Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէս-մրցոյթ նւիրւած Մշակոյթի Տօնին:


    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» քառաձայն երգչախումբը մաս կազմեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Կոմիտաս Վարդապետ»-ի համահայկական փառատօնին

 

    Թւականիս Սեպտ. 30-ին, Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խումբը, ուրբաթ օրւայ աշխատանքի ընթացքում պատրաստեց մի հսկայ բուրգ:

    Թւականիս հոկտ. 22-ին, Մարզական միութեան նախաձեռնութեամբ Մարզաւանի Վաչիկ Ղարաբէգեան սրահում կազմակերպւել էր գնահատանքի երեկոյ Իրանի 45-րդ Համահայկական խաղերի ընթացքին աշխատող ընկերների համար:

 

    Երեքշաբթի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ այս տարւայ «Այգեստան»-ի ընթրիքների փակման երեկոն: Այգեստանի աշխատանքը կատարւում ե Երէցների միութեան նախաձեռնութեամբ և սկսում է գարնան վերջից ու շարունակւում է մինչև աշնան սկիզբը:    Աշխատանքը կատարւում է շաբաթական երկու օր, կիրակի և երեքշաբթի օրերը:

 

    Առաջին մրցութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ հոկտ.18-ին Արարատ մարզաւանի ֆուտբոլի դաշտում ժամը 12:00-ին Արարատ և Փայամ երիտասարդական խմբերի միջև որը յաղթեց Արարատի խումբը 1-0 արդիւնքով:

    Թւականիս ուրբաթ դեկտ.18-ին, Թեհրանի տեկւանդոյի ֆեդերացիայի և Հ.Մ.Արարատ.Կ.-ի Մարզական Միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւեց «Հան մա դանգ»-ի ազատ մրցութիւններ, «Սասունցի Դաւիթ» սրահում, որում ներկայ էին մեծ թւով մարզիկներ, մարզիչներ, իրաւարարներ և պատասխանատուներ: Մանրամասն տեղեկութիւնները յաջորդիւ:

 

    Երէցների Միութիւնը այս անգամ իր ամսական հանդիպումը կազմակերպեց ուրբաթ Հոկտեմբերի 5-ի առաւօտեան, Արարատ մարզաւանի Սբ. Խաչ Մատուռի շրջափակում: