Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

ԲունԲարեկենդանիՈւրախ Երեկոյ

Կիրակի սոյն թւականի մարտի 2-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, մտերմիկ և հաճելի մթնոլորտում նշւեց «Բուն բարեկենդան»-ը:

Հանդիսավարութեան աշխատանքը կատարում էր ընկեր Արմինէ Զէյթունցեանը, իսկ երեկոյի բարձր տրամադրութիւնը՝ իր տաք ձայնով և գեղեցիկ երգերով, ապահովւում էր Ալէն Սարգսեանը իր նւագախմբով£

Ծրագրից քիչ անց յանձնախմբի անդամները գեղեցիկ տարազներ հագած և ներկաների շրջպարով տոհմիկ երգերի ներքոյ սրահ բերեցին «աւանդական ղափամա»ն, որը յատուկ ջերմութիւն եւ աշխուժութիւն ստեղծեց ներկաների մօտ£

Սրահի մի անկիւնում տեղադրւած էր յատուկ կրպակ, ուր մատակարարւում էր պասի քաղցրեղէնով թէյ ու վաճառւում պասի տարբեր տեսակի ուտեստներ:

Ընթրիքից յետոյ ողջոյնի և շնորհաւորական խօսքեր հնչեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի 29-րդ Ֆաջր փառատօնում երրորդ հանդիսանալու բարեբաստիկ առիթով, որի անդամները, հիւրաբար ներկայ էին ձեռնարկին և իրենց շնորհակալութիւնն ու յարգանքի հաւաստիքն էին փոխանցել Երէցների միութեան ջերմ հիւրընկալութեան համար, գեղեցիկ ծաղիկով ու բացիկով և «Դերիկօ ջան – ջան մարալ» երգի կատարումով առաւել ճոխացրին երեկոն:

Ձեռնարկը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին և նոյն առիթով Հանրային կապի միջոցով սրահում ներկայացւել էր ցուցահանդէս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի 70 տարիների (1944-ից 2014 թւական) աշխատանքների նկարներից, «70-ամեայ Հ.Մ.Ա.Կ.-ի պատմութեան հետքերով» խորագրով, որը հետաքրքրեց մասնակիցներին:

Վերջում յանձնախմբի կողմից նախատեսւած նւէրներ յանձնւեցին շուրջ 30 տարազ կրողներին և բոլոր մասնակիցներին յանձնւեց 70-ամեակի առիթով տպագրւած «Ալիք»-ի «Արարատ Յաւելւած թիւ 15» գունաւոր էջը: Ծրագրի ընթացքին յայտարարւեց, որ 2014 թւականին նշւում է Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակը և ներկաները ծափողջոյններով շնորհաւորեցին առիթը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի 33-րդ Արարատեան գաւաթի ֆուտսալի խաղերի արդիւնք

 

            Ուրբաթ   28  Փետրւար    2014

   

Ժամ

Խումբ

Խումբ

16:00

  Հ.Հ.Ը.Մ. (1)

8

   Նայիրի (2)

6

 

17:00

    Հ .Բ. Ը .Մ.  

 

5

 

Սևան

3

18:00

Հրազդան

 

4

   Աթլեթիկօ

3

19:00

Ռաքել

  

1

 

       Հ.Հ.Ը.Մ. (2)

6

20:00

 

 

Նայիրի (1)

1

Րաֆֆի

2

 

21:00

Արարատ  1

2

Ոսկան

 

1

 

Մեկնարկեց 33-րդ «Արարատեան գաւաթ»-ը

 

Ուրբաթ փետրւարի 28-ին սկսւեց տարեշրջանի «Արարատեան գաւաթ»-ի մրցոյթները:

Մրցեցին  Նայիրի(2) և Հ.Հ.Ը.Մ.(1)

                   Սևան և Հ.Բ.Ը.Մ.

                   Աթլետիկօ  և  Հրազդան

                   Հ.Հ.Ը.Մ. (2)  և Ռաքէլ

                  Րաֆֆի և Նայիրի (1)

                  Հ.Մ.Ա.Կ. և  Ոսկան  խմբերը:

Մրցոյթները տեղի են ունենալու ամէն ուրբաթ ժամը 16:00-ից 22:00-ը :

 

Գարնանային  տօնավաճառ

 

Երէցների Միութեան նախաձեռնութեամբ  հինգշաբթի և  ուրբաթ  փետրւարի  27 և 28-ին  առաւօտեան ժամը 10-ից 21:00-ը  տեղի ունեցաւ Գարնանային  տօնավաճառը,  ինչպէս միշտ կողքին ունենալով տաք ճաշ ու աւանդական տոլման:

 

 

 

   փլէյ աֆ մրցութիւնների Երկրորդ և երրորդ շաբաթայ երկրորդ  փուլը տեղի ունեցաւ  Փետրւար 27 եւ 28-ին, Ազադի մարզահամալիրում,

Արարատ եւ Քէշաւարզ Ղազվին Թիմերը յաղթել են իրենց  2 խաղերը:

Խաղերիարդիւնք:

Արարատ 89 -  56 Շարհդարիէ Բանդարաբբաս

Քէշաւարզ Ղազվին 81-  56 Քուշա

Արարատ 102 -  72 Քուշա

Քէշաւարզ Ղազվին  83-   58 Շարհդարիէ Բանդարաբբաս

 

آرارات تهران

جمعه 92.12.16

10:30

کوشا تهران

شهرداری بندرعباس

12:00

آرارات تهران

کشاورز قزوین

 

եզրափակիչ  խաղըլինելուէ  մարտի 7-ինԱրարատմարզաւանում

ԱրարատևՔէշաւարզ Ղազվինթիմերիմէջորպէսզիախոեանթիմըճանանչվի

ՇարհդարիէԲանդարաբբաս  ևՔուշաթիմերնէլմրցելուեն 3-րդտեղիհամար

 

 

 

 

 

 

 

Վառւեց Համահայկականձմեռայինառաջինխաղերի ջահը

 

Երեկ երեկոյեան ժամը 8:00-ին Ծաղկաձորում տեղի ունեցաւ Համահայկական ձմեռային առաջին խաղերի հանդիսաւոր բացումը:

Կազմակերպութեանս Մարզական միութեան նախաձեռնութեամբ, Դահուկավազքի խումբը՝ 13 մարզիկներով մասնակցում է սոյն խաղերին:

Մրցութիւնների կազմակերպման նպատակն է՝ համայն աշխարհից իրար շուրջ հաւաքել մարզիկ մարզուհիներին մայր հայրենիքում :

Յաջողութիւն ենք մաղթում մեր սիրելի մարզիկներին ցանկանալով յաղթանակով տուն կը վերադառնան :

 

Տեառնընդառաջ

 

2014 թւականի փետրվար 14-ին սկաուտական միութիւնը տօնեց Տեառնընդառաջը , որի ընթացքում վառեց մեծ խարոյկ և բոլորը երգեցին սկաուտական երգեր և ուրախացան:

Նաև խմբերի համար պատրաստւել էր օրւան յատուկ ուտելիքներ, օրինակ՝ փոխինդ և աղանձ: վերջում խմբերը բարձրացրին իրընց երազանքի օդապարիկները գունեղ դարձնելով երկինքը իրենց խմբային երազանքներով: Տօնը կազմակերպել  էր Արենուշների հատւածի թիւ 1 խումբը:

 

 

Թւականիս փետրւար 7-ին  Արենուշների հատւածի  թիւ 2 խումբը իր շաբաթական աշխատանքի ընթացքին ձմեռային մթնոլորտը վայելեց  ածուխի վրայ նախաճաշ պատրաստելով և սովորելով դաշտաին աշխատանքների կրակ վառելու բաժինը, օրը շարունակւեց  ձնեմարդ սարքելով, ձիւնախաղով  և 3 կարգի դասարանով իսկ  աւարտւեց լաւ յուշերով ու նոր գիտելիքներով:   

Արիների հատւածի թիւ 4 խումբը  մեկնեցին ջամշիդիէի զբօսայգին

 

 

2013 թւականի դեկտեմբեր 20-ին Արիների հատւածի թիւ 4 խումբը թւով 8 արիներով մեկնեցին ջամշիդիէի զբօսայգի: Այնտեղ անհատները պարանից օգտագործելու նոր ձևերով մագլցեցին ջամշիդիէի բարցրունքը: