Յունիսի 30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի բանակավայրում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից աշակերտական խորհուրդների համակարգող յանձնախմբի, միջոցով կազմակերպւած ազգային յաղթանակների տօնակատարութեան միջոցառումը:
Ծրագիրը յագեցած էր սկաուտների եւ աշակերտների գեղարւեստական կատարումներով, ազգային փաստա-վաւերագրական ֆիլմերի եւ գիտելիքների փոխացումներով:
Ծրագիրը նպատակ ունէր նոր սերնդի մօտ զարգացնել ազգային գիտելիքները եւ տօնել ազգային յաղթանակաները, ինչն էլ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Միջոցառման վերջում նախատեսւած էր մտերմիկ ընդունելութիւն եւ խրախճանք:
Անցեալ մէկ ամսւայ ընթացքին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան հրաւէրով հիւրաբար Թեհրան եղաւ Հ.Հ. վաստակաւոր արտիստ, մենապարուհի, «Արարատ» պարախմբի տարիների գեղարւեստական ղեկավար և ներկայիս Հ.Հ. Բարեկամութիւն անսամբլի աւագ փորձավար տկն. Կարինէ Ղազարեանը, պարախմբիս կողքին կանգնելու , օժանդակելու ինչու չէ նաև խմբի հին արխիւը թարմացնելու նպատակով:
Վերջերս տկն. Կարինէն, Արւեստից միութեան վարչութեան ընկերակցութեամբ ներկայ եղաւ Կենտրոնական վարչութեան հանդիպմանը որտեղ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց:
Ուրբաթ՝ Մայիսի 10-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի ծնողական ժողովը:
Ժողովի օրակարգը յագեցած էր 5 կէտերով:
Սկզբում հատւածի պատասխանատուները ողջունեցին ծնողներին, այնուհետեւ նրանց ներկայացրին Կրտսերների հատւածի աշխատանքները, նպատակաները ինչպէս նաեւ Սկաուտական միութեան կառոյցը:
Ժողովի օրակարգում էր նաեւ Կրտսերների հատւածի խմբերի բանակումը, որտեղ ծնողները ներկայացրին իրենց առաջարկները բանակումի վայրի եւ նպատակների կապակցութեամբ:
Ժողովի վերջում ծնողներին առիթ տրւեց պատասխանատուներին ուղղելու իրենց յուզող հարցերը, որոնց սպառիչ պատասխաններ տւեցին հատւածի պատախանատուները եւ կրտսերների հատւածի երկու խմբերի պատասխանատուները:
Երեքշաբթի մայիսի 7-ին Կենտրոնական վարչութեան ընկերները Մարզական միութեան վարչութեան հետ համադրաբար այցելեցին բոքսի սրահ ուր մարզչի հետ փորձում էին մարզիկները:
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով բոլորին յայտնեց իր քաջալերանքի խօսքերը :
Մարզիկները ևս խոստացան աւելի եռանդուն և կանոնաւոր մասնակցութիւն ցուցաբերեն :
Հ.Մ.Ա.Կ.֊ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը յուլիսի 1-ին մեկնեց Ռաշտ քաղաք բանակում։ Սկաուտները աշխոյժ ոգով սկսեցին իրենց բանակումի կահաւորման աշխատանքները, այնուհետև մասնակցեցին զանազան հետաքրքիր աշխատանքների և դասարանների։ Բանակումը նպատակ ունէր կրտսերների մօտ զարգացնել, ամենատարբեր գիտելիքների իմացութիւնը, պատասխանատւութեան զգացումը, մի խօսքով բանակումի ժամանակ փորձ արւեց տարբեր հետաքրքիր աշխատանքներ կազակերպելով կրտսերներին դարձնել աւելի ազատ, անկախ, ինքնաբաւ, ինքնավստահ եւ նախաձեռնող:
Սկաուտները բանակումի ժամանակ զւարճացան հետաքրքիր թիմային խաղերով, որոնցում սովորեցին թէ ինչ է խումբը եւ ինչ է խմբային աշխատանքը։
Նշենք որ, «Ռաշտ»-ի բանակումին կրտսերները դասարանների մասնակցեցին եւ զանազան գիտելիքներ ստացան, որոնց իրագործումը նպաստեց բանակումի նպատակների իրականացմանը: Նրանք դասարանների միջոցով՝ անցան տիեզերքով, կողմնորոշւեցին եւ դէպի երկրներ եկան, այնքան եկան մինչեւ յուլիսի 5-֊ին հասան Թեհրան։
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան վարչութիւնը երեքշաբթի մայիսի 14-ի երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ. Սիփան Միութեան Երէցների բաժանմունքի հրաւէրը յարգելով ներկայ գտնւեց կազմակերպւած հանդիպման, օրակարգ ունենալով՝ Թեհրանի հայ համայնքի ներկայ իրավիճակը, հայապահպանման հետ կապւած միջմիութենական աշխատանքների զարգացումն ու դրա հետ առնչւող առաջադրանքներն ու մտայղացումները:
Մտերմիկ մթնոլորտում շարունակւեց հանդիպումը, եղան մտքերի փոխանակումներ և հնչեցին արդիւնաւէտ տեսակետներ:
Յաջորդ հանդիպումը Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան վարչութեան հրաւէրվ կայանալու է Արարատ Մարզաւանի հարազատ յարկի տակ:
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Արարատի Մարզական միութեան անդամ, օրդ.թեթև ատլետի մարզիչ՝
ընկեր Զեփիւռ Ասատրեանը Երկրի մասշտաբում օրդ.
փաորլիֆթ մրցումների Deadlift մարզաճիւղում գրաւել է Առաջին տեղը և ստացել Ախոյեանի վկայագիր։
Նա երկրի հաւաքականին միանալով պէտք է պատրաստւի Ռուսաստանում կայացող մրցման համար։
Շնորհաւորում ենք սիրելի Զեփիւռին և մաղթում նոր վերելքներ յառաջիկայ մրցումներում։
Շաբաթ, յունիսի 1-ին Մարզական միութեան վարչութեան պայմանաւորւածութեան համաձայն՝ Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ.Հարմիկ Զովելեանը, կենտ.վարչութեան անդամ ընկ. Ժոզէֆ Նազարեանը, Մարզական միութեան նախագահ ընկ.Հարմիկ Սարգսեանը և մարզական միութեան վարիչ ընկ.Արա Անտոնեանը, այցելեցին Բասկետբոլի ֆեդերացիա և հանդիպեցին ֆեդերացիաի պետ դկտ.Թաբաթաբայիին։
Հանդիպման ընթացքին եղան մտքերի փոխանակումներ: