Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

 

2018 թւականի փետրւարի  13-19ին   Զանջան Քաղաքում տեղի ունեցաւ Ֆաջր Գաւաթի , ժայռամագլցման երկրի ախոյեանական մրցումները Արագութեան (سرعت) ,  լիդ (سرطناب)  և Բոլդեր (بولدر)  Ճիւղերում:

Հինգշաբթի փետրւարի 15 –ին կայացաւ լիդ (سرطناب) ճիւղի մրցումները ,որտեղ մասնակցում էին 86 մարզիկներ, առանց տարիքային բաժանումի , մասնակցութեամբ Իրանի բոլոր քաղաքներից , ազատ մասնակցողների , որոնց մէջ նաև ներկայ էին Իրանի լաւագոյն  ախոյեանները :

Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութեան ժայռամագլցման խմբից մասնակցում էր խմբի մարզիկ Էրիկ Սադէղին, խմբի մարզիչներ Զահրա Ֆարաջիի  և Ալի Միրզայիի և պատասխանատու  Արա Ջահանեանի ընկերակցութեամբ:

Էրիկ Սադէղին մրցումներին մասնակցեց որպէս Հ.Մ.Արարատ .Կ.-ի մարզիկ , իր հագուստի վրայ կրելուվ մարզական միութեան վահան գերբը:

Ընդհանուր արդիւնքներում Էրիկ Սադէղին ձեռք բերեց  55-րդ տեղը որը աչքառու յաջողութիւն և յառաջադիմութիւն էր համարւում , մայիս ամսւայ Քէրման քաղաքում ձեռք բերած իր արդիւնքների համեմատ:

Մրցումներին նաև մասնակցում էր Հ.Մ. Սիփան միութեան  մարզիկ Շանթ Իսաղուլեանը ,որը ներկայանում էր որպէս تربیت بدنی խմբի անդամ:

Հինգշաբթի մարտի  8-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 1 խմբի խմբակի Գիշերային աշխատանքը ,ո րտեղ միմեանց օգնութեամբ և համագործակցութեամբ պատրաստեցին օդային սարքաւորում այնուհետև մարտի 9-ին խումբը այցելեց Նիաւարան պալատ: Սկաուտները շրջեցին միջավայրում և ծանօթացան հնագոյն գոյքերի և թագաւորական կեանքի և պատմութեան հետ:

2018 թ. մարտի  9-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի միասնական աշխատանքը Արիների հատւածի թիւ 4 խմբի հետ։ Սկաուտները բարձր տրամադրութեամբ մեկնեցին դէպի «Դարբանդ » սար ու բարձրացան սարի գագաթ, որտեղ էլ նախաճաշեցին այնուհետեւ ունեցան հետաքրքիր դասարան:

 

Արենուշների հատւածի թիւ 2 խմբի Խմբակ 1 եւ 2-ը մարտի 2-ին խմբակի աշխատանք ունեցան Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ , որի ժամանակ նախաճաշեցին եւ շինեցին սկաուտական սարքաւորում:
Իսկ խմբակ 4-ի անհատներն էլ իրենց հերթին, կանանց եւ աղջիկների միջազգային օրւայ առիթով ձեռքի աշխատանք պատրաստեցին։

Ուրբաթ մարտի 9-ին տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի աշխատանքը, որը լի էր աշխոյժ աշխատանքներով ,որոնց թւում ՝ բնապահպանութեան վերաբերեալ աշխատանքները։ Կրտսերները ծառատնկութեան օրւայ առիթով ծառ տնկեցին Արարատում և նաև իւրաքանչիւր անհատ դասընթացներ անցկացնելուց յետոյ սերմ ցանեց ծաղկամանում, որի նպատակն էր բնապահպանութեան պայմանների հետ ծանօթացումը:
Այս իւրօրինակ աշխատանքի կողքին կրտսերները նաև ունեցել են խաղերի ստեղծման վերաբերեալ դասարան։
Նշենք, որ աշխատանքները նպաստեց եւ՜ կրտսերների ընդհանուր գիտելիքների զարգացմանը եւ՜ իրենց սէրը բնութեան հանդէպ զարգացրեց:

"Արարատ" երգչախմբի անդամ -ուհիները իրենց շաբաթական փորձերին զուգահեռ տօնում են հայկական տօներն ու պահպանում աւանդութիւնները։
Վերջին փորձից յետոյ նրանք հատեցին Միջինքի գաթան։

  Երէցների միութեան վարչութեան հրաւէրով ուրբաթ 9 մարտի 2018 թ.-ին տեղի ունեցաւ Իրանի Բասկետբոլի Առաջին լիգայի Օմիդ խմբերի Արարատի բասկետբոլիստների գնահատման երեկոն իրենց հարազատ Արարատի օջախում:

Արենուշների հատւածի թիւ 3 խումբը Մարտի 1-ին ունեցաւ գիշերային աշխատանք, որն լի էր  հետաքրքիր աշխատանքներով ու դասարաններով: Արենուշներին դասարանով ներկայացաւ ընկ. Ռադիկ Արթունեանն, որի թեման էր «pioneering»-ը: Արենուշները դասարանի արդիւնքում սովորեցին նորանոր սարքաւորումներ շինելու մեթոդները, այնուհետեւ սկաուտները կառուցեցին զիփլայն եւ կատարեցին՝ զիփլայն թռիչք: Հաճելի ծրագրերը շարունակւեցին նաև մարտի 2-ին, որտեղ էլ նշւեց երկու սիրելի անհատների ծնունդը:

Մարտի  2-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի աշխատանքը։ Սկաուտները իրենց օրը սկսեցին սկաուտական շարքայինով, այնուհետեւ մասնակցեցին օր. Նարինէ Դաւթեանի դասախօսութեամբ  դասարանին ,որի թեման էր՝ «Շինարարութիւն»-ը: Դասարանի վերջում սկաուտները պատրաստեցին բետոնէ աթոռներ: