Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

2024 թ.-ի փետրւարի 9-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան ներքին Բուն Բարեկենդանի խնջոյքը «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։
Ծրագիրը սկսեց զանազան զբաղմունքներով, ընթացքում սկաուտները ներկայացան իրենց տարազներով եւ ունեցան ուրախ ժամանց հաճելի խաղերով ինչպիսին էին՝ Կառաոկէ երգի մրցոյթ, թիմային խաղեր եւ այլ հաճոյական աշխատանքներ, որը սկաուտները մասնակցեցին իրենց խմբերով։ Այնուհետ բարձր տրամադրութեամբ աւարտեցին օրը:

Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան նախձեռնութեամբ, կիրակի, 2024 թւականի փետրւարի 4-ին ընկեր Քրիստինէ Արզումանեանը հանդիպել է «Արարատ» պարախմբի Երեւանում գտնւող անդամների հետ եւ նրանց յանձնել 2023 թւականի օգոստոսի 5-ին Գիւմրիում կազմակերպւած Հայաստանի 8-րդ համահայկական խաղերի բացման արարողութեանը մասնակցութեան գնահատագրերը։

2024 թւականի յունւարի 31-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական դասընթացների շարանի 6-րդ դասարանները:
Սկաուտները սկզբում ունեցան դասարան «Սկաուտական Միութեան ներքին կանոնագիր»-ի թեմայով , որի դասատուն էր՝ ընկեր Արա Ջահանեանը:
Դասարանի ընթացքում խօսւեց ընդհանուր կանոնագրութեան և կանոնների վերծանման մասին ու եղան մտքերի փոխանակումներ նաև սկաուտները ուղեցին իրենց հարցերը ու ստացան համապատասխան պատասխաններ:
Սկաուտները գիտելիքներ ստանալուց յետոյ, ուրախ ժամանց վայելեցին և իրար շուրջ ընթրելով օրը աւարտեցին լաւ յուշերով:

ՀՄԱԿ-ի Երէցների միութեան 2024 թ.-ի առաջին ամսական հանդիպումը տեղի ունեցաւ ուրբաթ, 2 փետրւարի երեկոյեան ժամը 7։00 ին։
Միութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Թամրազեանը ընկերներին շնորհաւորեց նոր տարին և Սուրբ ծնունդը ապա ընկեր Արմինէ Գրիգորեանը անդրադարձաւ միութեան
«Գրական շրջանակ»-ի, 15 ամեայ գործունեութեան և անցաւ օրւայ նիւթին «اسماعیل رایین»-ի
«یپرم خان سردار» գրքի ներկայացմանը Գրական շրջանակ-ի մի քանի ընկերների միջոցով։
Սկզբում ընկեր Էդիկ Ղահրամանեանը արտասանեց Դանիէլ Վարուժանի Եփրեմ խանին նւիրւած բանաստեղցութիւնը։ Ընկեր Կարինէ Յարութիւնեանը բացատրեց գրքում պարունակւող կարևոր կէտերը ցուցադրելով շուրջ 50 սահիկներ, որոնք պատրաստւել էին ընկեր Ալէն Բաղդասարեանի միջոցով։
Ընկեր Սեդա Թարվերդեանը պարսկերէն լեզւով անդրադարձաւ
Պարսկաստանի սահմանադրութեան համառօտ պատմութեան և վերջում ընկեր Յարութ Նազարեանը լայն բացատրութիւններ տւեց Եփրեմ խանի կեանքի և գործունէութեան մասին։ Վերջում ցրւեց Եփրեմ խանի երգը։
Աւարտին ներկաները հիւրասիրւեցին համեստ ընթրիքով և նշեցին Յունւար և Փետրւար ամիսների ընկերների տարեդարձները։

Պատկերներ Սկաուտական միութեան 02,02,2024 թ.-ի պարատի ստուգումներից։

Արենուշների հատւածի թիւ 2 խումբը փետրւարի 2-ին ձմռան ցուրտ օրում միասնական աշխատանք ունեցաւ Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ:
Սկաուտները տօնեցին անհատի տարեդարձ և ունեցան հաճելի միասնական աշխատանք:

Ուրբաթ, փետրւարի 2 ին, Արենուշ Հատւածի թիւ 1 խումբը տօնեց իր տարեդարձը
«بهشت مادران»
զբօսայգում և ունեցաւ հաճոյական աշխատանք։
Սկաուտները երգեցին, արշաւեցին, ձնագնդի և տարբեր խաղեր խաղացին, յատկապէս վերյիշեցին իրենց յուշերը։

 

Երեքշաբթի, 2024 թ.-ի յունւարի 9-ին Սպորտի և երիտ. նախարարը՝ դկտ․ Քիոմարս Հաշեմին, այցելեց  «Արարատ» մարզաւան, որին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը, Կենտրոնական վարչութեան ընկերները և մարզաւանի վարիչը։

Այցելութեանը ներկայ էր ԻԻԽ․ պրն․Արա Շահվերդեանը,որի միջնորդութեամբ էր կայացել սոյն այցը։
Դկտ․ Քիոմարս Հաշեմիին ընկերակցում էին նոյն ոլորտի պատասխանատու անձիք։
Շրջայցի ընթացքում Կենտրոնական վարչութեան նախագահը բացատրութիւններ տւեց Ս․Խաչ Մատուռ-ի և այլ բաժինների վերաբերեալ նաև նախարարը ֆուտբոլի դաշտում այցելեց Արարատ ֆուտբոլի Ակադէմիայի ղեկավար Էդմոնդ Բզիկին և փորձող խմբին։
Այցը նպատակ ունէր նախարարին ծանօթացնելու մարզական նախաձեռնութիւններն ու մարզաւանում ֆինանսական դժւարութիւնների պատճառով թերի կամ կիսաթերի մնացած աշխատանքներն վերանորոգումները։

Նախարարը դժւարութիւնները հարթելու, նամաւանդ վերանորոգման և շինարարական աշխատանքները սահուն դարձնելու նպատակով խօստումներ ներկայացրեց Կենտրոնական վարչութեանը։
Նա արտայայտւել է՝ «Նկատելի է,  50 ամեայ շէնք շինութիւնը թէև կէս դար առաջ է կառուցւել սակայն շատ լաւ է պահպանւել և դա նշանակւում է, որ մարզաւանի պահպանման համար հոգս է տարւում»։
Դոկտոր Հաշեմին մարզաւանի «Տնակ»-ում հանդիպել է «Արարատ» ֆուտբոլի թիմի վետերաններին, նաեւ բասկետբոլիստների եւ թեթեւ ատլետի մարզիկներին։

Հանդիպման աւարտին ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչութեան կողմից նախարարին և միս հիւրերին յանձնւել է ՀՄԱԿ-ի գերբով պատկերւած յուշանւէրներ։

Կիրակի, 2024 թւականի յունւարի 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» երգչախմբերը մի քանի երգերով հանդէս եկան Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում կազմակերպւած՝ միաստւածեան կրօնների նահատակների յիշատակին նւիրւած գնահատման միջոցառմանը, «Անդիշէ» մշակութային կենտրոնում (فرهنگسرای اندیشه):

Պատկերներ ձեռնարկից։

Կիրակի, 2024 թւականի յունւարի 21-ին «Արարատ» Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմադրւեց Յովհաննէս Թումանեանի՝ «Պոչատ Աղւէս» մանկական թատերական ներկայացումը Հայաստանից ժամանած «Աբովեանի դրամատիկական թատրոնի» խմբի միջոցով, թատրոնի գեղաւեստական ղեկավար եւ ռեժիսոր Արմէն Սարգսեանի բեմադրութեամբ։

Չնայած այն իրողութեան որ խումբը բեմադրութիւնից ժամեր առաջ էր ժամանել Թեհրան, սակայն բոլոր բեմայարդարման եւ կազմակերպչական աշխատանքները սահուն ընթացաւ եւ արդիւնքում ամէն ինչ շատ լաւ դրսևորւեց։ Երեխաները գոհունակութեամբ դիտեցին ներկայացումը եւ ոմանք նաեւ չվարանեցին բեմի մի քանի աստիճանը բարձրանալ եւ հետաքրքրութեամբ դիտել այն։

Հարկ է նշել որ թատերախումբը հիւրաբար գտնւում էր Իրանում Ֆաջրի փառատօնին մասնակցելու համար։