Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան ընդհանուր բանակումի բացումը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յուլիսի 15-ի առաւօտեան, ժամը 9:00-ին մարզաւանի բանակավայրում:

Սոյն բանակումին նաև մասնակցում են Թաւրիզի մասնաճիւղի ու Նոր Ջուղայի սիրելի սկաուտները։
Թւով 200 սկաուտների մասնակցութեամբ եռօրեայ ընդհանուր բանակումը տևելու է մինչև երկուշաբթի յուլիսի 18-ի առաւօտեան ժամի 11:00-ը ուր փակման արարողութեամբ կաւարտւի։

Ուրբաթ, յուլիսի 1-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը ունեցաւ գետնային ֆիզիքական աշխատանքների դասարան, որի դասատուն էր՝ Վարիչ Արաջնորդ Արութին Նազարեանը:

Սկաուտները օրը աւարտէցին ջրախաղով։

Յունիսի 17-ին, Արենուշների հատւածի թիւ 1 և 2 խմբերը կազմակերպեցին միասնական դպրոցական աշխատանք, որի նպատակն էր համայնքի պատանիներին ծանօթացնել միութենական և սկաուտական կեանքի հետ, նպատակին հասնելու համար ունեցան սկաուտական խաղեր և (فرود)-ի դասարան։
Սոյն աշխատանքին մասնակցեցին Արարատ և Արաքս դպրոցները և Մարիամ հաստատութիւնը։

Յունիսի 16-ին, Արիների հատւածի թիւ 1 խմբի, խմբակ 2-ը կայացրեց  Գիշերային Օդային աշխատանք: Սկաուտները գիշերեցին իրենց կառուցած օդային սարքաւորման վրայ, սովորելով նոր կապեր և հանգուցներ, ինչը որ նպատակն էր Գիշերային աշխատանքի։

Ուրբաթ, մայիսի 6-ին, Արենուշների հատւածի թիւ 4 խումբը առաւօտեան մարզւելուց յետոյ, ունեցաւ օջախ վառելու և կապի դասարան: