Թւականիս մարտի 7-ին Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական միութեան Գերագոյն կազմը հիւրընկալեց հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին: Միութիւնը սոյն մտերմիկ հանդիպումը կազմակերպել էր տարւայ ընթացքին դոկտ. Կարէնի ցուցաբերած համագործակցութեան համար շնորհակալութիւն յայտնելու նպատակով: Հանդիպմանը պատգամաւորին զեկուցւեց միութեան արտաքին ու ներքին մասշտաբում աշխատանքներից ու միութեան դրւածքից եւ նոյն ուղղութեամբ եղան մտքերի փոխանակում:
Ուրբաթ, 2014 թ.-ի մայիսի 2-ին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 4 խումբը դպրոցական արշաւ է ունեցել Շանթ դպրոցի 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտների հետ:
Արշաւի նպատակն էր հայ երիտասարդներին ծանօթացնել միութենական և Սկաուտական կեանքի հետ և նոր սերունդին ներգրաւել միւթիւններում:
Հեռախօս «Ալիք»-ին
Հեռախօս «Ալիք»-ին
Որպէս ծնողական խորհրդի անդամ՝ ուզում եմ գնահատել Հ.Մ.Ա.Կ.-ի Համադպրոցական խաղերի Հանրային կապի գրասենեակին և յանձնախմբի կողմից կազմակերպւած բառ-բացատրութեան մրցութեան ծրագրի իրականացնողներին: Այդ ծրագիրը այդ օրերին մեծ եռանդ ու աշխուժութիւն առաջացրեց աշակերտների միջև:
«Մարիամ» հաստատութեան աղջ. բաժնի ծնողական խորհրդի անդամ
«Օրը մի բարի գործ անել»
Սոյն թւականի ուրբաթ ապրիլի 18-ի առաւօտեան, Սկաուտական միութիւնը իր այդ օրւայ աշխատանքը նւիրեց ընդհանուր մաքրութեան:
Ինչպէս միշտ՝ «Միշտ պատրաստ» և «Օրը մի բարի գործ անել» նշանաբանով, Սկաուտական միութեան բոլոր անդամները միասնաբար մաքրեցին սկաուտական մասնաբաժինի և բանակավայրի ամբողջ տարածքը:
Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, ապրիլի 7-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նշւեց Մայրերի տօնը
Սոյն թւականի Ապրիլի 7-ի երեկոյեան ժամը 8:00-ին Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայրութեան եւ Գեղեցկութեան տօնը:
Ծրագրին հրաւիրւած էր՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: Ներկայ էին Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան եւ Երէցների միութեան վարչութեան անդամները, միութեան անդամները եւ մի շարք հրաւիրեալներ, նաև Հայաստանից ժամանած Հ.Հ. ԳԱԱ հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ- Սփիւռքի հետազօտութիւնների բաժնից 3 հետազօտներ, որոնք հարցաթերթիկներ բաժանեցին ներկաներին լրացնելու համար, հետևեալ օրագրով՝ «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազօտութիւն» ծրագիր:
Բարի գալստեան խօսքը եւ ողջոյնը ընթերցեց միութեան նախագահ՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը: Ապա Սիլւա Կապուտիկեանի բանաստեղծութիւններից ընթերցւեց Երէցների միութեան անդամ՝ ընկեր Էդւարդ Յարութիւնեանի միջոցով: Ջութակի կատարմամբ ելոյթ ունեցաւ Պատրիկ Հախնազարեանը: Ասմունքով հանդէս եկաւ ընկեր Քլար Աբուլեանը՝ «Հայոց մայրեր» բանաստեղծութիւնով:
Օրւայ առիթով արտայայտւեց դոկտ. Կարէն Խանլարեանը: Մօտենալով Հայոց Ցեղասպանութեան 99 ամեակի տարելիցին, նա ներկաներին հրաւիրեց դիտելու իր հեղինակած «Թաքուն հայեր» ֆիլմը եւ բացատրութիւններ փոխանցեց ֆիլմի եւ ցեղասպանութեան վերաբերեալ:
Ծրագրի վերջը ընթացք առաւ ընթրիք-երեկոյով, որից յետոյ ապրիլ ամսւայ ծննդեան տարեդարձների առիթով հատւեց պատրաստւած կարկանդակը:
Հինգշաբթի Մարտի 2Օ-ին մեկնարկւեց
Նոր Ջուղայի «Արարատ» Միութեան
26-րդ Գարնանային խաղերը
Խաղերը նւիրւեց Կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան ԿենտրոնականՎարչութեան խօսքը ընթերցւած Միութեան նախագահ՝ ընկ. Մասիս Մինասեանի միջոցով
Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան Կենտրոնական վարչութեան անունից ողջունում ենք Ձեզ սիրելի մարզիկ-մարզուհիներ, մարզիչներ և պատասխանատուներ:
Բարի էք եկել Նոր Ջուղա
Իւրաքանչիւր տարի բնութեան վեածնունդի և գարնանամուտի պայծառ օրերին, Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» Միութեան յարկի ներքոյ ուրախութեամբ հիւրընկալում ենք Իրանի, Հայաստանի, Արցախի և Ջաւախքի տարբեր համայնքներից ժամանած մարզական պատւիրակութիւններին:
26-տարի անընդմէջ, բազմաթիւ դժւարութիւններ յաղթահարելով, սակայն անկոտրում կամքով կազմակերպւել է մարզական այս փառատօնը, որը իրանահայութեան մարզական կեանքում նւաճել է իր ուրոյն տեղն ու դերը: Այսօր վստահութեամբ կարող ենք յայտարարել, որ գարնանային խաղերի և համահայկական մարզական այլ փառատօների բովից անցած և իրենց մարզական տւեալները կատարելագործած բազմաթիւ հայ երիտասարդ մարզիկներ պատւաբեր տեղեր են գրաւել մարզական խմբերում, նրանցից որոշները անդամակցել են Իրանի ազգային- հաւաքականին, իսկ ոմանք՝ առաջնակարգ խմբերին՝ բարձր պահելով իրանահայութեան անունն ու պատիւը:
Առողջ և յանձնառու երիտասարդութիւնն ազգային վեհ գաղափարների ջահակիրն է: Իսկ առաւել ևս այսօր՝ մեր պայքարի կարևոր այս հանգրւանին և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, առանցքային և որոշիչ դերակատարութիւն է վերապահւած հայ երիտասարդութեանը: Այս նշանաբանով Հայ Մարզա-մշակութային միութիւնների ու ակումբների պատասխանատուները տասնամեակներ շարունակ դաստիարակել են բազմաթիւ երիտասարդներ, այն հաստատ համոզումով, որ մարզանքը յանձնառու սերունդ դաստիարակելու լաւագոյն միջոցներից մէկն է:
Ուրախութեամբ և հպարտութեամբ յայտնում ենք, որ այս տարի գարնանային խաղերը նւիրւել են մեր գաղափարակից քոյր միութեան՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին:
70- տարի շարունակ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան անւան հետ է շաղկապւել հայկական մազանքը, մշակոյթը և արւեստը Իրանում:
Յարգանք Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադիր անդամների յիշատակին և փառք ու պատիւ նրանց գործը շարունակողներին:
Վերջում Նոր Ջուղայի «Արարատ» Մարզա-մշակութային Միութեան ողջ ընտանիքի անունից, որոնց միասնական և համախմբւած աշխատանքի արգասիքն է Գարնանային 26-րդ խաղերը, յաջողութիւն ենք մաղթում բոլոր մարզիկներին և ցանկանում առողջ մրցակցութիւն:
Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային
«Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութիւն
ՈՒՂԵՐՁ
Խօսքը ընթերցւեց Կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Ռուբինա Գալստեանի միջոցով՝
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութըան Կենտրոնական վարչութեան և բոլոր անդամների անունից՝ ջերմօրէն ողջունում ենք Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան հերթական 26-րդ «Գարնանային խաղերը»-ը, որը այս շրջանում, ի ուրախութիւն մեզ՝ նւիրւել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան գործունէութեան 70-ամեակին:
Նոյն նպատակին, սակայն աշխարհագրական տարբեր շրջաններում ծառայող երկու քոյր միութիւններն էլ իրենց միութենական մի քանի սերունդների անմնացորդ և անվերապահ նւիրումի արդիւնքում, վաղուց՝ իրենց ուրոյն տեղն են զբաղեցրել հայ անհատի և ընտանիքի առօրեայում, հասարակական ու ազգային կեանքում, որը վկան է հայկական համայնքների շահերի պաշտպանման, հայկական մշակոյթի զարգացման և հայկական ոգով տոգորւած սեունդների դաստիարակութեան ճամբին ծաւալւած՝ նպատակասլաց աշխատանքների:
Այդ շարանից է նաև «Գարնանային» խաղերը, որի շնորհիւ՝ Իրանի հայահոծ շրջանների մարզիկ-ուհիները հնարաւորութիւն են ունենում համախմբւելու և իւրայատուկ հայկական շունչ ու ոգի ներշնչող մթնոլորտում, մարզական առողջ մրցակցութեան շնորհիւ, միմեանց հետ հարազատանալու՝ ստեղծելով ընկերական անկեղծ և յարատեւող յարաբերութիւններ:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը բարձր է գնահատում արդէն՝ աւանդոյթ դարձած «Գարնանային» խաղերի կազմակերպումը ու խորին շնորհակալութիւն յայտնում Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան յարգոյ վարչութեան այս շրջանի խաղերի անւանակոչման կապակցութեամբ:
Ոյժ ու կորով ենք մաղթում վարչութեան և կազմակերպիչ յանձնախմբին և յաջողութիւն ՝ մրցակցող բոլոր խմբերին:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն
Մարտ 2014-Թեհրան