Վառւեց Համահայկականձմեռայինառաջինխաղերի ջահը
Երեկ երեկոյեան ժամը 8:00-ին Ծաղկաձորում տեղի ունեցաւ Համահայկական ձմեռային առաջին խաղերի հանդիսաւոր բացումը:
Կազմակերպութեանս Մարզական միութեան նախաձեռնութեամբ, Դահուկավազքի խումբը՝ 13 մարզիկներով մասնակցում է սոյն խաղերին:
Մրցութիւնների կազմակերպման նպատակն է՝ համայն աշխարհից իրար շուրջ հաւաքել մարզիկ մարզուհիներին մայր հայրենիքում :
Յաջողութիւն ենք մաղթում մեր սիրելի մարզիկներին ցանկանալով յաղթանակով տուն կը վերադառնան :
Տեառնընդառաջ
2014 թւականի փետրվար 14-ին սկաուտական միութիւնը տօնեց Տեառնընդառաջը , որի ընթացքում վառեց մեծ խարոյկ և բոլորը երգեցին սկաուտական երգեր և ուրախացան:
Նաև խմբերի համար պատրաստւել էր օրւան յատուկ ուտելիքներ, օրինակ՝ փոխինդ և աղանձ: վերջում խմբերը բարձրացրին իրընց երազանքի օդապարիկները գունեղ դարձնելով երկինքը իրենց խմբային երազանքներով: Տօնը կազմակերպել էր Արենուշների հատւածի թիւ 1 խումբը:
Թւականիս փետրւար 7-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբը իր շաբաթական աշխատանքի ընթացքին ձմեռային մթնոլորտը վայելեց ածուխի վրայ նախաճաշ պատրաստելով և սովորելով դաշտաին աշխատանքների կրակ վառելու բաժինը, օրը շարունակւեց ձնեմարդ սարքելով, ձիւնախաղով և 3 կարգի դասարանով իսկ աւարտւեց լաւ յուշերով ու նոր գիտելիքներով:
Արենուշների թիւ 1 եւ Արիների թիւ 2 խմբերը այցելեցին Գոլեստան ամրոցը
2013 թւականի տեկտեմբեր 10-ին Արենուշների թիւ 1 եւ Արիների թիւ 2 խմբերը այցելեցին Գոլեստան ամրոցը պատասխանատւութեամբ Վ.Ա.Թամիկ Խաչիկեանի, Ա.Սերլի Սարդարեանի եւ Ա.Արութին Աղայեանի:
Այցելութեան նպատակն էր անհատներին ծանօթացնել պատմական վայրերի հետ:
Այս պատմական ամրոցը կառուցւել է Սեֆեանների Շահ Թահմասբի հրամանով Ղաջար թագաորութեան ժամանակ: Ամրոցը լայնածաւալ Ղաջարների թագաորների նստավայրն է եղել :
Խումբը այցելեց تالار اینه որը յայտնի է իր ներսում գտնող յայտնի նկարիչ՝ کمل ال ملک -ի ստեղծագործութեան պատճառով:
Նաեւ այցելել է تالار سلام –ը որը ի սկզբանէ կառուցւել է ناصرالدینشاه ի հրամանով՝ որպէս թանգարան եւ Փահլաւի թագաւորութեան ժամանակ օգտագործւելէ կարեոր առիթները նշելու համար:
Արենուշների Հատւածի Արենուշ թիւ 4-ի խմբակ 3 և 4-ի անհատները 2013 սեպտեմբեր 26-ին գիշերային են ունեցել Արարատ Մարզաւանում
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Սկաուտական բաժանմունքի Արենուշների Հատւածի Արենուշ թիւ 4-ի խմբակ 3 և 4-ի անհատները 2013 սեպտեմբեր 26-ին գիշերային են ունեցել Արարատ Մարզաւանում: Գիշերային աշխատանքի ընթացկում անհատները ունեցելեն տարբեր խաղեր,գետնային ֆիզիքական և ընդհանուր գիտելիքների դասարաններ: Սոյն աշխատանքի և խմբակների պատասխանատուներն էին՝ Դ.Ա. Նինէլ Մանուկեան և Դ.Ա. Մեղեդի Նազարեան:
Արենուշների հատւածի թիւ 4 խմբի եռօրեայ բանակում
2013 թւականի յուլիսի 25-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը 20 անհատներով եռօրեայ բանակում են ունեցել «Արարատ» Մարզաւանում :
Բանակումի նպատակն էր անհատների մէջ ստեղծել առաւել մտերմութիւն եւ բարձրացնել նրանց գիտելիքները՝ դասարանների միջոցով: Բանակումի ընթացկում նաև կատարւել են ֆիզիկական աշխատանքներ:
Հեռախօս «Ալիք»-ին
Փետր. 16-ին ներկայ գտնւեցի «Վահդաթ» մշակութային համալիրի «Ռուդաքի» սրահում «Ֆաջր» երաժշտական 29-րդ միջազգային փառատօնին, որին մասնակցել էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախումբը: Ինչպէս միշտ, բարձրորակ էր խմբի ելոյթը եւ հաճելի հնչեղութեամբ: Մեծ հպարտութիւն ապրեցի որպէս հայ՝ տեսնելով այդ երգչախմբին՝ որպէս թեհրանահայութեան ներկայացուցիչ:
Երգչախմբի եզրափակիչ հայրենասիրական «Իրան» երգը, որը դոկտ. Մոհամմադ Սարիրի մշակածն է, աննկարագրելի հիացմունք պատճառեց բոլոր ներկաներին եւ սրահը բուռն արձագանգեց յոտնկայս ծափահարութիւններով:
Սրտանց շնորհաւորում եւ ողջունում ենք երգչախմբին՝ յաջողութիւն մաղթելով, յատուկ շնորհաւորանք երգչախմբի խմբավար Արաքս Խաչատրեանին, յաջողութիւն եմ մաղթում դաշնակահար Արին Աւանէսեանին՝ ողջունելով կազմակերպութեան 70-ամեակը եւ երգչախմբի 10-ամեակը, առաւել բեղուն ամեակներ մաղթելով:
Անշուշտ, սա հաւաքական աշխատանքի արգասիքն էր, որ վայելեցինք բոլորս:
Վարձքներդ ի կատար:
Սիրով՝
ԱՐՈՒՍ ԱՒԱԳԵԱՆ