Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թւականիս յունիսի 23-ին, Երևանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնի "Կոկորդիլոսը" ներկայացման անձնակազմը "Արարատ" Կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութեան երկու ներկայացուցիչներով այցելեցին Ալիք օրաթերթի խմբագրակազմին։

Անձնակազմին ընկերակցում էր Ալբերտ Բէգիջանեանը ով Հայաստանի "Հայֆեստ"-ի և Թբիլիսիի մանկապատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչն է Իրանում։

Կոկորդիլոսը 2022 թւականին Թբիլիսիի պատկան փառատօնում ճանաչւել է տարւայ լաւագոյն մանկական ներկայացում և Աղասի Մելքոնեանը լաւագոյն դերակատար։

Յիշեցնենք, որ "Կոկորդիլոսը" այսօր ներկայացւելու է Արարատ Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում, ժամը 17։30-ին։

Ներկայացումից անմիջապէս յետոյ երեխաները, դերակատար՝ Աղասի Մելքոնեանի հետ մասնակցելու են ձեռքի աշխատանքների։
Սիրելի հանդիսատես երեխաներ,
այսօր շատ հաճելի և յիշարժան պահեր կունենանք միասին։
Կսպասենք բոլորիդ։

Երկուշաբթի, 20 յունիսին, Իրանի 53-րդ Համահայկական խաղերի գործադիր յանձնախումբը հանդիպեց Արարատ մարզաւանի Վարիչ մարմնի կազմին Համահայկական խաղերի ընթացքին կատարւելիք համադրութիւնների նպատակով։
Տրւեցին երկկողմ բացատրութիւններ ծրագրի և հնարաւորութիւնների ուղղութեամբ։

Ուրբաթ, յունիսի 10-ին տեղի ունեցաւ Արիների և Կրտսերների հատւածների պատասխանատուների միասնական աշխատանքը, ընկեր Արա Ոսկանեանի տնօրինութեամբ, سنگ آلبرت բարձրունքում։
Սոյն հատւածների պատասխանատուները մասնակցել են զանազան կապերի և օդային վայրէջքի փորձերին։

Երէցների միութեան, Գրական շրջանակի սոյն տարեշրջանի 10֊րդ հանդիպումը տեղի ունեցաւ հինգշաբթի, յունիսի 9֊ին, Մարզաւանում, ինն ընկերների ներկայութեամբ։

Օրւայ նիւթը վերստին Ալիսիա Կիրակոսեանն էր, որը ծրագրւել է մօտ ժամանակներում ներկայացնել Երէցների հանդիպումին։

* Ընթերցւեց բանաստեղծուհու արւեստի մասին Վահագն Դաւթեանի գրած "Զտարիւն պոէզիա" յօդւածից մի հատւած, նաեւ "Նամակ առ Հայաստան" իսպաներէն բանաստեղծութիւնը Վահագն Դաւթեանի հայերէն թարգմանութեամբ։

Ունկնդրւեց բանաստեղծուհու խօսքերով Ռոբերտ Ամիրխանեանի գրած "Այնպէս ուզում եմ" երգը։
Առկայ հանդիպման այս առիթը բաւական հաճելի ու տպաւորիչ էր բոլոր ընկերների համար։


2022 թւականի սեպտեմբերի 7-ին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ, Թեհրանում կայանալու է 53-րդ շրջանի Համահայկական խաղերը։

Աշխատանքը սկսւել է մայիսի 9-ից։

Ընդհանուր պատասխանատու է նշանակել ընկ. Նորիկ Մինասեանը,
կեանքի է կոչւել Գործադիր յանձնախումբ
ըստ հետեւեալի

Ընկերներ՝
Նորիկ Մինասեան՝ նախագահ
Մեղմիկ Աբեդեան՝ փոխնախագահ
Ալինա Թադէոսեան՝ քարտուղարութեան եւ գրասենեակի պատ.
Նայիրի Յարութիւնեան՝ նիւթականի պատ.
Էդւին Աւանէսեան՝ խաղերի պատ.
Արմոնդ Միրզախանեան՝ բացման հանդիսութեան պատ.
Արգին Շահբազեան՝ բանակումի պատ.
Մարթին Աղանեան՝ խաղերի Հանրային կապի պատ.
Արթին Մինասեան եւ Լեռնիկ Դանիէլեան՝ Մարզական միութեան վարչութեան կապեր յանձնախմբի հետ

Մասնակցող միութիւնների ներկայացուցիչների հետ Հանդիպումը, կայանալու է ուրբաթ, յունիսի 24-ի, ժամը 11-ին «Արարատ» մարզաւանում:

«Ալիք» օրաթերթում արդէն տպագրւել է Տեղեկանք թիւ 1-ը, որտեղ մատնանշւած է խաղերի թւականը՝ սեպտ. 7-ից 15-ը:

Յանձնախումբը սկզբից զբաղւել է
Իրանի 53-րդ Համահայկական խաղերի Ընդհանուր կանոնագրութեամբ, որը հաստատելուց յետոյ առաջին նամակով յղւել է միութիւններին եւ շրջաններին։

Խաղերը ընթանալու են հետեւեալ մարզաձեւերում՝
Բասկետբոլ, սթրիթբոլ, ֆուտբոլ, ֆուտսալ, Վալիբոլ, թեթեւ ատլետ, թենիս, սեղանի թենիս, ճատրակ, բռնցքամարտ, ժայռամագլցում և առաջին անգամը լինելով տեղի է ունենալու play station-ի մրցութիւններ։

Յանձնախումբը հանդիպումներ է ունենալու Հ.Մ.Ա.Կ.-ի միութիւնների վարչութիւնների հետ, աշխատանքները միասնական և սահուն ընթանալու և համադրութիւնների նպատակով։

Շրջաններից և Մասնաճիւղերից մասնակցող մարզիկների կեցութեան համար նախատեսւած է «Արարատ» մարզաւանը:

Համահայկական խաղերի մասին հետևել մեր յայտարարութիւնները։

Ուրբաթ, մայիսի 13-ին , Արենուշների և Արիների Հատւածների թիւ 1 խմբերը ունեցան 1 օրեայ միասնական արշաւ (غار رودافشان) քարանձաւում: 30 րոպէ քայլագնացութիւնից  յետոյ , սկաուտները հասան քարանձաւի մուտքին, այնտեղ ունեցան  կրակ վառելու դասարան, կրակը օգտւեցին նախաճաշ պատրաստելու համար այնուհետ աշխատանքը շարունակւեց ժայռամագլցմամբ։

Ուրբաթ, յունիսի 10-ին, Երէցների միութեան Հանդէս Ձեռնարկ բաժանմունքի կազմակերպմամբ՝ Մարզաւանի Ամառային ընթրիքների ջերմ շրջափակում տեղի ունեցաւ Նախաճաշի պահ։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան ընկերները  Մայիս 28-ի և համբարձման դաշտահանդէսի նախապատրաստական աշխատանքների պահին