Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Լուսանկարում՝
Հ.Մ."Արարատ" Կ.-ի պատւիրակութեան պատասխանատուներ՝ Մարզական միութեան վարչութեան ընկերներ՝ Արբի Սարգսեանը, Լեռնիկ Դանիէլեանը, օժանդակող՝ Արթին Մինասեանը և Թէնիս մարզաձևի մարզիկ՝ Արմէն Ջաղարբէգեանը։

ՀԱՄԱ ՀՄԸՄ-ական բոլոր պատւիրակութիւնները Եռաբլուրի նահատակաց պանթէոնում խոնարհւում են զոհւած հերոսների առջև

Այսօր, հինգշաբթի, յուլիսի 21-ին
11֊րդ ՀԱՄԱ ՀՄԸՄ-ական մարզախաղերի այցելութեան ծրագրերի առաջինը կայացաւ Եռաբլուրի նահատակաց պանթէոնի այցելութեամբ,
որտեղ յարգանքի տուրք մատուցեցին բոլորին նաև ՀՄԸՄ-ական 12 ընկած նահատակների շիրիմների առջև, որոնք զոհւել են 4 օրեայ և 44 օրեայ Արցախեան պատերազմների ընթացքին։

ՀՄԸՄ-ի անունից խօսք է փոխանցել եղբայր Վիգէն Աւագեանը շեշտելով, որ մեր նահատակները ընկան, որ մենք ապրենք և այդու մենք պարտք ենք մեր հայրենիքը ամուր պահելու և ծառայելու ուղղութեամբ։

Բոլոր պատւիրակութիւնների կողմից յարգանքի ծաղկեպսակ տեղադրեց կենտրոնական յուշաքարի առջև եղբայր Վաչէ Նաջարեանը։

Վերջում 645 մարզիկ-ուհիներ միասնաբար ազգային խմբերգեր երգեցին ու խոստման պահը յաւերժացրին լուսանկարներով։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան ընդհանուր բանակումի բացումը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յուլիսի 15-ի առաւօտեան, ժամը 9:00-ին մարզաւանի բանակավայրում:

Սոյն բանակումին նաև մասնակցում են Թաւրիզի մասնաճիւղի ու Նոր Ջուղայի սիրելի սկաուտները։
Թւով 200 սկաուտների մասնակցութեամբ եռօրեայ ընդհանուր բանակումը տևելու է մինչև երկուշաբթի յուլիսի 18-ի առաւօտեան ժամի 11:00-ը ուր փակման արարողութեամբ կաւարտւի։