Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

    Թւականիս շաբաթ 28 Սեպտ. 2013 թւին տեղի ունեցաւ Վ.Մարմնի միջոցով կազմակերպւած ընթրիք հանդիպումը լողաւազանների բաժնում մտերմիկ և հոգեհարազատ մթնոլորտում շուրջ 104 հոգու մասնակցութեամբ:

    Ծրագրին նախապէս հրաւիրւած էին Կ.Վարչութիւնը, 45-րդ Համահայկական մրցութիւններին իրենց ներդրումը կատարած սիրելի վարիչները և պաշտօնէութիւնը, կարգապահական կազմը, չորս միութիւնների Վարչութիւնների նախագահները, Կենտրոնատեղիի Վ.Մարմինը, Երէցների միութեան կրպակի անձնակազմը, Համահայկական մրցութիւնների յանձնախմբի նախագահը, Վ.Մարմնի գովազդային յանձնախումբը, Հանրային կապի նախագահը, բուժարանի բժիշկները և բուժքոյրերը:

 

    Հ.Մ.Ա.Կ.-ի  Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ՝ դպրոցի  առաջին  զանգի առիթով , տեղի  ունեցաւ մանկական դաշտահանդէս Արարատ Մարզաւանի լողաւազանների շրջափակում, ուրբաթ 27 սեպտեմբերի  2013 թ. առաւօտեան  ժամը  11:00 –ից   15:00 –ը, որտեղ մասնակցեցին  շուրջ 400  մանուկներ ու ծնողներ: Երեխաների համար կազմակերպւել էրնկարչութիւն, ձեռքի աշխատանքներ, այգեբանութիւն, զանազանխաղեր  և Ազատ բեմ, նաև ճոխ բուֆէ: Այդ  դաշտահանդէսը ընդառաջւելով ներկաների կողմից, առաջարկւեց յաճախ կրկնւի նման ծրագրեր:

 

    2013 թւականի սեպտեմբերի 25-ի առաւօտեան, Մարազաւանից ին Կազմակերպութեանս Արւեստից միութեան «Արարատ» քառաձայն երգչախմբի անդամները իրենց ղեկավար՝ Արաքս Խաչատրեանի եւ խմբի պատասխանատուների հետ մասնակցելու համար «Կոմիտաս վարդապետ» փառատօնին։

    Լուսահոգի՝ ճարտարապէտ Ռոստոմ Ոսկանեանի (1932-2013) յուշերեկոյ «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ Մատուռի շրջափակում հինգշաբթի հոկտեմբերի 3-ին երեկոյեան ժամը 6:30-ին:

    Արւեստից Միութիւնը հարւիրում է՝ բոլոր երեխաներին մասնակցելու Առաջին զանգ-ի մանկական՝ Դաշտահանդէսին որը տեղի է ունենալու Արարատ Մարզաւանի լողաւազանների շրջափակում Ուրբաթ 27 Սեպտեմբերի 2013 թ. առաւօտեան 11:00-ից 15:00-ը: Այդ օրը մեներգել կամ նւագել ցանկացող երեխաները կարող են ունենալ իրենց նւագարանը կամ սկաւառակը (CD): Մասնակցող երեխաները դաշտահանդէսից 24 ժամ առաջ արձանագրւեն Արւեստից միութեան գրասենեակում:     Յաւելեալ տեղեկութիւնների համար կապւել Արւեստից միւթեան գրասենեակ ամէն օր ժամը՝ 14:30-ից 19:00-ը, 88031702 հեռախօսահամարով:

 

    Թւականիս սեպտ. 21-ի երեկոյեան «Արարատ» Մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում  Հայաստանի դեսպանութեան և անձնակազմի կողմից հիւրնկալւում էին դիւանագետական կենտրոնները, Իրանի պետական հիւրերը, Սրբազան  և հոգևոր հայրերը և ազգային ու համայնքի միութիւնների բոլոր ներկայացուցիչները:

   Օրւայ խօսքով հանդէս եկաւ Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը՝ «Ողջունելով բոլորի ներկայութիւնը, այսօր տօնում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը, եկէք բարձր տրամադրութեամբ ընդառաջ գնանք այդ տօնին»:

 

    Ամէն տարիների նման, այս տարի եւս Համահայկական Խաղերի ընթացքում, կազմակերպիչ յանձնախմբի կողքին կեանքի է կոչւել նաեւ բանակումների մարմին, որին է յանձնարարւած շատ դժւար եւպատասխանատու աշխատանք. դա  միւս շրջաններից Թեհրան ժամանած մարզիկների կեցութեան յարմարութիւնների ստեղծելն ու նրանց առօրեայ հարցերին լուծում տալն է։

    Արամ Օհանեանը, որ բաւականին փորձառութիւն ունի այս ասպարէզում, 45–րդ շրջանի համահայկական խաղերի բանակումի պատասխանատուն է,  որի հետ ունեցանք զրոյց։

   

    Միասնաբար մասնակցենք արեան համագաղութային նմուշահաւաքին որը տեղի կունենայ 45-րդ համահայկական խաղերի ընթացքում, ուրբաթ 20 սեպտեմբերին  ժամը 11-ից  19-ը Արարատ մարզաւանում. Որը միասնաբար նախաձեռնել են  (Armenian bone marrow ) հիմնարկութիւնը, Աւետիս Աւետիսեան բուժարանը և Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնը բարձր հովանաւորութեամբ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան:

 

 

   

    Հ.Մ.Ա.Կ.–ի 45 –րդ շրջանի Համահայկական մարզական խաղերի բացման արարողութեան ընթացքում, Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր խօսքի մէջ նաեւ ասաց.–

    «Անցնող տարիների ընթացքում, որպէս մրցութեան օրէնք, մարզադաշտերում պարտւեցին կամ յաղթեցին  բազմաթիւ մարզիկ-ուհիներ, սակայն կարեւորը միասնականութիւնն է եղել, որի համար է կազմակերպւում  Համահայկական մարզախաղերը»։

    Ընկերոջ այս արտայայտութիւնը պարզ լոզունգ չէ, այլ խորախորհուրդ ճշմարտութիւն, որը մարմնաւորւում եւ երեւան են գալիս մանաւանդ հէնց այս օրերին, երբ Իրանի տարբեր հայկական համայնքներից ու Հայաստանից ժամանած մարզիկ –ուհիները թէեւ դաշտ են իջնում մարզական յաղթանակ կնքելու համար, սակայն իրականում միմեանց կարողութիւններն են համեմատում Համահայկականի փորձաքարով։