Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

    Չորեքշաբթի հոկտեմբերի 9-ին Հայ.Ուս.Չարմահալ միութեան հրաւէրով մշակոյթի օրւան նւիրւած պարի փառատօնին՝ «Կարապ-Ակունք-Զարթօնք-Կակաչ» պարախմբերի հետ համատեղ մասնակցեցին «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» պարի դպրոցի սաները, ներկայացնելով հայկական պարեր՝

«Շանթ» ու «Շանթիկ» -ի 25 ամեակի առիթով.-

 

    Բեմադրիչ պրն. Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանը այն սակաւաթիւ արւեստագէտներից է, որ ահա 25 տարիներ շարունակ, առանց լուսանցքային խնդիրներ ստեղծելու, խոհեմ ու համեստաբար ղեկավարում է  Հ.Մ.Ա.Կ.-ի «Շանթ» եւ «Շանթիկ»  պատանեկան ու երիտասարդական թատերախմբերը։

    Երէցների Միութիւնը, «Այգեստան»-ի ընթրիքների աշխատանքի աւարտից յետոյ, օգտւելով եղանակի նպաստաւոր լինելուց, այս անգամ մատուռի շրջափակում, կազմակերպեց բացառիկ ճաշկերոյթներ:

    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէս-մրցոյթ նւիրւած Մշակոյթի Տօնին:


    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» քառաձայն երգչախումբը մաս կազմեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Կոմիտաս Վարդապետ»-ի համահայկական փառատօնին

 

    Թւականիս Սեպտ. 30-ին, Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 2 խումբը, ուրբաթ օրւայ աշխատանքի ընթացքում պատրաստեց մի հսկայ բուրգ:

    Թւականիս հոկտ. 22-ին, Մարզական միութեան նախաձեռնութեամբ Մարզաւանի Վաչիկ Ղարաբէգեան սրահում կազմակերպւել էր գնահատանքի երեկոյ Իրանի 45-րդ Համահայկական խաղերի ընթացքին աշխատող ընկերների համար:

 

    Երեքշաբթի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ այս տարւայ «Այգեստան»-ի ընթրիքների փակման երեկոն: Այգեստանի աշխատանքը կատարւում ե Երէցների միութեան նախաձեռնութեամբ և սկսում է գարնան վերջից ու շարունակւում է մինչև աշնան սկիզբը:    Աշխատանքը կատարւում է շաբաթական երկու օր, կիրակի և երեքշաբթի օրերը: