Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Հինգշաբթի, յունիսի 15-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արիների հատւածի աստիճանաւորական գիշերայինը:

Աշխատանքի նպատակն էր սկաուտների միմեանց հետ յարաբերութիւնների սերտացումը:

Գիշերային աշխատանքի ծրագրի մաս էր կազմում՝ դասարաններ, ազատ զրոյց, եւ այլ աշխատանքներ:

Օրւայ դասարանի բանախօսն էր՝ Պրն. Յովիկ Բեհբուն: Նա լայնածաւալ բացատրութիւններ տւեց բանակումների եւ ճամբարների վերաբերեալ: Դասարանի վերջում արի աստիճանաւորները դասախօսին ուղղեցին հարցեր ու յայտնեցին իրենց տեսակէտները:

Հինգշաբթին արիների հատւածի համար աւարտւեց ազատ զրոյցով: Երկու ժամ տեւողութեամբ ջերմ եւ մտերմիկ զրոյցը՝ լի էր քննարկումներով, տեսակէտներով եւ հետաքրքիր առաջարկներով:

Հինգշաբթի յունիսի 15-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի ծնողական ժողովը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ յունիսի 12-ի 2017 թ. ժամը 8-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում:

41-րդ Համադպրոցական խաղերի յանձնախմբերի գնահատման երեկոյն տեղի ունեցաւ 2017 թ. մայիսի 24-ի երեկոյեան Ս.Խաչ Մատուռի շրջափակում :

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Շահնազարեանը:

2017 թ.-ի մայիսի 26-ին Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 խումբը` իր աստիճանաւորական կազմով այցելեց Ռուդաֆշան քարանձաւ։ Այցելութեան ընթացքում նրանք վայելեցին բնութեան այդ զարմանահրաշ հատւածը եւ մեծ բաւարարութեամբ վերադարձան մարզաւան։

Սիրելի ընկերներ՝ 

Ընկեր Էլպիս Գասպարեանի միջոցով նորոգւեց Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքի մանկապարտէզը և վերջերս կառուցւեց նաև մանկապարտէզի խաղավայրը:
Յառաջիկայ կիրակի, յունիսի 4-ին ընկեր Էլպիսը փոքր խմբով այցելեց Սարիգիւղ և հանդիպեց մանկապարտէզի սաներին և միասին նշեցին վերանորգւած մանկապարտէզի և խաղավայրի բացումը:
Վարձքներդ ի կատար սիրելի ընկեր Էլպիս

Երէկ, մայիսի 31-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի  Սկաուտական միութեան Արենուշների հատւածի հերթական 3-րդ նիստը: Ժողովին ներկայ էին Արենուշների հատւածի խմբերի պատասխանատուները, հատւածի պատասխանատուն եւ օգնականը:

Նիստի օրակարգը յագեցած էր 5 կէտերով: Սկզբում խորհրդակցութեան նպատակով «սքայփ»-ի կապ հաստատւեց Հայաստանում բնակւող իրաւաբան «Վորդ Վիժն Արմենիա» ծրագրի ղեկավար՝ իրանահայ Սեւան Պետրոսեանի հետ:

2 Ժամեայ սքայփի զրոյցի ժամանակ մասնակիցները լայնածաւալ քննարկութիւններ կատարեցին, որի թեման էր՝ Արենուշը: Քննարկւող հարցերից էր՝ Ինքնավստահութիւնը, աղջիկների հասարակական կեանքը եւ այլն:

Արդիւնքում՝ միութեան արենուշ ղեկավարները աւելի ծանօթացան Արենուշների հարցերին ,որից յետոյ լրարժէք պատասխաններ տրւեց իրենց յուզող հարցերին: Վերջում մշակեցին ծրագրեր ընդորում խաղեր աղջիկների ինքնազարգացման ուղղութեամբ:

Կիրակի, մայիսի 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում: Միջոցառումն որը նւիրւած էր `Մայիս 28-ին նպատակ ունէր համախմբել ժողովրդին եւ հանրութեան ուշադրութեան կենտրոնում դնել «Հայրենասիրութեան»-ն թեման:

Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ՝ Վարիչ առաջնորդ Նարէ Խալոյեանը: Նա կարեւորութեամբ ընդգծեց որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից յետոյ, այս տարի պատրաստւում ենք նշելու ՝ Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան 100 ամեակը: Նա շեշտադրեց որ Մայիս ամիսը մեր պատմութեան մէջ յիշատակւում է յաղթանակներով:

Բացման խօսքին յաջորդեց «Կեանք ու կռիւ» ֆիլմը, որի ռեժիսորն է Մհեր Մկրտչեանը: Այն 2016 թւականին նկարահանւած մարդկային արժէքների, ընկերութեան, սիրոյ եւ  հայրենասիրութեան  մասին պատմող ֆիլմ է:

Միջոցառումն ,որը լի էր հզօր զգացմունքներով յուզեց հանդիսատեսին եւ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Արարատ Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնած` Համբարձման տօնի առիթով դաշտահանդէսը մեծ խանդավառութեամբ կատարւեց ուրբաթ 26 մայիսի 2017 թ.-ին:
Ներկաները Ամառային ընթրիքների շրջափակում վայելեցին զանազան խաղեր,ճոխ ուտեստներ,նւագախմբին ու Dj-ին և ջան գիւլումը:
Խանդավառութիւնը տևեց մինչև ուշ գիշեր:

Ճամբայ տւէք առաջ գամ

Սիրած եարիս բարև տամ

Ուխտ եմ արել որ առնեմ

Թող տեսնի աշխար ալամ