Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ձեռներդ ծափ ես տալիս

Քաքուլդ թափ ես տալիս

Էսօր իմ եար չեմ տեսել

Ամէն օր խափ ես տալիս:

Ուռի ես, կռանալ մի

Մեր դռնից հեռանալ մի

Թէ Աստւածդ կը սիրես

Սիրածիդ մոռանալ մի:

Սիրած եարը քաղցր ա

Բարդի ծառը բարձր ա

Գնամ մօրից հարցնեմ

Թէ որ չտայ փախցնեմ:

Այ տղայ բաղի միջին

Ոտներդ շաղի միջին

Կանչի կանչելուդ մեռնեմ

Ես եմ քո խաղի միջին:

Խնձոր ունիմ կծածայ

Չորս կողմն էրծաթածայ

Ախպէրս ուզեց չտւի

Ասա եարի ղրկածա:

Արազը հեշտացելա

Ճամբէքը կոշտացելա

Խաբար արէք իմ նանին

Ուզողս շատացելա:

Սրտումս ցանել եմ գարի

Աստւած տայ նանաիս բարի

Ինձ տւեց ջահէլ եարի

Շուշան ու նունուֆար է իմ եարը:

Ռէհան ունիմ լէն տերև

Պաչեմ ունքերիդ վերև

Սրտիս ցաւին դեղ արա

Հէնց դու ըլիս ումր արև:

Հաց եմ թխել մշակին

Ետ եմ նստել դօշակին

Եարիս հէնց կարօտել եմ

Ոնց վարդը մանիշակին:

Հինգշաբթի, մայիսի 18-ին տեղի ունեցաւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Արենուշների հատւածի թիւ 3 եւ Արիների հատւածի թիւ 1 խմբի միասնական՝ գիշերային աշխատանքը: