Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

   Իրանահայ արւեստի երկնակամարը ի մասնաւորի երաժշտութեան բնագաւառում ունեցել է եւ ունի արհեստավարժ դէմքեր, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում ոչ միայն իրանահայ բեմերում, այլեւ՝ Իրանի եւ ինչու չէ Հայաստանի բեմերում:
   Յիշեալ երաժիշտ կատարողներից են՝ Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանները, որոնք, սեպտ. 6-ին ելոյթով հանդէս եկան Հայաստանում:
Արդէն 2-րդ անգամն է, որ յիշեալները ելոյթով հանդէս են գալիս Երեւանում՝ Մոսկւայի տան սրահում:
   Միջոցառման սկզբում բացման խօսքն արտասանեց Վիկտորիա Անտաբեանը, որը կազմել էր Արմինէ Գրիգորեանը:
Վոկալ երաժշտութեան համերգին իր մասնակցութիւնն էր բերել Հայաստանի վաստակաւոր երգչուհի Յասմիկ Հացագործեանը, որը հանդէս եկաւ երկու երգով:

141001d05a

   Երեկոյին նւագակցութեամբ հանդէս եկան՝ իրանահայ դաշնակահար Իմելդա Պետրոսեանը եւ Երեւանի կոնսերւատորիայի վոկալ ամբիոնի կոնսերտմայեստր Լիանա Աւետիսեանը, որը ներկայումս դասաւանդում է Երեւանի Սպենդիարեանի անւան երաժշտական դպրոցում, իսկ ջութակով ելոյթ ունեցաւ Արման Գրիգորեանը, որը աւարտել է Երեւանի պետական կոնսերւատորիան, մասնակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նւագախմբին եւ միջազգային բազմաթիւ մրցոյթների դափնեկիրն է:


141001d05b

Վոկալ երաժշտութեան համերգը մեկնարկեց «Կիլիկիա» երգով:
   Երկու բաժիններից բաղկացած ծրագրի յայտագիրը յագեցած էր հայ եւ միջազգային երաժիշտների գործերից, ինչպէս՝ Կոմիտաս, Ա. Բաբաջանեան, Ալ. Յարութիւնեան, G. Puccini, Մ. Ալէս, R. Rodgers, F. Loewe, A. Piazzolla, R. Falvo, Cottrau, E. Dicapua, F. Lachini, V. Monti:
   Ծրագիրը, որի գեղարւեստական ղեկավարն էր ՀՀ վաստակաւոր արտիստ, օպերայի մենակատար Յասմիկ Հացագործեանը, ներկաների կողմից բուռն քաջալերանքի արժանացաւ, ձեռնարկի հովանաւորողն էր ճարտարագէտ Շահէն Աղամալը, ձեռնարկի կազմակերպիչ եւ ընդհանուր պատասխանատուներն էին՝ Ռոզալին Շիրւանեանը եւ Արա Աւագեանը: Երեկոյի աւարտին բեմ հրաւիրւեց՝ արտայայտւելու Հ. Մ. «Արարատ» Կ.-ի երգչախմբի խմբավար, Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական մանկավարժական համալսարանի դասախօս Արաքս Խաչատրեանը:
   Ծրագիրը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ մեծ թւով իրանահայ մտաւորականներ ու ազգային գործիչներ, ինչպէս՝ Ալբերտ Աճեմեանը, Նորայր Էլսայեանը եւ....:
   Միջոցառման աւարտին կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

Մի ներկայ

    Թւականիս հինգշաբթի սեպտեմբերի 25-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից դպրոցի սաները միասնաբար տօնեցին Հայաստանի անկախութեան 23-րդ տարեդարձը և հատեցին օրւայ առթիւ գեղեցիկ ձեւաւորմամբ տորթը: Այնուհետև երգեցին Հայաստանի պետական հիմներգը: Վերջում Դպրոցների վերամուտի առիթով Երեխաներին տրւեց նւերներ:

Հ.Մ.«Արարատ»Կ.

   Թւականիս ուրբաթ Սեպտեմբերի 26-ին առաւօտեան ժամը՝ 11-ից սկսեալ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի լողաւազանների շրջափակը լեցուն էր մանուկների ներկայութեամբ:

         «Արւեստից» միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած «Առաջին զանգ» բացօթեայ մանկական դաշտահանդէսը ջերմ ընդառաջում ունեցաւ  թէ փոքրիկների և թէ ծնողների կողմից:

          Խաղավայրը զարդարւած էր գունաւոր կրպակներով որոնք նախատեսւած էին «հողագործութեան և բաուսաբանութեան», «նկարչութեան», «թեփախաղի»,« թռիչքային խաղերի» և մի շարք ուրիշ խաղերի համար: Յատկանշելի է «Նայիրի» հրատարակչութեան գրքերի կրպակը, ուր Հայաստանից բերւել էր գունազարդ  և գեղեցիկ գրքերով որտեղ արժանացաւ բոլորի ուշադրութեանը:

Նախախատեսւած էր նաև բուֆէ , որտեղ մատակարաւում էր տաք ճաշ:

          Երեխաները մի քանի ժամ լիցքաթափւելուց  յետոյ  շատ ուրախ և դրական էներգիայով թողեցին խաղահրապարակը:

 

                                                       Հ. Մ. «Արարատ». Կ.-ի Արւեստից միութիւն

 

«ԱԼԻՔ» - Խաչվերացի եւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առթիւ, երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, մատուռի շրջափակում, մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:


Պատարագիչն էր Թեհրանում հիւրաբար գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Տ. Վահրիճ աբղ. Ղարախանեանը:
Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը՝ խմբավարութեամբ դոկտ. Էլիպս Մասեհեանի եւ երգեհոնի նւագակցութեամբ Նարեկ Աբրահամեանի:
Պատարագի ընթացքում, հաւաքական խոստովանանքից յետոյ, մեծ թւով հաւատացեալներ Հաղորդութիւն ստացան:


Պատարագից յետոյ, ըստ աւանդական կարգի, ռեհանով զարդարւած խաչով կատարւեց անդաստանօրհնէքի արարողութիւն, որի աւարտին Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ասաց ներկայ հասարակութեանը՝ արարողութեանը խուռներամ կերպով մասնակցելու համար, ապա բացատրեց Խաչվերացի խորհուրդը՝ այն բնութագրելով որպէս խաչի փառաբանութեան տօն:


Նա նաեւ շնորհաւորեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակը՝ նշելով, որ 1915 թւականից յետոյ կեանքի կոչւած մշակութային կառոյցները հայ ժողովրդի յարութեան խորհրդանիշն են:

Երէկ երեկոյեան ժամը՝ 18:30-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան Համահայկական խաղերի յանձնախմբի նախաձեռնութեամբ 46-րդ Համահայկական խաղերի շրջանակներում, տեղի ունեցաւ «Միմոս» տիկնիկային թատրոնը «Արարատ» Մարզաւանի Այգեստանի շրջափակում: Խումբը ժամանել էր Հայաստանից: Թատրոնի գեղարւեստական ղեկավար ՝ Նունէ Ջրբաշեան:

 

 

 

    Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միւթեան կրտսեր հատւածի թիւ 1 խմբի բանակումը տեղի է ունեցել յուլիսի 16ից 18-ը «Արարատ» Մարզաւանի բանակավայրում:

Բանակումին մասնակցել են 18 գայլիկ և արծւիկներ: Բանակումի նպատակն է եղել Սկաուտական 12 դաւանանքների գործադրումը:

Երեք օրեայ բանակումի ընթացքում , ամէն օր  վերհիշւել է  4 դաւանանքը, տեղի է ունեցել ժայրամագլցման դասարան, կապի դասարան, գիտելիքների մրցութիւն, հայերէն լեզւի բայերի հոլովման մասին դասարան, դիմակահարդարում ,երգեր գիտարի ստեղնաշարային գործիքով, կողմնորոշման դասարան, պատ ներկել և ցեխով բաժակների պատրաստում:

 

 

 

Տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի մարմնամարզութեան նոր դահլիճի բացման արարողութիւնը

      Ուրախութեամբ յայտնում ենք, որ թւականիս օգոստոսի 24-ին երեկոյեան ժամը 7-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան և  Վարիչ մարմնի ընկերների ներկայութեամբ տեղի ունեցաւ Մարզաւանի մարմնամարզութեան նոր դահլիճի բացումը, որը տեղախոխւել է աւելի յարմարաւէտ վայր և օժտւել նոր սարքաւորումներով և սպորտային գործիքներով, նաև նոր օդափռխիչով: Նախատեսւել է ունենալ Ֆիտնես, էյրոբիկ և Զումբա դասարաններ: Սոյն մարզադահլիճը սկսել է իր ամենօրեայ աշխատանքը ժամը 8:00-ից մինչև 24:00-ը:

Հ.Մ.«Արարատ»Կ.