Չորեքշաբթի յունւարի 25-ին տեղի ունեցաւ 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերի յանձնախմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկւեց բացման հանդիսութեան ծրագիրն ու ընդհանուր խաղերի կազմակերպման ընթացքը։
Յանձնախմբի անդամներն են՝
Ընկերներ՝
Անահիտ Նազարեան Նախագահ
Լիւդւիկ Բարզեգար Նազարի Փոխ նախագահ
Արմոնդ Միրզախանեան Բացման հանդիսութեան պատասխանատու
Լոռեթա Դաւթեան Նիւթականի պատասխանատու
Էռւին Շահնազարեան Խաղերի պատասխանատուի օգնական
Նինել Շահնազարեան Խաղերի հանրութեան հետ կապի պատասխանատու
Փրենի Ամիրխանեան Գրասենեակի պատասխանատու
Արթին Մինասեան Խաղերի պատասխանատու և Մարզական միութեան վարչութեան հետ կապ։
փետրւարի 1-ին Թեհրան են ժամանել մրցաշարին մասնակից դահուկորդներն, այդ թւում՝ արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակցած մազիկներ, որոնց դիմաւորել են Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը եւ Մարզական միութեան վարչութեան ընկերները:
Կազմակերպութեան ներկայացուցիչներն ողջունել են մարզիկներին, մասնաւորապէս՝ անդրադարձ է կատարւել կազմակերպութեան գործունէութեանը, աշխատանքներին, եւ յաջողութիւն են մաղթել յառաջիկայ մրցաշարի վերաբերեալ:
Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները իրենց հերթին շնորհակալութիւն են յայտնել «Արարատ» կազմակերպութեանը հիւրընկալութեան համար:
Յունւարի 27-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի 63-րդ տարեդարձը։ Տարեդարձին մասնակցեցին սկաուտների ծնողները և թիւ 4-ի նախկին արենուշները։
Սկզբում բոլորը հիւրասիրւեցին և
յիշատակի համար լուսանկարւելուց յետոյ, հետաքրքիր խաղեր խաղացին, որին մասնակից եղան նաև ծնողները։
Օրը աւարտւեց ուրախ յուշերով:
Ուրբաթ, 20 յունւարի 2023թ․-ին
Հ․Մ․Ա․Կ․-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ 45-րդ Համադպրոցական խաղերի առաջին հանդիպումը։
Հանդիպմանը ներկայ էին ՀՄԱԿ-ի Մարզական միութեան վարչութեան անդմաներ ընկերներ Արբի Սարգսեանն ու Արթին Մինասեանը, 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատու ընկեր Անահիտ Նազարեանը, Մարզական միութեան վարիչ Նարէ Քեշիշեանը, Կրթական խորհրդի ու դպրոցների ծնողական խորհրդների ներկայացուցիչները։
Հանիդպման սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը ողջունելով ներկաներին փոխանցեց, որ կորոնա համաճարակի պատճառով երկու տարի չի կազմակերպւել մրցումները, դրանով հանդերձ, որ նշւած խաղերի կազմակերպումը պահանջում է բարձր նիւթական ծախսեր բայց կազմակերպութիւնը մնում է հաւատարիմ իր նպատակին՝ կրթել մատաղ սերնդին բարոյապէս եւ ֆիզիկապէս։
նաեւ նշեց, որ դադարից յետոյ խաղերը աւելի շուքով կազմակերպելը պահանջում է Կրթական խորհրդի, դպրոցների ծնողական խորհրդների եւ կազմակերպիչների կրկնակի ջանքերը ։
Հանդիպումը անցաւ ջերմ մթնոլորտում, եղան մտքերի փոխանակում խաղերի ընթացքի, մարզաձեւերի եւ մրցումների տեւողութեան կապակցութեամբ։
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան և Արարատ երգչախմբի ղեկավար տկն. Արփի Սիմրոջեանի հետ խորհրդակցական հանդիպման արդիւնքում առաջարկւեց իրագործել Տօնական երաժշտական երեկոյ Հայ Համալսարանականների Ընդ. Միութեան հետ, որը նաև հաստատւեց Համալսարանական միութեան վարչութեան կողմից։
2023 թւականի, ուրբաթ, յունւարի 20-ի երեկոյեան "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում կայացաւ Սուրբ Ծննդեան երգերի բացատրական համերգ
Հ. Համալսարանականների Ը.Մ. "Տաւիղ" և Հ.Մ."Արարատ"Կ.-ի "Արարատ" երգչախմբերի համագործակցութեամբ։
Համերգին բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր՝ Էմիլ Սէթխանեանը, բարի գալուստ մաղթեց ներկաներին և համերգի ընթացքին երգերի սկզբում համապատասխան ամփոփ բացատրականներ ընթերցեց։
Ներկայ էին գերպ. Ծ. Վարդ. Մելոյեանը, հոգևոր հայրերը, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը,
Թեհրանի Հայոց Թեմի, Պատգամաւորական ժողովի և Կրթական խորհրդի ներկայացուցիչները, Արւեստագէտները, վարչականները, հրաւիրեալներն ու սիրելի հանդիսատեսը։
Ամանորեան ոգով գեղեցիկ զարդարւած բեմը՝ հոգևոր տաճար դարձած իր գիրկն առաւ ամիսներ շարունակ դժւար պայմաններում փորձերին մասնակցած զոյգ երգչախմբերի անդամներին, իրենց կողքին պարային շարժումներ կատարող "Արարատ" պարախմբի փոքրիկներին, որոնք հրեշտակների և ձիւնանուշների դերում, է'լ աւելի աշխուժութիւն սփռեցին սրահում, միաժամամակ տեղացող ձիւնը, լոյսերի երանգներն ու մի պահ ձմեռ պապի ուրախ ներկայութիւնը միասնաբար հանդիսատեսին պատգամեցին՝ խաղաղութիւն ու բարօրութիւն։
Քառաձայն երգչախմբի կատարումներն էին՝ հայ ու համաշխարհային յայտնի ներքոյիշեալ երգահանների ստեղծագործութիւնները՝
Կոմիտասի, Խորէն Մէյխանճեանի, Ֆիլիպ Գորդոնի, Ջէյմս Փիերփոյնթի և Վիվալդիի մշակումներից՝
-Այսօր տօն է սուրբ Ծննդեան
-Ճաշու շարական ճրագալոյցի Ծննդեան
-Այսօր ձայնն հայրական
-Փրկչին Ծնունդը
-Եկէք Փառաբանենք
-Ծնունդ
-Մշտադալար եղևնի
-Զանգակներ
-Deck the halls
-Gloria
-Աւետիս Ծննդեան
Համերգի Աւարտին բեմ հրաւիրւեց խորհրդարանի պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, նախ շնորհաւորեց երգչախմբերին, խմբավարին, պարախմբին, Համալսարանական միութեան վարչութեանն ու Արարատ Կազմակերպութեան Արւեստից միութեանը, գեղեցիկ երեկոյ մատուցելու համար, ողջունեց հանդիսատեսի խուռներամ մասնակցութիւնն ու կարևորեց նման միասնական ելոյթները և ամփոփեց երեկոն՝ դիմելով առ Աստւած, որ զօրավիգ լինի հայ ժողովրդին, Արցախին ու մեր համայնքին և 2023 թւականը լինի խաղաղութեան ու բարւոք տարի։
Ծափողջոյնների ներքոյ շնորհակալական ծաղկեկողովների յանձնումներով փակւեց վարագոյրը։
համաճարակի ու դժւար օրերի երկար դադարից յետոյ հանդիսատեսը դրական լիցքերով ու տօնական տրամադրութեամբ թողեց դահլիճը։
իսկ երգչախմբի անդամներն ու պատասխանատուները նախասրահում, իրար շուրջ նստած ջերմ մթնոլորտում ուրախ ժամ անցկացրին։
Ուրբաթ, դեկտեմբերի 23-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան «Մասնագիտական գիտելիքներ»-ի որակաորման նշանների շնորհանդէսը։
Ծրագրին ներկայ էին
Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Արա Գալստեանը, նախկին Սկաուտապետերը և ոչ շարքային սկաուտները։
Ծրագիրը սկսւեց Կազմակերպութեան հիմնով , ապա Դ.Խմբ. Անի Զաքարեանը արտասանեց "Արցախի հիմն" բանաստեղծութիւնը ապա իր խօսքն ունեցաւ Սկաուտապետ Խմբապետ Արգին Պօղոսեանը կարևորելով միջազգային սկաուտական մասնագիտական գիտելիքների փոխանցումը, շեշտեց հայ սկաուտին անհրաժեշտ հիմնական գիտելիքների առաջնահերթութիւնները, որով կը պատրաստւեն հայ ազգի դրօշակակիրներ, շարունակելով իր ուղերձը յայտնեց թէ հայ պատանի և երիտասարդ սկաուտը միտւած է զարգանալու և իր գիտելիքներով ծառայելու հայութեան և հայ ազգին միշտ հայեացքը դէպի վեր《 Բարձրացիր բարձրացուր》 կարգախօսով։
Այնուհետև բեմ հրաւիրւեցին Սկաուտապետերը և Կենտրոնական վարչութեան անդամները վահանակների շնորհանդէսի և վկայագրերի բաշխման համար։
Բոլոր խմբերը ստացան մասնագիտական գիտելիքների վկայագրեր։
Օրւայ առթիւ արտայայտւեց ընկեր Արա գալստեանը։
Միութեան կողմից Մասնագիտական գիտելիքների նշանների վահանակը յիշատակ տրւեց Արխիւային յանձնախմբի նախագահ՝ ընկեր Արա Ծատուրեանին։
Ծրագրի աւարտին սկսւեց Նոր տարւայ և ձմեռ պապիկի դիմաւորման հանդէսը։