Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Արենուշների հատւածի թիւ 1 խումբը մարտի 2-ին, ունեցաւ միասնական աշխատանք Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ: Սկզբում սկաուտները պատրաստեցին խարոյկ ու նախաճաշեցին, այնուհետև ունեցան դասարան , որի թեման էր՝ «Աշխարհի ամենահետաքրքիր եւ բարձր եկամտով աշխատանքները» օրւայ վերջում սկաուտները խաղացին սկաուտական քոնսէ խաղը։

Մարտի  2-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աշխոյժ աշխատանքը։ Սկաուտները իրենց օրը սկսեցին զումբայի մարզանքներով, որից յետոյ օջախ վառեցին ու սնունդ պատրաստեցին:

Վերջում, սկաուտները միասնական խաղ,  խաղացին  Արիների հատւածի թիւ 3 խմբի հետ:

 

Երկուշաբթի, մարտի 5-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հանդիպումը նւիրւած էր Կանանց ու գեղեցկութեան օրւան, որի ընթացքին ներկայացւեցին ու մեծարւեցին Կազմակերպութեան եւ երկրի մակարդակում արժանաւոր մի քանի կանայք:

 

 Ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ թւականիս փետրւարի 12-ից մարտի 15-ը «Արարատ» պարի դպրոցը հիւրընկալում է Արա Վլադիմիր Թևոսեանին, որպէս փորձավար:

     Արա Վլադիմիր Թևոսեանը՝ ծնւել է 1990թ. Արմաւիրի մարզի Էջմիածին քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Մ. Գիորգիսեանի անւան դպրոցում:                                Աւարտել է Երևանի պարարւեստի պետական քոլէջը, որպէս բալետի արտիստ:                                          Բարձրագոյն ուսումը ստացել է Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտում, որպէս թատրոնի և կինոյի դերասան:                                                                                                                   

 Աշխատել է ՀՀ Մշակութային նախարարութեան «Խորէոգրաֆիկային պետական թատրոն»-ում որպէս դերասան, պարող, փոխտնօրէն և խորէոգրաֆ  և Երևանի «Կենտրոն» համայնքի «Մանկապատանեկան» ստեղծագործութեան և գեղագիտական դաստիրակչական պարի կենտրոնում , որպէս խմբի ղեկավար:

Հ.Մ.«Արարատ» Կ.

 

 

 

 Կիրակի մարտի 4-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սրբազան հօր հրաւէրով, Թեմական խորհրդի և Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, «Արարատ» Կազմակերպութեան նախագահի, Կենտրոնական վարչութեան, ներկայացուցիչների ու պատասխանատուների, «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբի ու նրանց ծնողների ներկայութեամբ գնահատւեցին մեր տղաները՝ «Օրւայ Ախոյեանները»:

Արարատը Երկրի Ակումբային Օմիդ լիգայի բասկետբոլի մրցումների ախոյեան

Շնորհաւորում ենք բոլորին

Ուրբաթ փետրւարի 23-ին տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 1 խմբի Գիշերային աշխատանքը:

Խումբը ունեցաւ կապի դասարան Դ.Խ. Արէն Քարամեանի միջոցով, այնուհետեւ պատրաստեցին Օդային ֆիզիկականի սարքաւորումը ՝ սկաուտական կամուրջը ,որտեղ էլ սովորեցին քայլել կամուրջի վրայով : Այն նպատակ ունէր բարձրացնել համախմբւածութեան ոգին: Այնուհետև խումբը ունեցաւ  խոհարարութեան դասարան ու գիտելիքների մրցութիւն:

Յատկանշական է, որ ուրբաթ փետրւարի 24-ին խմբի բարձր խմբակները ունեցան ազատ զրոյց Դ.Խ. Սիւնէ Ֆարմանեանի հետ՝ պատասխանատւութեան թեմայով, որն և  ոգեւորեց անհատներին:

Ուրբաթ փետրւարի 9-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 1 խմբի սարագնացութեան աշխատանքը: Արիները միասնաբար բարձրացան «Ալբերտ քար», որտեղ ծանօթացան դժւար պայմաններում գոյատեւելու հնարքների հետ: Աշխատանքը նպատակ ունէր սկաուտներին հաւաքելով հայ սկաուտի նշանաբանի՝ բարձրացիր եւ բարձրացուրի ներքոյ զարգացնել եւ՜ գիտելիքները եւ՜ փոխայարաբերութիւնը: Յատկանշական է, որ ոգեւորւած արիները 1 օր գիշերեցին բնութեան գրկում:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մարզական միութեան ընկեր՝ Դրօ Զարգարեանը Երկրի ախոյեանական լողի մրցումներում (دهه فجر) գրաւել է 3 ոսկէ մեդալ լողի 3 ճիւղերում։

Շնորհաւորում ենք սիրելի ընկերոջը և մաղթում նորանոր յաղթանակներ։

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութիւնը ՝ երէկ փետրւարի 16-ին մեծ խանդավառութեամբ նշեց տեառնընդառաջը