Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 1֊ին տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի գիշերային աշխատանքը։
Սկաուտները իրենց աշխատանքը սկսեցին մարզախաղով։ Այնուհետ ժայռամագլցման մարզաձևի հետ ծանօթանալու նպատակով, փորձեցին իրենց կարողութիւնները ժայռամագլցման մէջ, վայելելով ընկեր՝ Արա Ջահանեանի հաճելի դասարանը։
Կարևորելով հայ սկաուտի դիրքն ու կեցւածքը, կրտսերները մասնակցեցին Դ.Խ. Գայիանէ Դաւթեանի շարքային-տողանցքի դասարանին, ինչը որ նոր փորձառութիւն էր իրենց համար։
Կրտսերները դիտելով սկաուտական թեմայով մուլտֆիլմ, իրենց օրը աւարտին հասցրին։
Ուրբաթ՝ սեպտեմբերի 2֊ին կրտսեր սկաուտները բարձր տրամադրութեամբ շարունակեցին իրենց սկաուտական աշխատանքը մարզւելով, հաճելի խաղեր խաղալով և տօնեցին իրենց ընկերոջ ծննդեան տարեդարձը։
Սոյն աշխատանքի նպատակն էր կրթել պատրաստակամ սկաուտներ։

Երէցների միութեան սէյն թւականի ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 2֊ին մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում առաւօտեան ժամը 11֊ին։
Նախատեսւել էր ազատ զրոյց միութենական հարցերի վերաբերեալ։
Միութեան նախագահ ընկեր Հենրիկ Բ. Ահարոնեանը հանդիպումը բացւած յայտարարելով, անդրադարձաւ առաջիկայ օրերին կայանալիք Համահայկական 53֊րդ խաղերին։ Ապա առիթ տրւեց ներկաներին, իրենց հարցումները արծարծելու։
Ներկաները, թէեւ փոքրաթիւ, աւելի քան մէկ ժամ բազում հարցերով արտայայտւեցին։
 Հրաւիրւեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը Հանրային֊հասարակական բաժանմունքի կողմից ելոյթ ունենալու։
Ընկերը ակնարկելով ժամի առաջացմանը, ամփոփ  կերպով նշեց, որ 31 տարի առաջ նոյն այդ օրը, 1991 թ. սեպտեմբերի 2֊ին, Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) խորհրդարանը ընդունեց ԼՂԻՄ֊ ի անկախութեան մասին հռչակագիր, որը նոյն թւականի դեկտեմբերի 10֊ին հանրաքւէի դրւեց ու հաստատւեց։
Ապա ակնարկելով առաջիկայ նոյեմբերի 25֊ին տեղի ունենալիք Թ.Հ.Թ.  Պատգամաւորական  ժողովի (ՊԺ) ընտրութեանը, հրաւիրեց ընթացիկ շրջանի պատգամաւոր ընկեր Արմիկ Դանիէլեանին ամփոփ տեղեկութիւն փոխանցել ընկերներին։
Ընկեր Արմիկը հնարաւորինս սեղմ բացատրութիւն տւեց ՊԺ֊ի կառոյցի եւ մասնակցութեան կարեւորութեան մասին։
Այնուհետեւ նշւեց ամսի տարեդարձները։ ներկաները հիւրընկալւեցին տարեդարձի կարկանդակով։

Ուրբաթ, 2022 թ.֊ի սեպտեմբերի 2-ի ժամը 17։00 ին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում  Տէրհայրեր՝ Գրիգորիս Ներսիսեանի և Մեսրոպ Ռաթէոսեանի ձեռամբ օրհնւեց՝ Իրանի 53-րդ Համահայկական խաղերի ջահը
Վաստակաւոր և վետերան  ֆուտբոլիստ՝  Հովիկ Հաթամզադէի ջահակրութեամբ։
Եւ վերջապէս չորս հայկական թաղերի չորս եկեղեցիներում օրհնւած ջահերը տեղադրւելով Արարատ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում, անմար կը սպասեն խաղերի բացման հանդիսութեան պահին, որպէսզի միանալով խաղերի ջահակրին բոցավառեն հիմնական մեծ ջահն ու այդ ժամից մեկնարկը կը տրւի Իրանի 53֊րդ Համահայկական խաղերի։

Նշենք որ խաղերի հանդիսաւոր  բացումը կայանալու է՝
 չորեքշաբթի սեպտեմբերի 7-ի ժամը 19։30 ին։
Լուսանկարները՝ Ալիք օրաթերթի

Երէցների միութեան առընթեր գործող «Գրական շրջանակը» իր աշխատանքը շարունակել է կանոնաւոր կերպով հեռավար հանդիպումներով,որի համառօտ զեկոյցը ստորեւ կը տրւի։

Մայիսից օգոստոսի առաջին կէսը Գրական Շրջանակ֊ը երկշաբաթեայ ընդմիջումով, գումարել է եօթ նիստ, վեցը հեռավար, որոնց ընթացքին անդրադարձ է եղել գրողներ` Յակոբ Կարապենցի, Ալիսիա Կիրակոսեանի, Ռաֆայէլ Արամանի, Ռազմիկ Դաւոյեանի, Չարենցի, Վահէ Արմէնի, Համօ Սահեանի, Ալմինի, Նազար Շահվերդեանի եւ այլ գրողների ստեղծագործութիւններին, յայտնի դէմքերի յուշագրական գործերին, հայկական եւ իրանական գրական անցուդարձին և նոր հրատարակութիւններին
Մասնակցել են 6֊10 ընկերներ։

Ուրբաթ, սեպտեմբերի 2֊ի առաւօտեան կայացաւ Իրանի 53֊րդ  Համահայկական խաղերի ընթացքին հանրութեան հետ կապին օժանդակող խմբակի  հանդիպումը, որտեղ բացատրութիւն տրւեց աշխատանքի և ընթացքի մասին ու կատարւեց պարտականութիւնների բաժանումները։

Չորեքշաբթի, 2022թ.-ի օգոստոսի 31-ի առաւօտեան Սուրբ Թարգմանչաց եկեղեցում քահանահայրեր՝
Տէր Խաչատուր Քհնյ. Յարութիւնեան
Տէր Վրթանէս Քհնյ.Բաբախանեան
Տէր Սարգիս Քհնյ.Խոսրովեանի  ձեռամբ օրհնւեց Իրանի 53-րդ Համահայկական խաղերի ջահը, ջահակիրն էր վետերան ֆուտբոլիստ ընկեր Մարգար Ներսիսեանը։

Օրհնւած ջահը միւս երկու թաղերում օրհնւած ջահերի կողքին տեղակայւեց Արարատ մարզաւանի "Սուրբ խաչ" մատուռում։

Յառաջիկայ օրերին Սուրբ Գրիգոր Լուսսւորիչ եկեղեցում ևս կօրհնւի չորրորդ ջահը ուր և կը տեղակայւի Արարատի Ս Խաչ խորանում։
(Լուսանկարները՝ Ալիքի)