Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Նոյեմբերի 8-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբն ունեցաւ զւարճալի մարզախաղ եւ սկաուտները ընթացքում սնւեցին իրենց պատրաստած ֆրէնչ թոստով։
Նրանք խաղացին սկաուտական խաղեր եւ ունեցան հաճելի ժամանց։

Արիների հատւածի թիւ 3 խումբը նոյեմբերի 14-ին ունեցաւ Գիշերային աշխատանք, որ սկսւեց 3-րդ կարգի դասարանով:
Աշխատանքը շարունակեցին swedish torch սարքելով և ընթրիք պատրաստելով: Իսկ միւս օրը՝ Նոյեմբերի 15-ին աշխատանքը սկսեցին նախաճաշ պատրաստելով, տարբեր սկաուտական խաղերով և վերջում խաղացին ֆուտբոլ:

Պատկերներ՝ Արենուշների հատւածի թիւ 3 խմբի, հոկտեմբերի 25-ի աշխատանքից։

Ուրբաթ, Նոյեմբերի 8-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի և Հ.Բ.Ը.Մ-ի Սկաուտական բաժանմունքի Արենուշների հատւածի թիւ 2 և Արիների հատւածի թիւ 2 խմբերի միասնական արշաւը:
Աշխատանքը սկսւեց միմեանց ծանօթանալով հետ, ապա խմբերը ունեցան օդային ֆիզիքականի դասարան
فرود بدون ابزار
, որի դասատուն էր՝ Դ.Խ Ռենիթա Առաքելեանը:
Աշխատանք շարունակւեց խաղերով և սկաուտները վայելեցին մտերմիկ մթնոլորտ:

Այնուհետև խմբերը ճաշ պատրաստեցին:
Օրը ավարտւեց լաւ և անմոռանալի յուշերով ու երկու միութիւնները միմեանց նւիրեցին յուշանւէրներ:

Հինգշաբթի, հոկտեմբերի 31-ին տեղի ունեցաւ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան տարեկան Երդման արարողութիւնը նւիրւած Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակին:

 

Ծրագրին ներկայ էին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և  վարչութեան անդամները, ԹՀԹ Թեմական խորհրդի և Ալիք հաստատութեան ներկայացուցիչները, Սկաուտական միութեան քաւորները, ոչ շարքային սկաուտները, քոյր միութիւնների ներկայացուցիչները, ծնողները, հիւրերը և  Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարատ»միութեան Կենտրոնական վարչութեան նախագահը, Սկաուտապետը և Սկաուտ ընկերները:

 

Միջոցառման  մեկնարկը եղաւ դրօշակակիրների և միութեան մարշ նւագախմբի դահլիճ մուտք գործելով ուր կազմակերպութեան և միութեան դրօշները  ծածանւեցին այնուհետեւ Արարատ կազմակերպութեան հիմնը հնչեց Կրտսերների հատւածի միջոցով կազմւած երգչախմբի կատարմամբ, խմբավարութեամբ՝ Կազմակերպութեան Արւեստից միութեան անդամ՝ ընկեր Մեղեդի Նազարեանի:

Բացման խօսքում ողջոյնից յետոյ ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին սոյն շրջանին առյաւետ հեռացած երկու Սկաուտապետերի՝ ընկերներ Հրաչ Զարիֆեանի և Սերժ Ասլանեանի անմոռաց յիշատակը։

Ծրագիրը ընթացաւ փոքրիկ ներկայացումով, որտեղ  ցուցադրւեց Սկաուտական միութեան կեանքից բաժիններ, այս աշխատանքը վարեց ՝ ընկեր Սարբէ Օհանեանը։

Այնուհետ կատարւեցին ասմունքներ գիտառի ընկերակցութեամբ,

Դաշնամուրի և քանոնի  կատարումներ, որին յաջորդեց

Սկաուտական միութեան նւագախմբի ելոյթը։

Ցուցադրւեց ամփոփւած ֆիլմ Սկաուտական միութեան 73 տարիների կեանքից։

ծրագիրը շարունակւեց գետնային և օդային ֆիզիքական ցոյցերով։

 

Ապա սկաուտները խումբ առ խումբ պատասխանատուի և դրօշակակրի առաջնորդութեամբ մուտք գործեցին սրահ:

Մեծ թւով նորակոչիկ սկաուտներ հերթաբար՝ Կրտսերները, Արի և Արենուշները երդւեցին հաւատարիմ լինելով ՝ Աստծուն, Ազգին և Ընտանիքին:

Քաւորները հրաւիրւեցին նորակոչիկների թաշկինակների բաշխման արարողութեանը:

Պատրաստւել էր սիմբոլիք մի լուսաւոր ծառ Յաւերժութեան անունով, որի ճիւղերին Գերագոյն կազմերի նախքին պատասխանատուները Կրտսերների ու Արի-Արենուշների ձեռքը բռնած միասնաբար զարդարեցին ի նշան միութեան բազմաճիւղ և բեղմնաւոր կեանքի և սերունդների  շարունակականութեան։

 

Տրւեցին մի շարք փոխանցումներ, գնահատականներ, աստիճաններ ու պաշտօններ և գնահատւեցին  միութեան կողքին կանգնած ոչ շարքային մի քանի միութենականներ:

Յուշանւէրներ յանձնւեց Ն Ջուղայի «Արարատ» միութեան Սկաուտապետին և Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցչին

 

Նշելի է, որ Սրահը և՛ մուտքի մօտ և՛ կենտրոնում կահաւորւած էր Սկաուտական փայոներինգներով։

Իսկ նախասրահում փակցւած լուսանկարների ցուցահանդէսը պարունակում էր միութեան աշխոյժ աշխատանքները։

 

Ծրագրի աւարտին օրւայ առիթով իր խօսքը ուղղեց ներկաներին, Սակաուտապետ՝ Խ.Գայիանէ Դաւթեանը,  Տէր Մաշտոց քահանայ Խաչատրեանը և Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը։

Վերջում ինչպէս միշտ, աւանդոյթ դարձած խմբերի կանչով և յիշատակի լուսանկարների ամրագրումով ծրագիրը աւարտւեց։

Յոյժ նշելի է, որ սոյն շրջանին Կենտրոնական վարչութեան առաջարկով, համախորհուրդ Սկաուտական միութեան Գերագոյն կազմի, աշխատանք է տարւել որպէսզի «Արարատ»-ի Ուրմիոյ մասնաճիւղում կազմակերպւի Սկաուտական բաժանմունք, արդիւնքում Ուրմիայի մասնաճիւղի 5 ընկերներ պատասխանատւութեամբ՝ ընկեր Ցողիկ Մուրադեանի մասնակցեցին ու երդւեցին սոյն արարողութեանը:

 

Օրւայ հաղորդավարներն էին ՝ Ա. Միրօ Մկրտիչեանը և Արենուշ Ալին Պօղոսեանը:

Շահբազեան դահլիճում կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն Քոյր միութիւնների ներկայացուցիչների, քաւորների և վարչականների մասնակցութեամբ։

Հոկտեմբերի 29-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն ունեցաւ հանդիպում, Հայ բարեգործական Ընդհանուր Միութեան Արիների հատւածի թիւ 2 և Արենուշների հատւածի թիւ 2 խմբերի հետ:
Նրանք ծրագրեցին միասնական արշաւ, որը տեղի պիտի ունենայ Նոյեմբերի 8-ին "Արարատ" մարզաւանում:

ՀՄԱԿ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ 1 նոյեմբերի 2024 թ.-ի առաւօտեան ժամը 11:00-ից տեղի ունեցաւ Ձեռագործի վաճառք մարզաւանի
«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Աշխատում էր սրահի խոհանոցը, դրա կողքին մատակարարւում էր սրճարանային ուտեստ։
Վաճառւում էր Երէցների միջոցով պատրաստւած՝ տոլման, աշռեշտէն ու խորովածը։
Աշխատում էին փոքրաթիւ ուտեստեղէնի տաղաւարներ։

Ուրբաթ, օգոստոսի 23-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն ունեցաւ իւրայատուկ դաստիրակչական աշխատանք:
Աշխատանքն սկսւեց
خود شناسی ،، اعتماد به نفس
-ի դասարանով, որի դասատուն էր հոգեբան՝ ընկեր Մարիեթ Յակոբեանը:
Ապա աշխատանքը շարունակւեց թենիսի մարզաձևի դասարանով, որի դասատուն էր՝ ընկեր Արտոյտ Զոհրաբեանը, սկաուտները ծանօթացան մարզաճիւղի հետ և նոր փորձառութիւններ ձեռք բերեցին:

Հինգշաբթի, օգոստոսի 15-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբն ունեցաւ Գիշերային աշխատանք։ Նպատակը՝ սկաուտներին պատրաստել միութեան Ողեմպիական խաղերի համար։
Աշխատանքն սկսւեց քոնսէի դասարանով , որի դասատուն էր ՝ ոչ շարքային ընկեր Մհեր Աբդալեանը, ապա շարունակւեց սկաուտական և فن کمین խաղերով , որոնք ստեղծեցին բարձր տրամադրութիւն։ Նաև ունեցան Օլիմպիական խաղերի դասարան, որի դասատուն էր՝ Արենուշ Նիկոլետ Օհանեանը։
Ուրբաթ առաւօտեան իրենց օրը սկսեցին նախաճաշ պատրաստելով, ապա ունեցան դասարան, որի դասատուն էր՝ ոչ շարքային ընկեր Էմինէ Թահմասեանը։
Երկու օրեայ աշխատանքը աւարտին հասաւ ծառայելով իր նպատակին։

Ուրբաթ, օգոստոսի 9-ին Արենուշների հատւածի թիւ 3 խումբն ունեցաւ Սկաուտական միութեան պարատ։
Աշխատանքը շարունակւեց վայրէջքով, նշենք որ խմբակ 1-ի անհատները այս ոլորտում դասընթացներ են ունեցել իրենց Գիշերային աշխատանքների ընթացքում։
Օրւայ վերջում սկաուտները միասին տօնեցին անհատներից մէկի ծնունդը։