Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, յունւարի 19-ին Սկաուտական միւթեան Արենուշների հատւածի թիւ 3 և Արիների հատւածի թիւ 4 խմբերը ունեցան միասնական աշխատանք:
Սկզբում անցան <<electric guitar>>-ի դասարան, որը անհատները ծանօթացան երաժշտութեան կեանքի մի փոքրիկ հատւածի հետ։ Ապա աշխատանքը աւարտւեց տասնամարտի և սկաուտականի խաղերով։

Ուրբաթ, 2023 թ․-ի դեկտեմբերի 1-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նշւեց ՀՄԱԿ․-ի Երէցների միութեան 59 րդ տարեդարձը։
Ներկայ էին միութեան ընկերներն ու Արւեստից, Սկաուտական և Մարզական միութիւնների ու մարմինների վարչական ընկերները, նախկին նախագահներն ու հիւրերը։
Միջոցառումը մեկնարկեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Թահմազեաանը։ Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական ներկայացումներով։
Օրդ․ Փօլէթ Սարուխանեանը կատարեց «իմ անուշ Հայաստան» երգը ապա օրդ. Էլենի Առաքելեանը մեներգեց «Հայ ենք մենք»-ը։
Պատանի դաշնակարուհի՝ Լուսիա Մուրադեանը, որը անցեալ տարի ընտրւել է Մալայզիայի UCSI համալսարանի դաշնամուրի միջազգային մրցոյթին և Իրանի ուսումնադաստիարակչական նախարարութեան միջոցով կազմակերպւած «Ջաբեր էբն հայան» փառատօնին երաժշտական բաժնում գնահատւել է բարձրագոյն գնահատանքով, կատարեց Մորիս Մաշկովսկի՝ օպուս 72, համար 5 , և Արամ Խաչատրեանի «Սօնատրինա»-ի առաջին մասը։
«Ուռին»երգը կատարեց տկն․ Օֆիկ Մատթէոսեանը, դաշնակահարը՝ Ժոզեֆ Գալաստանեանը։
Այնուհետև օրւայ հաղորդավար վարչական ընկեր՝ Անի Աւագեանը բեմ հրաւիրեց Հայաստանից անբաժան, Արցախցի պրն․Արտաշէս գրիգորեանին։
Պրն․ Արտաշէսը աւարտել է Մոսկւայի պետական Կոնսերւատորիայի կատարողական բաժինը: Այնուհետև ֆլէյտայով նւագակցել է Ռուսաստանի, Արցախի և Հայաստանի տարբեր անւանի նւագախմբերում ով կատարեց հայկական ժողովրդական մեղեդիներ։
Ելոյթ ունեցաւ «Արարատ» պարախմբի թիւ 3 և 2 խմբերը «Զատիկ» պարով։
Աւարտին իր շնորհաւորանքների ու ողջոյնների խօսքը հաղորդեց կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը։
Ծրագրի գեղարւեստական բաժինը աւարտելով, ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ, հատւեց գեղեցիկ կարկանդակը, ամրագրւեց բազմաթիւ յիշատակելի լուսանկարներ։
Օրւայ սեղանապետ ընկեր Արա Գալստեանը մերթ ընդ մերթ հնչեցրեց շնորհաւորանքի խօսքեր, հրաւիրեց մեներգելու ընկեր Յարութ Նազարեանին և Մեղեդի Նազարեանին։
Միջոցառման վերջին բաժնում օրւան համապատասխան երաժշտութեամբ ներկայ էր պրն․Կարէն Մանսուրեանը։ Ուրախ մթնոլորտում տարեդարձը շարունակւեց մինչ ուշ գիշեր։

Շաբաթ դեկտեմբերի 2-ի 2023թ․-ի երեկոյեան ԻԻԽ Թեհրանի և Հիւսիսային Իրանում Իրանահայութեան պատգամաւոր պրն․Արա Շահվերդեանը այցելեց Արարատ մարզաւանում Մարզական միութեան Բասկետբելի Օմիդ, Երէց և ֆուտբոլի Երէց ու վետերան խմբերին ։
Սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը շնորհալկալութիւն յայտնեց պատգամաւորի ներկայութեան համար և, որ նա միշտ հետամուտ է մարզանքի յառաջադիմութեան ասպարէզում ապա ամփոփ բացատրեց բասկետբոլի երիտասարդ խմբի կազմութեան մասին և, որ շուտով մասնակցելու են երկրի 23-ից վար տարիք ունեցող լիգայում։
Պրն․Արան յաջողութիւն մաղթեց խմբին և յայտնեց իր սահմաններում կաջակցի հնարաւորինը կարիք լինելու դէպքում այնուհետև այցելեց բասկետբոլի և ֆուտբոլի խմբերին և մտերմիկ մթնոլորտում վետերան ընկերների միջոցով կազմակերպւած համեստ հիւրընկալութեան ընթացքին նշեց նրանց կարևոր և դրական դերը ներկայ սերունդների և երկրպագուների ու մարզասէրների կեանքում, Արարատի անունը բարձր պահելու հանգամանքում։
Այս խմբերը ևս շնորհակուլութիւն յայտնեցին պրն․Արային մարզական կեանքում իր հետամուտ լինելու համար այնուհետև պատգամաւորը ամփոփ բացատրութիւններ տւեց իր աշխատանքների ի մասնաւորի վերջին ամիսներում Հայաստանի 8-րդ Համահայկական խաղերին իր կողմից տարած աշխտանքների մասին և գնահատեց առհասարակ վետերան ընկերների Արարատի յարկի տակ օժանդակելու հանգամանքը

Դեկտեմբեր 10-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական դասընթացների շարանի 3-րդ դասարանները:
Սկաուտները սկզբում ունեցան դասարան «jungle book»-ի թեմայով , որի դասատուն էր՝ դկտ. Շանթ Բաղրամեանը: Դասարանի ընթացքում խօսւեց Կրտսեր հատւածի կարեւորութեան մասին, նկատի առնելով jungle book գրքի նիւթին:
Դասարանից յետոյ խմբերի պատասխանատու և աստիճանաորները հանդիպում ունեցան Սկաուտական միութեան Գերագոյն կազմի հետ, որի ընթացքում եղան մտքերի փոխանակումներ, սկաուտները իրենց մտահոգութիւններն ու հարցերը ուղեցին և ստացան համապատասխան պատասխաններ, նաև բացատրւեց Կրտսեր հատւածի աստիճանաւորական կազմի նոր նախագծի վերաբերեալ:

Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի 2023թ.-ին տեղի ունեցաւ ընկերական մրցոյթ Հ.Մ.Ա.Կ-ի Մարզական միութեան Սեղանի թենիսի տղայոց խմբի և  Ռադիօ հեռուստատեսութեան (صدا و سیما)
Սեղանի թենիս խմբի միջեւ, վերջինս  հիւրընկալողն էր։
Արդիւնքում 3-2 յաղթեց  Արարատը։

Արենուշների հատւածի թիւ 2 խումբը դեկտեմբերի  8-ին ունեցաւ արշաւ և տօնեց խմբի տարեդարձը նախկինի և ներկայի  սկաուտներով :

Ուրբաթ, դեկտեմբերի 29-ի 2023 թւականի առաւօտեան տեղի ունեցաւ Երէցների միութեան
«Կրպակ»-ի Ամանորեայ վաճառքը։

2023 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Արարատ.Կ.-ի Սկաուտական միութեան Նոր տարւայ դիմաւորումը «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։
Ծրագիրը սկսեց զանազան զբաղմունքներով, որին նաև մասնակցեցին ծնողները, այնուհետ բարձր տրամադրութեամբ դիմաւորեցին ձմեռ պապիկին, ընթացքում սկաուտները կազմակերպել էին ուրախ ժամանց և  հիւրասիրութիւն։
Օրւայ վերջում սկաուտները ստանալով իրենց կապոցները ուրախ ու տօնական յուշերով վերադարձան տուն:

Չորեքշաբթի, 2023 թւականի դեկտեմբերի 27-ին «Արարատ»
Կենտրոնատեղիի երաժշտական սրահում կազմակերպւել էր արդեն իսկ աւանդոյթ դարցած տօնական մտերմիկ խնջոյք՝ «Արարատ» երգչախմբի եւ Հայ համալսարանականների ընդհ. Միութեան «Տաւիղ» երգչախմբի անդամների համագործակցութեամբ, որին ներկայ էին մեծ թւով անդամներ, Կ. Վարչութեան եւ Արւեստից միութեան վարչութեան մի քանի ընկերներ։
Նշելի է որ շատ շուտով երգչախմբերը Կոմիտաս սրահում Սուրբ Ծննդեան տօների առիթով ելոյթ են ունենալու:

2023 թ.-ի նոյեմբերի 21-ին ՀՄԱԿ-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով, Սկաուտական միութեան Գերագոյն կազմը մասնակցեց Կենտրոնական վարչութեան հանդիպմանը։
Սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը ողջունեց Գերագոյն կազմին ապա Սկաուտապետ՝ խմբապետ Գայինաէ Դաւթեանը ծանօթացրեց կազմի ընկերներին։
Սկաուտապետը զեկուցեց անցած ծրագրերի մասին և բացատրութիւններ տւեց ապագայ աշխատանքների շուրջ։
Եղան երկկողմ մտքերի փոխանակումներ՝ միութեան աշխատանքների զարգացման և 
Գերագոյն կազմին մտահոգող հարցերի շուրջ։