցների բասկետբոլի խումբը, Իրանի բասկետբոլի Սուպեր Լիգայի մրցութիւնների ընթացքում երէկ կարողացաւ 75 - 55 հաշւով յաղթանակ տանել «Զօբահան» թիմի դիմաց:

Շնորհաւորում ենք մեր մարզիկուհիներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

Մեր մարզիկների յաջողութիւնը


Հ.Մ.Ա.Կ.-ի Օրիորդաց երէցների բասկետբոլի խումբը, Իրանի բասկետբոլի Սուպեր Լիգայի մրցութիւնների ընթացքում այսօր կարողացաւ 87 - 36 հաշւով յաղթանակ տանել «Քիա Գալերի» թիմի դիմաց:

Շնորհաւորում ենք մեր մարզիկուհիներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ «Արարատ»-«Էսթեղլալ» (ընտրանին) ընկերական հանդիպում, որի ընթացքում իրենց խփած 7 գոլով «Արարատ»-ի տղաներին յաջողւեց արթնացնել արդէն նոստալգիա դարձած «նարնջագոյնների» փայլը՝ կանաչ գորգի վրայ:

Խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցաւ «Արարատ»-ի վերադարձի առիթով Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան խօսքի ընթերցումը, որը կատարւեց Կենտր. վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանի միջոցով:
Ապա ելոյթ ունեցաւ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որը նոյնպէս կարեւորեց առիթը որպէս Իրանի մարզական կեանքում իրանահայութեան ներկայութեան լաւագոյն յատկանիշերից մէկը: «Արարատ»-ի վերադարձի առթիւ կազմակերպւած ընկերական խաղին «Արարատ»-ի ֆուտբոլի պատասխանատուներից բացի՝ ներկայ էին մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներն ու երբեք «Արարատ»-ին միայնակ չթողած ու այդ պահին երկար սպասած ֆուտբոլասէր հասարակութիւնը:
Խաղի աւարտին «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում տեղի ունեցաւ ընդունելութիւն, որտեղ նաեւ Իրանի ֆուտբոլի հանրայայտ մեկնաբաններն ու լրագրողները, ինչպէսեւ՝ «Էսթեղլալ»-ի պատասխանատուները հանդէս եկան շնորհաւորանքի ու քաջալերական խօսքերով ու «Արարատ»-ին «վերադարձի ճամբին մենակ չթողնելու» խոստումներով:
Նշելի է, որ «Էսթեղլալ»-ի կազմում դաշտ մտան «կապոյտ»-ների կազմում տարբեր շրջանների վաստակաւոր ֆուտբոլիստներ, որոնք նոյնպէս յուշեր ունէին «Արարատ»-ի դիմաց կատարած խաղերից, ինչպէս նաեւ «օմիդէ Էսթեղլալ»-ի կազմում խաղացող երիտասարդներից մի փունջ:
Յիշեցնենք, որ վաղը՝ երկուշաբթի, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ին, «Արարատ»-ն անց է կացնելու Թեհրանի առաջին կարգի լիգայի իր պաշտօնական հանդիպումների առաջին խաղը, որը տեղի կունենայ «Ազադեգան» խմբի դիմաց՝ «Արարատ» մարզաւանում:

 

 

 

     

  Թւականիս հոկ. 9-ին երեկոյան ժամը 4-ին, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Ֆուտբոլի դաշտում տեղի ունեցաւ ֆուտբոլի ընկերական հանդիպում «Արարատ»-«Էսթեղլալ» հաւաքականների միջև, շուրջ 3000 հանդիսատեսի ներկայութեամբ: «Արարատ»-ի ֆուտբոլի հաւաքականը Իրանի ֆուտբոլի լիգայից երկար դադար ունենալուց յետոյ իր աշխատանքը սկսելու է յաջորդ շաբաթւանից: «Էսթէղլալ»-ի հաւաքականի կազմում հանդէս էկան մի շարք հանրայայտ մարզիկներ ինչպիսին էին՝ Մոհամմադ Նաւազին, Ալի Սամերէն, Ալի Ակբարփուրը, Նիկբախտը և ուրիշներ: Խմբի գլխաւոր մարզիչն էր Սիրուս ԴինՄոհամմադին, և «Արարատ»-ի գլխաւոր մարզիչն էր Մասիս Յակոբեանը: Խաղին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ.Կարէն Խանլարեանը, քրիստոնէական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող Նախագահի օգնականի տեղակալ պրն. Զարէ-ն, «Էսթեղլալ»-ի Վարչութեան փոխնախագահ պրն. Էֆջէհին և մի շարք ֆուտբոլի յայտնի մասնագէտներ՝ պրն. Հաջրէզային, պրն. Սադր և պրն. Շաֆաղը: Ընկերական խաղը աւարտւեց «Արարատ»-ի յաղթանակով 7-0 հաշւով: Վերջում Մարզաւանի Ս.Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն Մարզիկներից և հրաւիրեալներից: Բոլոր հրաւիրեալները իրենց դրւատանքի խօսքերը յայտնեցին «Արարատ»-ի վերադարձը Իրանի ֆուտբոլի լիգայ և խոստացան օգնել թիմին որպէսզի նորից իր տեղն ու դիրքը գրաւի երկրի մարզական ասպարէզում:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.