Ուրբաթ նոյեմբերի 17-ին Հ.Մ.Ա.կ-ի Սկաուտական միութեան Արենուշ հատւածի թիւ 2 խումբը տօնեց խմբի տարեդարձը։ Աշխատանքի նպատակն էր՝ խմբի հրաւիրւած հին սերունդի սկաուտներին՝ ծանօթացնել նոր սերունդի հետ, որոնց ներկայութիւնը ապահովեց ջերմ մթնոլորտ: Նախկին սկաուտները միասնաբար նշելով խմբի տարեդարձը ջերմ եւ մտերմիկ հաւաքում միմեանց հետ կիսեցին հին յուշերը այնուհետեւ մասնակից եղան ծրագրւած աշխատանքներին:
Հինգշաբթի նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի աստիճանաւորական Գիշերայինը մարզաւանում, որը նաև շարունակւեց ուրբաթ օրը՝ աստիճանաւորական աշխատանքով ծրագիրը լի էր անցեալի և փորձառու սկաուտների խորհուրդներով և օժանդակութեամբ:
Տեղի ունեցան նաև դասարաններ կրտսեր հատւածի աստիճանաւորներին աւելի լաւ ղեկավարներ դարձնելու նպատակով:
Երէցների միութեան ամսական հանդիպումը, նւիրւած մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, տեղի ունեցաւ երկուշաբթի նոյ. 13-ին «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը նախ անդրադառնալով նախօրեակին տեղի ունեցած ահաւոր երկրաշարժին ու պատճառած զոհերին, վշտակցութեան խօսք յայտնեց ներկաներին ու Իրանի համայն ժողովրդին:
Ինչպէս նախորդ ամիսներում, կատարւեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սեդա Շատիկեանի մեծարումն ու գործունէութեան գնահատումը: Վերջինիս համառօտ կենսագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը, ապա ընկեր նախագահը մակագրւած յուշանւէր յանձնեց ընկեր Սեդայի դստեր՝ ընկեր Անահիտ Աբրահամեանին:
Ընկեր Հարմիկի հրաւէրով մայեստրօ ընկեր Ռազմիկ Օհանեանը ներկայացրեց կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ամփոփ կենսագրականը, ապա ցուցադրւեց ռեժիսոր Բեկթաշ Աբթինի լիամետրաժ ֆիլմը՝ «13 հոկտեմբերի 1937» անւամբ, նւիրւած մայեստրօ Ճգնաւորեանին:
Ֆիլմի աւարտին ելոյթ ունեցաւ ինքը՝ մայեստրօ Ճգնաւորեանը ու ջերմօրէն գնահատւեց՝ ոգեշնչւած ներկաների երկարատեւ ծափողջոյններով, ապա յուշանւէր տրւեց տաղանդաւոր արւեստագէտին: Նշւեց Մայեստրոյի ծննդեան 80-ամեակը, որին յաջորդեց յիշատակի լուսանկարներ ու օրւայ ընդունելութիւնը:
ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կազմակերպւած՝ Ազգային տօներին նւիրւած Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ փառատօնի առաջին փուլում ներկայացւել է շուրջ 1320 աշխատանք, որից շուրջ 170-ը ընտրւել եւ հոկտեմբերի 12-ից սկսեալ մէկ ամիս տեւողութեամբ ցուցադրւում է ՀՀ Գեղագիտութեան ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործութեան թանգարանում:
Երէցների Միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ նոյեմբերի 3-ին «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ ցուցահանդէս-վաճառք:Ներկայ էին հայեր եւ տարբեր երկրներից հրաւիրեալներ:
Ցուցադրւեցին արժէքաւոր աշխատանքներ, շուրջ 150 տարւայ անցեալ ունեցող հայ կանանց ձեռագործեր, որոնք շատ բարձր գնահատւեցին ներկաների կողմից ,նաեւ վաճառւեցին Նորօրեայ ձեռագործեր:
Ցուցահանդէսի վերջում այցելուները հիւրասիրւեցին տնային թխւածքներով :
Երէցների Միութեան վարչութիւնը հանդիպումներ է ունեցել Արւեստից Միութեան վարչութեան հետ մայիսի 15- ին ,Սկաուտական Միութեան Գերագոյն կազմի հետ սեպտեմբերի 25-ին եւ Մարզական Միութեան վարչութեան հետ հոկտեմբերի 23-ին:
Բոլոր հանդիպումներին շեշտադրւել է,որ միասնական աշխատանքներ ունենալ տարբեր բնագաւառներում եւ սերտ համագործակցութիւն ու յարաբերութիւն ընդլայնել :
Համոզւած ենք միմեանց հետ ամուր կապեր հաստատելով կնպաստենք Արարատի բարգաւաճման ու վերելքին:
Երէցների Միութեան «Գրական շրջանակ»-ի հերթական հանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ հոկտեմբերի 28-ին մարզաւանում , ըստ որոշւած ծրագրի ընթերցւեց Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» պատմւածքը, ապա ներկայացւեց արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանի կեանքը, ընթերցւեց նրա ինքնակենսագրականը եւ բանաստեղծութիւններից նմուշներ։