Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

 Երկութաբթի, յուլիսի 30-ին, Երէցների միութեան նախաձեռնութեամբ Մարզաւանի Խաժակ արզումանեանի անւան ցուցասրահում տեղի ունեցաւ  իւրայատուկ մի ծրագիր՝ նկարչական արւեստանոց  ոչ-նկարիչների համար:

«Դուք նկարիչ  չէք, բայց կարող էք նկարել»,- գրւած  էր յայտարարութեան մէջ: Եւ իրօք  մասնակցողներից շատերը երբեւէ վրձին ձեռք չէին առել ու ներկեր չէին օգտագործել: Բոլոր մասնակիցներին տրամադրւեցին նկարչական պիտոյքներ՝ պաստառ, վրձին ու ներկ, իսկ թէյն ու սուրճը խմորեղէնով սպասում էին ընդմիջումի պահին:

Բացման խօսքում ընկեր Հարմիկ Զովէլեանը ներկայացրեց աշխատանքի վարիչ՝ Թենի Յարութիւնեանին, ում առաջարկին ընդառաջելով կայացել էր այդ ձեռնարկը:

Ծանօթանալով մոդէլին եւ աշխատելու  եղանակին, մասնակիցները սկսեցին նկարել... եւ ո՜վ զարմանք, միեւնոյն մոդէլը ընդօրինակելով ստացւել էր բազմաթիւ միմեանցից տարբեր կտաւներ:

Ցուցասրահում տիրում էր բարձր տրամադրութիւն, բոլոր 38 մասնակիցները խանդավառւած էին իրենց  նկարած կտաւներով ու նկարչական ձիրքով եւ այդ տրամադրութեամբ իրենց նկարած կտաւները վերցրած հեռացան: 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.

Այսօր կաւարտւի Հ.Մ.Ը.Մ.-ի 11-րդ բանակումը։
Սկաուտները թողնելու են Բիւրականի բանակավայրը ու միասնաբար մի քանի ժամեր էլ անց են կացնելու Երևանում,երեկոյեան մասնակցելու են կազմակերպւած գեղեցիկ խնջոյքին։
Պատւիրակութիւնները մէկը միւսի հետևից իրենց շրջաններն են վերադառնալու։
Օրերը կանցնեն պատմութեան գիրկը,այն ինչ մնում է՝ անկրկնելի յուշերը,կուտակւած փորձը նոր ընկերութիւնները և միասնական լինելու ու միասնաբար աշխատելու յաղթական երթն է,որոնք անկասկած ծառայելու են նորանոր իրագործումների ու յաջողութիւնների ,Այսօրւայ և վաղւայ մեր հայրենիքի սիրոյն։

Գյումրիում այսօր բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանում և Օսմանյան կայսրությունում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանը: Այն Գյումրիում տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), իսկ առիթը եղել է Հայաստանում սկաուտական շարժման  հիմնադրման 100-ամյակը:

 

Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 11-րդ բանակումը նւիրւած է՝ Հայաստանի Առաջին հանրապետութեան և ՀՄԸՄ -ի գործունէութեան 100-ամեակներին

 

 

 

 

 

 

Երէցների միութեան նախաձեռնութեամբ,  երկուշաբթի, յուլիսի 16-ի երեկոյեան, միութեան անդամներն ու իրենց հիւրերը համախմբւել էին «Արարատ» մարզաւանի բացօթեայ ընթրիքների մի հատւածում՝ ընկերական ջերմ շրջանակում իրար հետ երեկոն անցկացնելու նպատակով:

Ազատ հանդիպելու եւ միմեանց հետ ընթրելու ու զւարճանալու այդ հաճելի ձեռնարկին  մասնակցել էին աւելի քան 60 հոգի:

 

 

 

 

Ուղեգծի վերանայման յանձնախումբը, որ կեանքի է կոչւել  Երէցների միութեան ընթացիկ շրջանում, ակամայ ընդմիջումներից  յետոյ, վերջին ամիսներին կազմից հեռացած անդամների բացակայութիւնը մասամբ լրացնելով, յաջողեց աւարտի հասցնել իր աշխատանքը: Ցաւօք պիտի նշենք, որ յանձնախմբի կազմից հեռացած ընկերներից մէկի, մեր վեթերան ընկեր՝ ողբացեալ Նիկոլա  Ջաղարբէգեանի բացակայութիւնը անփոխարինելի ազդեցութիւն ունեցաւ յանձնախմբի աշխատանքում:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ` կայացաւ Թենիսի 2018 թ.-ի Սեզոնային խաղերը: Բացումը տեղի ունեցաւ ուրբաթ, յուլիսի 6֊ին, որտեղ կատարւեց վիճակահանութիւն մասնակցողների միջև։

Խաղերը սկսւեցին կիրակի յուլիսի 8֊ին մէկ շաբաթ տևողութեամբ։

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցման խումբը յուլիսի 12 –ին և յունիսի 23-ին իրենց պարապմունքներն անցկացրին «Մէյգուն»ի տարածքում գտնւող «Համելուն» ժայռապատերի վրայ ,որոնց ընթացքում նաև բացւեց ժայռամագլցման նոր երթուղի «Արարատ»անւամբ:
Աշխատանքը գլխաւորում էին խմբի մարզիչներ՝ Ալի Միրզայի և Զահրա Ֆարազին :
Մասնակցող մարզիկներն էին Էրիկ Սադէղի ,Սերինէ Բանդարի ,Մինէ Մեսրոպեան,Իւէտ Թամրազեան,Ալէն Սուլթանեան, Իւէտ Տէր Աւանեսեանը,Արա Ջահանեան,Ռաֆֆի Զարիֆեան,Ալինէ Քիանեան և Մաթիլդա Բազիկեանը:

2018 թ. ուրբաթ յունիսի 22-ին Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բասկետբոլի տղայոց և օրիորդաց երիտասարդական խմբերի միատեղ միօրեայ արշաւը «Արարատ» մարզաւանում: Աշխատանքը պարունակում էր՝ զանազան դասարաններ, միասնական փորձ և Սկաուտական միութեան հետ աշխատանք: Մարզիկները հաճելի ժամանց ունեցան միմեանց հետ: