Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Արիների հատւածի թիւ 2 խումբը, նոյեմբերի 22-ին ունեցաւ խոհարարութեան դասարան և Արիները սովորեցին պատրաստել (pancake) որպէս նախաճաշ:

Դասարանի նպատակն էր զարգացնել անհատների խոհարարական հմտութիւնները։

Ուրբաթ, նոյեմբերի 22-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբն ունեցաւ խմբակի աշխատանք: Իւրաքանչիւր խմբակ իր պատասխանատուի հետ ունեցաւ զանազան դասարաններ և ուրախ ժամանց։ Դասարանին մաս էր կազմում՝ Բոկսի դասարան, որի դասատուն էր՝ ոչ շարքային սկաուտ Քրիստ Յակոբեանը։

Արիների հատւածի թիւ 3 խումբը նոյեմբերի 22-ին աշխատանքը սկսեց Կարիճի ապրելակերպի և բնոյթի մասին դասարանով: Սկաուտները աշխատանքը շարունակեցին ֆուտբոլ խաղալով:
Օրը աւարտեցին նորանոր գիտելիքների ձեռքբերումով և բարձր տրամադրութեամբ:

Արենուշների հատւածի թիւ 2 խումբը նոյեմբերի 21-ին այցելեց Սկաուտական թանգարան:
Այս թանգարանը տարիներ շարունակ տարբեր երկրներից հաւաքել է Սկաուտական նշաններ և յիշատակներ: Սկաուտները այցելելով , շատ նորանոր գիտդելիքներ ու տեղեկութիւններ Սկաուտական կեանքի անցեալի մասին ձեռք բերեցին:
Սկաուտները թանգարանին նւիրեցին իրենց բանակումի նշան-յիշատակներից ու նաև ստացան յուշանւէր:

Արիների հատւածի թիւ 2 խումբը նոյեմբերի 15-ին  աշխատանքը սկսեց թուփ Արաբի և քոնսէ ճիշտ խաղալու կանոնների ուսուցմամբ, որի դասատուն էր՝ Արի Լէօ Բաբախանեանը։
ապա խաղացին թուփ Արաբի,
այդ օրը սկաուտների միջև զարգացաւ խմբակային աշխատանքի կարևորութիւնը:

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Կազմակերպութեան Մարզական միութեան
Բասկետբոլ մարզաձևի թիւ 1 խմբի մարզիկներ՝ Ռուդի Կարապետեանը եւ Լէօ
Տ. Մկրտչեանը հրաւիրւել են երկրի "Իրան նովին" հաւաքականի ընտրական փորձերին:
Սիրելի Ռուդիին ու Լէօին ցանկանում ենք առաւել յաջողութիւններ կեանքի բոլոր ասպարէզներում:

Նոյեմբերի 15-ին, Արենուշների հատւածի թիւ 4 խումբն աշխատանքն սկսեց դասարանով, որի դասատուն էր՝ Դ.Ա. Էլին Աւանէսը։
Ընթացքում սկաուտները սնւեցին տաք  կակաօ եւ խմորեղէնով: Սկաուտներին այցելեց ոչ շարքային սկաուտ՝ Ընկեր Նինել Մանուկեանը, ով սկաուտներին սովորեցրեց քոնսէ խաղի մի քանի կէտերի և կանոնների մասին և դա պատճառ եղաւ սկաուտները խաղան աւելի վարժ ու ճիշտ։

Ուրբաթ, Նոյեմբերի 8-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբն այցելեց «باغ کتاب» այնտեղ սկաուտներն ունեցան հաճոյական աշխատանք, քննարկեցին տարբեր գրքերր և տարածքի նախագծման վերաբերեալ խօսեցին, նրանք բարձր տրամադրութեամբ վերադարձան «Արարատ» մարզաւան:

Արիների հատւածի թիւ 1 խումբը Նոյեմբերի 15 -ին բարձրացաւ Դարաբադ սարը: Սկաուտները սարում պատրաստեցին նախաճաշ և նոր փորձառութիւն ձեռք բերեցին լեռնագնացութեան ասպարէզում:
Աշխատանք շարունակեցին ձկնորսութեան դասարանով և տեղեկեւթիւններ ստացան այդ նիւթի վերաբերեալ։

2924 թ.-ի ուրբաթ, նոյեմբերի 15-ի ժամը 15։00-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ ֆուտբոլի ընկերական մրցոյթ ՀՄԱԿ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ և ՀՄԱԿ-ի Մարզական միութեան համագործակցութեամբ ու ամբողջական գործադրութեամբ։

 

Մրցոյթին մասնակցում էին Ուրմիայի 60-ականներ անւամբ՝ պետական  բարձրաստիճան անձիք և Արարատի վետերաններ։

Ներկայ էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և կազմից ընկերներ՝ Նայիրի Յարութիւնեանն ու Ժորժ Աղանեանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանն ու վարչութիւնն լիակազմ։

Ընկերական խաղին Ներկայ էր Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ով օրւայ առիթով արտայայտւեց յաջողութիւններ մաղթելով խմբին ու կարևորեց նման խաղերի և ծրագրերի կազմակերպումը երկու նահանգների ու Արարատի դէպի դուրս յարաբերութիւնների ստեղծման ուղղութեամբ։

խաղի սկզբում Մարզական միութեան նախագահն ու Ուրմիայի խմբի պատասխանատուն յուշանւէրներ փոխանակեցին։

Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը ևս բարի գալստեան ու ողջոյնի խօսքեր արտայայտւեց  յաջողութիւն մաղթելով երկու խմբերին։

 

Հիւր խումբը, որ Հինգշաբթի օրւանից  հիւրընկալւում էր Արարատի կողմից խաղի աւարտին բարի ճանապարհով վերդարձաւ Ուրմիա։

Ընկերական Խաղի արդիւնքը՝

Ուրմ. 60-ականներ 3-2 Արարատ