Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թւականիս յունիսի 27-ին, Արարատ պարախմբի մի շարք ընկերներ այցելեցին Վահդաթ դահլիճում՝ "Գեղեցկուհին եւ հրէշը" երաժշտական ներկայացմանը։ Սոյն թատրոնին մաս է կազմում մեր սիրելի պարուսոյց՝ ընկեր Թառա Մալխասեանը։ Նորանոր յաջողութիւններ ենք մաղթում սիրելի Թառային։

Թւականիս յունիսի 25-ին մեկնարկեց Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ "Ամառային աշխատանքը":

Հպարտութեամբ և բերկրանքով տեղեկացանք, որ այսօր յունիսի 25-ին վաստակաւոր բռնցքամարտիկ, Արարատ Կազմակերպութեան ժամանակի անդամ, բազում անգամներ երկրի և Ասիայի մակարդակի Ախոյեան և մեդալակիր, Իրանի բռնցքամարտի ազգային հաւաքականի ժամանակի կապիտան՝ Մասիս Համբարձումեանը ազգային Օլիմպայի ակադեմիայի "Ֆարսի" դահլիճում, օլիմպիայի ազգային կոմիտէի պետի և երիտասարդութեան ու մարզանքի նախարարի, ազգային հաւաքսկանների վերակացուի և վետերան մարզիկների ներկայութեամբ երկրում ձեռքբերումների կապակցութեամբ արժանացաւ բարձր գնահատման ու տեղի ունեցաւ իր կիսանդրու շնորհանդէսը։

Նա իր մարզական կեանքի 18 տարիների ընթացքին ունեցել է 207 կարևոր մրցութիւն, արժանացել է 17 ոսկի, 2 արծաթ,
5 բրոնզ մեդալների ու բազմաթիւ գաւաթների։

Վետերան ընկերը ամէն անգամ Իրան ժամանելիս այցելում է Արարատ մարզաւան, Կենտրոնական և Մազական միութեան վարչութիւններին ու միշտ սիրով է յիշում Արարատում իր կատարած մարզումների՝
թէ՜ որպէս մարզիկ և թէ՜ որպէս մարզիչ անց կացրած տարիները։

Սոյն թւականի ուրբաթ, յունիսի 24-ի առաւօտեան Արարատ մարզաւանի "Շահբազեան" սրահում Մարզական միութեան նախաձեռնած՝ Իրանի 53-րդ Համահայկական խաղերի գործադիր յանձնախումբը հանդիպում ունեցաւ Թեհրանից և շրջանից ներկայ միութիւնների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկայ էին՝ Սիփան, Սարդարապատ, Նայիրի, Րաֆֆի, ՀԲԸՄ միութիւնների եւ Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցիչները:

Բացակայ էին՝ ՀՀԸՄ, Չհարմահալ միութիւնները և միւս շրջանները։

Հանդիպման ընթացքին նախ Հ.Մ.Ա.Կ.ի Մարզական միութեան նախագահ՝ ընկ. Արբի Սարգսեանը բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ և իր խօսքերում շեշտեց, որ երկամեայ համաճարակի թեթևացումից յետոյ այս շրջանի վարչութիւնը մեծ ջանք է ի գործ դնում աշխատանքների ու մարզաձևերի վերականգնման ուղղութեամբ, այդու ցանկալի է միութիւնները ևս մարզաձևերի վերակամգնման անհրաժեշտութեամբ զբաղւեն ու այդպէս հնարաւոր կը լինի նախկին շրջանից աւելի զօրեղ և մեծ թւով մարզիկների մասնակցութեամբ գործադրել խաղերը, այնուհետև ներկայացրեց ընկ. Նորիկ Մինասեանին, որպէս 53-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի նախագահ,
ընկ. Նորիկ Մինասեանը ևս իր հերթին շնորհակալութիւն յայտնեց հրաւէրը ընդառաջելու համար ապա ներկայացրեց յանձնախմբի անդամներին և բացատրութիւններ տւեց այս տարւայ խաղերի,
բացման հանդիսութեան, գրասենեակային աշխատանքների ու արձանագրութեան ժամկէտների, հանրային կապի, մարզական մրցութիւնների, բանակումի և այլ աշխատանքների վերաբերեալ:

Խաղերի պատասխանատու՝ ընկեր Էդւին Աւանէսեանը ևս մի շարք բացատրութիւններ տւեց և պարզաբանումներ կատարեց մրցումների վերաբերեալ։

Յանձնախումբը նկատի ունենալով ներկաների հարցերն, առաջարկներն ու խնդիրները ցանկացաւ, որ առաջիկայ հանդիպումներին միութիւնների մասնակցութիւնն լիակազմ լինի, որպէսզի միասնաբար արծարծւած հարցերին վերահասութիւն տրւի։

Միասնական անդրանիկ հանդիպումն աւարտւեց և սկիզբը դրւեց՝ մեծ ու համայնքում շատ սպասւած ու սիրւած աշխատանքի։

Արւեստից միութեան վարչութիւնն ու ընկերները երէկ գիշեր յունիսի 23-ին Արարատ մարզաւանում, համեստ հիւրընկալութեամբ բարի երթ և յաջողութիւն մաղթեցին Յովհաննէս Թումանեանի անւան Երևանի պետական տիկնիկային թատրոնի անձնկազմին, ովքեր Արարատ Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում մոնոբեմականացրեցին մանկապատանեկան "Կոկորդիլոս" թատրոնը։

Խումբն այսօր առաւօտեան, մեկնեց Համադան մասնակցելու 27-րդ միջազգային մանկապատանեկան թատերական փառատօնի։

Փառատօնին հայաստանը ներկայացնում է մենակատար Աղասի Մելքոնեանը։
անձնակազմն է՝ Վարդուհի Թովմասեանը, Ներսէս Ջոհրաբեանը և Աստղիկ Աբովեանը, ովքեր Արարատում ջերմ ծափողջոյնների ներքոյ ևս բարի երթի ու միջազգային փառատօնում լաւագոյնին արժանանալու մաղթանքներով հրաժեշտ տւեցին հանդիսատեսին։

Սիրելի դերասան և անձնակազմ, Ձեզ մաղթում ենք յաղթանակ։

Սիրելիներ, ինչպէս արդեն յայտարարութիւնները տեսել էք, Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ թւականիս յունիսի 24-ին ուրբաթ առաւօտեան, ժամը 9 ից 11-ը "Արարատ" մարզաւանում տեղի ունեցաւ Թայ-Չի ի պարապմունքները
մասնագէտ մարզիչների միջոցով։
Յիշեցնենք, որ մասնակցութիւնը ազատ է բոլորի համար։

Հինգշաբթի,  յունիսի 23-ին, Արարատ Կենտրոնատեղիում, Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոս" մոնոներկայացումից առաջ, մանուկները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի օգնութեամբ պատրաստեցին օրիգամի կենդանիներ։

Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոսը" մոնոներկայացումը, Արւեստից միութեան վարչութեան հրաւէրով՝ "Արարատ" Կենտրոնատեղիում ընդառաջւեց մեր աշխոյժ մանուկների կողմից։

Կոկորդիլոսը 2022 թւականին Թբիլիսիի պատկան փառատօնում ճանաչւել է տարւայ լաւագոյն մանկական ներկայացում և Աղասի Մելքոնեանը լաւագոյն դերակատար։

Ներկայացումից առաջ երեխաները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի հետ պատրաստեցին կենդանիներ օրիգամիի կերպով ապա Կոմիտաս սրահում մեծ ոգևորութեամբ դիտեցին երազանքների իրականացման հաւատքով և լաւ ընկերներ ունենալու գաղտնիքը թէմայով, մանկական թատրոնը։

Վերջում միասնական լուսանկարներով յաւերժացրին օրւայ գեղեցիկ պահը և դերակատարից, որպէս յիշատակ նւէր ստացան՝
օրիգամի փոքրիկ կոկորդիլոսներ։
Ծնողներն ու բալիկները մեծ բաւարարութեամբ հրաժեշտ տւեցին դահլիճը։

Թւականիս յունիսի 23-ին, Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոսը" ներկայացման անձնակազմը "Արարատ" Կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութեան երկու ներկայացուցիչներով այցելեցին Ալիք օրաթերթի խմբագրակազմին։

Անձնակազմին ընկերակցում էր Ալբերտ Բէգիջանեանը ով Հայաստանի "Հայֆեստ"-ի և Թբիլիսիի մանկապատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչն է Իրանում։

Կոկորդիլոսը 2022 թւականին Թբիլիսիի պատկան փառատօնում ճանաչւել է տարւայ լաւագոյն մանկական ներկայացում և Աղասի Մելքոնեանը լաւագոյն դերակատար։

Յիշեցնենք, որ "Կոկորդիլոսը" այսօր ներկայացւելու է Արարատ Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում, ժամը 17։30-ին։

Ներկայացումից անմիջապէս յետոյ երեխաները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի հետ մասնակցելու են ձեռքի աշխատանքների։
Սիրելի հանդիսատես երեխաներ,
այսօր շատ հաճելի և յիշարժան պահեր կունենանք միասին։
Կսպասենք բոլորիդ։