Ուրբաթ, յունւարի 24-ին «Տնակ» ռեստորանում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ ճաշկերոյթ։
Ճաշկերոյթին ներկայ էին մեծ թւով մասնակիցներ, նաեւ Կենտրոնական Վարչութեան, Արւեստից միութեան Վարչութեան, պարի յանձնախմբի ընկերները, ուսուցիչները, պարի անդամներն ու իրենց ծնողները:
Մտերմիկ և հաճելի մթնոլորտում մատակարարւեց խորոված և աբգուշտ։ Տեղի ունեցաւ վիճակախաղ՝ ոսկէ վզնոց նւիրւած Լազարեան ոսկերչանոցի կողմից։
Հիւրերը մեծ գոհունակութեամբ թողեցին դահլիճը։
Արիների հատւածի թիւ 1 խումբը յունւարի 25-ին բարձրացաւ Դարբանդ սարը: Սկաուտները սարում պատրաստեցին նախաճաշ և նոր փորձառութիւն ձեռք բերեցին լեռնագնացութեան ասպարէզում:
Աշխատանքը շարունակեցին կրակ վառելու և դանակ կացնի դասարանով և գիտելիքներով լի վերադարձան մարզաւան:
Ուրբաթ, յունւարի 24-ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբն ունեցաւ զւարճալի և ադրենալինով լի միասնական աշխատանք:
Արենուշ թիւ 1-ի խմբակ 5 և 6-ը , Արենուշ թիւ թիւ 2-ի խմբակ 4-ի հետ միասնական արշաւեցին
դէպի باغ کتاب և մասնակցեցին escape room խաղին։ Խմբի միւս անդամները սարքաւորոմ պատրաստեցին և բարձախաղ խաղացին, օրւայ վերջում Արիների հատւածի թիւ 3 խմբի անհատների հետ խաղացին տարբեր սկաուտական խաղեր:
#Սկաուտական
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ Ջրօրհնէք, քուքուփլաւ ի ընթրիք երեկոյ «Տնակ» ռեստորանում:
2025 թ. Յունւարի 13-ին
Արենուշների հատւածի թիւ 2 խումբն իր 2025 թ. առաջին աշխատանքն սկսեց աստիճանաւորական գիշերայինո աշխատանքով։ Յունւարի 16-ին աստիճանաւորները աշխատանքն սկսեցին ուրբաթ օրւայ համար համով ուտելիքներ պատրաստելով։ Սկաուտները փոքր սարքաւորումով պատրաստեցին իրենց գիշերելու վայրը և վայելեցին պատրաստած ընթրիքը:
Ուրբաթ յունւարի 17-ին աշխատանքն սկսեցին խմբի անհատների ծնողների հետ։ Սկաուտները և ծնողները բաժանւեցին երկու խմբի, ունեցան՝
•Հրացանաձգութեան դասարան, որի դասատուն էր՝ Դ.Խ. Վահագն Շահվերդեանը
•Վայրեջքի դասարան, որի դասատուներն էին՝ Դ.Խ. Ռենիթա Առաքելեան և Արենուշ Միլենա Միրզախանեանը:
Աշխատանքը շարունակւեց հաճելի խաղերով և վերջում բարձր տրամադրութեամբ տօնեցին խմբի տարեդարձը։
2024 թ.-ի Դեկտեմբեր ամսից, Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ընկերները սկսեցին Ամանորի դիմաւորման կազմակերպչական աշխատանքները:
Արարատի յարկի տակ, կազմակերպւած հանդիսութիւնը ընթացաւ ջերմ մթնոլորտում, ներկաները վայելեցին ուրախ երեկոն և դիմաորեցին Ամանորը, Ձմեռ պապիկին և Ձիւն անուշին։
2025 թւականի յունւարի 7-ին Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» և Հ.Համալսարանականների Ը.Մ.-ի «Տաւիղ» երգչախմբերը իրենց այցը կատարեցին Հ.Մ.Ա.Կ-ի Արխիւային գրասենեակ, մի վայր, որտեղ առկայ էր կազմակերպութեան վաղեմի անցեալը, որը խօսում և յուշեր էր թարմացնում իսկ չյուզւել հնարաւոր չէր ...
Երգչախմբերը ընկերներ` Արա Ծտուրեանի, Կարէն Մնացականեանի և Մարիետ Մարտիրոսեանի բացատրութիւնների լոյսի տակ ծանօթացան Արխիւայինում գտնւող գոյքերի հետ և մեծ հետաքրքրութիւն առաջացաւ անդամների մէջ։
Արխիւայինը նախաձեռնել էր ներկայացնելու Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան ժամանակի «Սեւան» երգչախմբի 1990 թ.-ի ելոյթը խմբավարութեամբ հանգուցեալ Գուրգէն Մովսիսեանի, որով և անակնկալ մատուցեց երգչախմբին իսկ աւելի հետաքրքիրն այն, որ այդ տեսաերիզից Կոմիտասի «Ազգային Օրհներգ»-ը երգելիս երգչախումբը միացաւ «Սեւան» երգչախմբին և երգեց հետևելով խմբավարի ձեռքերին։
Այդ օրը լինելով՝ Մեռելոց երգչախումբը նաև իր պարտքը համարեց հնչեցնել Կոմիտասի «Հայր Մեր»-ը ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
Երգչախմբերը հիւրասիրւեցին գրասենեակում, իսկ վերջում խմբավարը իրենց կողմից շնորհակալութեան և երախտագիտութեան խօսքեր յայտնեց Արխիւային յանձնախմբին, նախագահ ընկեր Արա Ծատուրեանին և 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէսի կազմին, որոնք իրենց տքնաջան աշխատանքով ոչ մի ջանք չխնայեցին և ի մի բերեցին գեղեցիկ, բովանդակալից և արժէքաւոր ցուցահանդէս «Արարատում ժամանակին օգտագործւած գոյքերի պատմութիւնը» խորագրով։
Յուսանք, որ ապագայ սերունդն այս բոլորը տեսնելով կը ծանօթանայ «Արարատ» կազմակերպութեան պատմութեան և ընթացքի ու քայլած հետքերի ու դեռ քայլող ճամբի հետ ու օժանդակելով՝ մասնանից կը լինի պատմութիւնը շարունակելու վեհ գործին։
#Արւեստից
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան *Body Combat*-ի
եւ
*Body Pump*-ի խմբերը, կիրակի դեկտեմբերի 29-ի երեկոյեան կազմակերպել էին
Նոր տարւայ խրախճանք։
Ինչպէս միշտ այս տարի եւս խմբի անդամները եւ սիրելի մարզիչ Անի Ներսիսեանը պատրաստել էին տօնական ուտեստներ եւ խաղեր։ Ուրախ մթնոլորտում պարերով ու խաղերով ընթացաւ խնջոյքը եւ սիրելի մարզիչն իր կողմից բոլորին փոքրիկ նւէրներ յանձնեց։
2024 թւականի 27 դեկտեմբերին Մարզական միութեան հրաւէրով հայկական դպրոցների ծնողական խորհրդների հետ հանդիպում կայացաւ «Արարատ» մարզաւանում :
Հանդիպմանը ներկայ էր Կրթական խորհրդի կապ ընկեր Սաքօ Ազիզեանը, Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանը և կազմի անդամներ Արթին Մինասեանն ու Լեռնիկ Դանիէլեանը:
Հանդիպման նիւթը՝ 47-րդ Համադպրոցական խաղերն էր, սկզբում Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանը ողջունեց ներկաներին և շնորհակալութիւն յայտնեց ներկայութեան համար ապա ընդհանուր բացատրութիւններ տւեց Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ Համադպրոցական խաղերի մասին:
Խօսւեց մի շարք խնդիրների և դժւարութիւնների վերաբերեալ, որոնց լուծումները նաև կարօտ է ծնողական խորհուրդների օժանդակութեանը:
Քննարկւեց նաև , որ այս տարի առիթներ ստեղծւի մեծ թւով աշակերտութեան մասնակցութիւնը ապահովելու:
Ապա ընկեր Նինելա Դաւթեանին ներկայացնելով, որպէս խաղերի ընդհանուր պատասխանատու տրւեց առաջարկներ և մի շարք հարցումներ:
Հարկ է նշել, որ նախապէս Մարզական միութիւնը Համադպրոցական խաղերի բացման թւականը նշանակել էր, յունւարի 14-ը, սակայն ծնողական խորհուրդների առաջարկով մի շարք առկայ դժւարութիւնների պատճառով՝ օդի ապականութիւն, նոր տարւայ արձակուրդներ և քննութիւնների յետաձգումները ի նկատի ունենալով որոշւեց բացումը տեղի ունենայ երեքշաբթի, յունւարի 28-ին:
ՀՄԱԿ-ի Մարզական միութեան մարզիկներն ու մարզիչները շաբաթ, դեկտեմբեր 28-ին նշել են Ամանորը:
Ծրագիրը կազմակերպւել էր միութեան վարչութեան և մարզիչները միջոցով, բոլոր մարզաձևերի մարզիկները խրախճանքի ընթացքում զբաղւել են տարբեր մարզական խաղերով , հիւրընկալւել են ու ստացել նւէրներ: