Երկուշաբթի ապրիլի 16-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը։ Միութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովելեանի բացման,ողջոյնի խօսքի և մի շարք յայտարարութիւններին յաջորդեց օրւայ բանախօս՝ պրն. Արամ Շահնազարեանի նիւթի ներկայացումը՝ Եղեռնի 103-րդ տարելիցի աշխատանքները և տարածաշրջանի վերջին զարգացումները ։
Ծրագրի երկրորդ բաժնում տեղի ունեցաւ ընդունելութիւն և ամսւայ տարեդարձների նշումը
Ուրբաթ մարտի 16-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի աշխատանքը: Սկաուտների օրը մեկնարկեց տողանցքով, որից յետոյ խաղացին սկաուտական խաղեր: Խաղերին յաջորդեց դասարանը, որի թեման էր՝ ծովային փրկարարութիւնը: Օրւայ երկրորդ կէսում սկաուտները միացան ծառատնկութեան աշխատանքին որն նւիրւած էր Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:
Վերջում արիները խնամեցին եւ ջրեցին մէկ ամեայ ծիրանի ծառը, որն անցեալ տարի տնկւել էր հէնց իրենց միջոցով:
2018 թ.մարտի 15-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի , խմբակ 2-ի գիշերայինը: Գիշերայինի աշխատանքը նպատակ ունէր սկաուտների մօտ զարգացնել խմբակային համագործակցութիւնը : Սկաուտները աշխատանքը մեկնարկեցին աշխոյժ մարզանքով այնուհետեւ մասնակցեցին սկաուտական միութեան կառոյցի թեմայով դասարանին: Յատկանշական է որ սկաուտների գիշերային աշխատանքի մաս էր կազմում ազատ զրոյցն ու հետաքրքիր խաղերը:
Մարտի 16-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի Սկաուտական աշխոյժ աշխատանքը: Սկաուտները բարձր տրամադրութեամբ աշխատանքները մեկնարկեցին կապի դասարանով եւ սովորեցին սկաուտական տարբեր կապեր, որի միջոցով փորձեցին աշտարակներ կառուցեն: Իսկ յետոյ նախաճաշեցին, այնուհետեւ միանալով միւս սկաուտներին մասնակցեցին Հայաստանի հանրապետութեան 100- ամեակին նւիրւած ծառատնկութեանը:
Մարտի 15-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 3 խմբի , խմբակ 1-ի եւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի խմբակ 2-ի միասնական Գիշերային աշխատանքը: Սկաուտները իրենց աշխատանքը մեկնարկեցին առողջ սնունդ թեմա ունեցող դասարանով, այնուհետեւ օջախի վրայ պատրաստեցին ընթրիք: Սկաուտները ընթրելուց, յետոյ մասնակցեցին զումբայի դասարանին, ինչն էլ ոգեւորեց նրանց:
Ռւրբաթ արիները ունեցան աշխոյժ աշխատանքներ նրանք խաղացին հետաքրքիր խաղեր եւ վերջում միացան Հայաստանի հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ծառատնկութեանը:
Մարտի 16-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբը ունեցաւ հերթական «STREET ART» աշխատանքը: Այս անգամ արենուշները մրցեցին միմեանց հետ, որի արդիւնքում կատարեցին երկու գեղեցիկ աշխատանք։ Նոյն օրը արենուշները ամբողջ միութեան հետ մասնակցեցին Հայաստանի Հանրապետութեան անկախացման 100 -ամեակին նւիրւած ծառատնկութեան միջոցառմանը եւ իրենց ձեռքերով տնկեցին մի ծառ յիշեալ առիթով։