Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երեքշաբթի, յուլիսի 16-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 եւ թիւ 3 խմբերի միասնական բանակումը Գորգան կաղաքի բանակավայրում:
Արիների հատւածի թիւ 4 եւ թիւ 3 խմբերի մի շարք
աշխատանքներից էր՝ ջրախաղ, սկաուտական խաղեր, երկրորդ համաշխարհային պատերազմի եւ պահակութեան դասարանները։ Սկաուտները բանակումի առաջին օրը ունեցան` բլոկչէյնի տեխնոլոգիայի, նախնական օգնութիւնների դասարաններ ու նաև խաղացին հետաքրքիր խմբային մրցութիւններ եւ սկաուտական խաղեր։ Բանակումի յաջորդ օրը սկաուտները տեղեկացան՝ հայերի պատմութիւնը Իրանում ու Սկաուտական 3-րդ կարգի գիտելիքների թեմաների մասին եւ ունեցան աւտոմեքենայի շարժիչի վերանորոգման դասարան: Բանակումի ընթացքին սկաուտները այցելցին Նահարխորան անտառը եւ երեկոյեան տեղի ունեցաւ խարուկահանդէս։

Ոուբաթ, սեպտեմբերի 20-ի առաւօտեան մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի յանձնախմբի նախաձեռնած նախաճաշը։
Ներկարները վայելելով աշնանյին եղանակը եւ մատուռի կանաչապատ շրջափակը զւարճալի պահեր ապրեցին հիւրընկալւելով նախաճաշի գունագեղ սեղանով, սուրճով եւ տնային թխւածքներով։



Ուրախութեամբ տեղեկացանք, որ ՀՄԱԿ-ի Մարզական միութեան Մինի բասկետբոլի մարզուհի՝ Լեթիսիա Գրիգորեանսը ընտրւել է մաս կազմելու Մինի բասկետբոլի Թեհրանի հաւաքականին։
Նշելի է, որ նա չորեքշաբթի հոկտեմբերի 2-ին մեկնելու է Արաք՝
Երկրի ախոյեանական մրցումներին մասնակցելու համար։

Շնորհաւորում ենք սիրելի Լեթիսիային և յաջողութիւն մաղթում։

Արենուշների հատւածի թիւ 2 խմբի խմբակ 1 և 3-ի սկաուտները սեպտեմբերի 20-ին ունեցան միասնական գիշերային աշխատանք։
Արենուշները այցելեցին Ազադի մարզաւան և մասնակցեցին քարթինգի (کارتینگ) մրցոյթի, սկաուտները անցկացրին հաճելի և ուրախ ժամանց, ապա աշխատանքը շարունակեցին «Արարատ» մարզաւանի բանակավայրում և խարոյկի վրայ պատրատեցին իրենց ընթրիքն և ունեցան կապի դասարան: Դասարանից յետոյ միասնաբար պատրաստեցին ճոճանակի սարքաւորում, որի դասատուն էր՝ Վ.Ա. Ռենիթա Առաքելեանը:

Ուրբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 11։00-ին մարզաւանի բացօդեայ ընթրիքների բաժնում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան Մանկական դաշտահանդէսը։

Դաշտահանդեսի ընթացքին երեխաները պատրաստեցին նկարի շրջանակներ կազմակերպութեան ութսուն ամեակի գերբով, այբուբենի քոլաժներ մշակոյթի օրւայ առիթով եւ մասնակցեցին զանազան զւարճալի խաղերի։

Դաշտահանդէսին ներկայ էին մեծ թւով մանուկներ ու ծնողներ, որոնք վայելեցին բուֆէի սուրճը, թխւածքները եւ ճաշատեսակները։
Աշխատում էր մանուկների սիրած Երեցների կրպակը, «նայիրի» Հրատարակչութեան եւ «Յոյս» բարեսիրական ընկերութեան տաղաւարները։

Ուրբաթ, հոկտեմբերի 4֊ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբը միասնական դպրոցական արշաւ ունեցաւ Արարատ դպրոցի 5֊րդ դասարանի աշակերտուհիների հետ։
Նրանք աշխատանքը սկսեցին համեղ թխւածք պատրաստելով և միասին հաճելի խաղեր խաղացին։
Աշակերտուհիները տեսանիւթ դիտելով ծանօթացան սկաուտական կեանքի և խմբի աշխատանքների հետ։
Օրը աւարտեցին միմեանց հետ քաղցր յուշեր ստեղծելով:

Ուրբաթ, հոկտեմբերի 4-ին Արենուշների հատւածի թիւ 1 խմբի սկաուտներն ունեցան սուր զգացողութիւններով լի շրջայց։
Արենուշները նախաճաշեցին, իսկ դրանից յետոյ արշաւեցին դէպի Բամ լանդ-Խալիջ Ֆարս լիճ«دریاچه خلیج فارس»։ Այնտեղ պատրաստեցին իրենց ճաշը և խաղացին 3 տարբեր զւարճալի խաղեր։

Հոկտեմբերի 4-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ ունեցաւ միասնական արշաւ և սկաուտները այցելեցին Փարւազ Փէյնթ Բալի կենտրոն և հաճելի ժամանց ու յուշեր ստեղծեցին:

Հոկտեմբերի 4֊ին կայացաւ Կրտսերների հատւածի ծնողական֊սկաուտական արշաւը Արարատ մարզաւանում։ Մասնակիցները օրը սկսեցին նախաճաշով, կրտսեր սկաուտները սովորեցնելով և փոխանցելով իրենց սկաուտական գիտելիքը իրենց ծնողներին օգնեցին օջախ պատրաստել, իրար օգնելով հաճելի մթնոլորտում նախաճաշելուց յետոյ զւարճացին զանազան խաղերով, որոնք էին 3֊րդ աւելորդը, դիրաքի խաղը և թոկ քաշելու մրցոյթը։ Կրտսեր սկաուտները մեծ ոգևւորութեամբ փորձում էին ամէն կերպ իրենց գիտելիքը փոխանցել և սովորեցնել իրենց ծնողներին։ Ապա ծնողների համար նախատեսւել էր մտերմիկ զրոյց֊դասարան, "ի՞նչ է սկաուտականը" թեմայով, որը վարում էր միութեան սկաուտապետ Խ. Գայիանէ Դաւթեանը։ Դասարանի ընթացքում ծնողները ծանօթացան սկաուտական կեանքի պատմութեան հետ սկսած 1907 թւականից, և անդրադարձ եղաւ Արարատ կազմակերպութեան Ակաուտական միութեանը, իսկ դրան յարջորդեց սկաուտ լինելու առաւելութիւնների լայնածաւալ զրոյցը, որը նաև մտքերի փոխանակումներ եղաւ ծնողների կողմից։ Օրը շարունակւեց ճաշկերոյթով, որը աւելի մտերմացրեց բոլորիս։ Ծրագիրը կազմակերպւել էր շարքային և ոչ շարքային սկաուտների միջոցով, որոնք էին՝ Դ.Խ. Էմին Միրզախանեանը, ընկերներ՝ Ադրինէ Դարասեանը, Սիւնէ Դանիէլեանը և Ա. Գեղարդ Շիրւանեանը, իսկ օժանդակեցին ընկերներ՝ Արինէ Դանիէլեանը և Էդւին Շահվերդեանը։
Արշաւի վերջում ծնողներն իրենց գոհունակութիւնը և ցանկութիւնը յայտնեցին նմանատիպ ծրագիրներ կազմակերպելու վերաբերեալ։

Ուրբաթ, հոկտեմբերի 4-ին Արիների Հատւածի թիւ 4 խումբը մեկնեց Դարբանդ սար։ Այնտեղ սկաուտները պատրաստեցին իրենց նախաճաշը ապս ունեցան լեռնագնացութեան դասարան: Օրն աւարտին հասցրին լաւ յուշերով: