Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Սոյն թւականի ուրբաթ,  նոյեմբերի 11-ին, Արիների հատւածի թիւ 1-խումբը, ունեցել է մէկ օրեայ  լեռնագնացական արշաւ <سنگ آلبرت>  -ում ։
Խմբի պատասխանատու՝ Առաջ. Արութին Նովշադեանը  դասաւանդեց լեռնագնացական կապերը ապա Վ.առաջ. Մհեր Աբդալեանի  ուղեկցութեամբ ' խումբը վայրէջք կատարեց բնութեան գրկում, ի ցոյց դնելով հայ սկաուտի ֆիզիքական և մտային պատրաստւածութիւնը։

2022 թւականի հոկտեմբերի 28-ի առաւօտեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքն ըստ իր ամենամեայ ծրագրի, կազմակերպեց ձեռագործերի վաճառք, Մարզաւանի բացօթեայ ընթրիքների շրջափակում, սահմանփակ թւով հիւրերի ներկայութեամբ: Միջոցառման համար երէցների միջոցով պատրաստւել էր  թխւածքներ և ճաշ։

Հոկտեմբերի 21-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տաղանդաւոր դերասան՝ Վարդան Պետրոսեանը  թեհրանահայ հանդիսատեսին մենաներկայացրեց  իր վերջին՝ «Խոստում» ներկայացումը։

Վարդան Պետրոսեան՝ տաղանդաւոր դերասան, սցենարիստ, գրող, կատակերգուն երկու ժամերի ընթացքին ներկայացրեց օրւայ հարցերին առնչւող քաղաքական ու հասարակական ու թեմաներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի իսլամական հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիւանագիտական կազմը, Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանէլեանը, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներ, քոյր միութիւնների ներկայացուցիչներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Մ. «Արւեստից» միութեան անդամ ընկեր Մեղեդի Նազարեանը։

Նա իր խօսքերում նշեց, որ վերջին տարիների անհարթ եւ անսովոր ժամանակներում անգամ, Հայ Մշակութային Արարատ կազմակերպութիւնը ոչ մի ջանք չի խնայել համայնքում եռուզեռ ստեղծելու համար:

Նա իր ելոյթի մէկ այլ հատւածում  Հ.Մ. «Արւեստից» միութեան անունից ողջունեց եւ իր շնորհակալական խօսքերն ուղղեց հանդիսատեսին, ով օրւայ ոչ դիւրին պայմաններին բարձր գնահատելով՝ «Վարդան Պետրոսեան» հեղինակութիւնը եւ կարեւորելով նոր փոխանցման նիւթը՝ ջերմ ներկայութիւն է ունեցել ծրագրին:

Ներկայացման աւարտին բեմ հրաւիրւեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը:

Կազմակերպութեան նախագահն իր խօսքերում մասնաւորապէս նշեց, որ ներկայացումից յետոյ խօսքերն աւելորդ են: «Խոնարհւում ենք մեր հերոսների յիշատակին փառք մեր երիտասարդ նոր սերնդին խոստանանք, որ մենք կանենք կարելին այդ ուղղութեամբ եւ ծափահարենք մտաւորականութեանը»,- շեշտեց ընկեր Խալոյեանը։
Այնուհետև Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան անունից յուշանւէր յանձնեց դերասանին։

Յաւելենք որ Վարդան Պետրոսեանը յուշանւէր ստանալուց յետոյ կիսեց իր տպաւորութիւնները՝ ներկայացման բովանդակութեան, մասնաւորապէս, այն սփիւռքեան տարբեր համայնքներին ներկայացնելու եւ այլ թեմաների մասին:
ստանալուց յետոյ կիսեց իր տպաւորութիւնները՝ ներկայացման բովանդակութեան, մասնաւորապէս, այն սփիւռքեան տարբեր համայնքներին ներկայացնելու եւ այլ թեմաների մասին:

Հ.Մ.Ա.Կ.- ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ հոկտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 10։30-ից տեղի ունեցաւ  հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ։

Մասնակցել էին թւով 343 մանուկ-պատանի-երիտասարդ՝ Արաքս, Գիւլբենգեան, Նայիրի, Արարատ, Շանթ դպրոցներից նաև Էլպիս Ֆերահեան և Ս.Մարիամ մանկապարտէզները, Ակունք կենտրոնը, Սրբոց Վարդանանց եկեղեցու կիրակնօրեայի աշակերտները ,"Մեղրի" Արւեստանոցի աշակերտները,  Հ.Մ.Ա.Կ.- ի Արւեստից ու Սկաուտական միութիւնների անդամները։

Ամառային ընթրիքների շրջափակում տեղադրւած և ցոյցի էր դրւած արւեստասէր մասնակիցների գեղեցիկ աշխատանքները, որոնք դիտւում էր մեծ ոգևորութեամբ ու գնահատանքով։

Բացման խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը նա ողջունեց ներկաներին և ի սրտէ գնահատեց  ներկայացրած աշխատանքները։
Բոլոր մասնակիցները ստացան նւէրներ։
Ապա իրաւարարներ՝ ընկերներ  Լուսինէ Յարութիւնեանի և Հերմինէ Բէգլարեանի միջոցով ստացաՆ գնահատականներ։
Առաջին, երկրորդ և երրորդ շահողները հանդիսացան հետևեալները՝
Մելանի Մկրտչեանը (Մեղրի Արւեստանոց)
Էմինէ Խոդադատ (Մեղրի Արւեստանոց )
Արմէն Աբադ (Գիւլբենգեան դպրոց)

Օրւայ ընթացքին աշխատում էր  ճոխ բիւֆէն ու խոհանոցը։
ծրագիրը աւարտւեց ժամը 15։00 ին։

Հինգշաբթի, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների Հատւածի գիշերային աշխատանքը:
Սկաուտները բացման արարողութիւնից յետոյ աշխատանքը սկսեցին կօշիկախաղով իսկ յետոյ 2 խմբակների բաժանւեցին , առաջին խմբակի սկաուտները շինեցին սարքաւորում, որը խորհրդանշում էր 4 խմբերի գոյները,  իսկ միւս սկաուտները ունեցան կապի և ազգային դասարաններ, որոնց դասատուներն էին՝ ընկեր Սիւնէ Դանիէլեան և ընկեր Արինէ Դանիէլեանը: Օրը աւարտւեց օջախի վրայ ընթրիք պատրաստելով և հաճելի խաղերով (به دنبال طناب):

Ուրբաթ սեպտեմբերի 30-ին սկաուտները աշխատանքը սկսեցին մարզանքով, իսկ նորից խմբերի բաժանւելուց յետոյ սկաուտները ունեցան միութեան հիմքի, ժողովավարական կանոնների, որոշ աշխատանքների և գործընթացի ծանօթացման դասարաններ, որոնց դասատուներն էին՝ ընկեր Սիւնէ Ֆարմանեանը և ընկեր Սաբրինա Բուդաղեանը։ իսկ յետոյ սկաուտները զբաղւեցին շարքայինով
Սկաուտները օրը աւարտեցին գիտելիքներով լցւած ու բարձր տրամադրութեամբ։