Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, Մայիսի՝ 5-ին Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խումբը հիւրընկալեց Թունեան և Նայիրի դպրոցների առաջին և երկրորդ դասարանցիներին: 

 

Սկաուտական աշխատանքը ընթացաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում: Աշխատանքը օժանդակելու էին եկել փորձառու  ժամանակի սկաուտները, որոնց աջակցութիւնը սատարեց հատւածի աշխատանքին:

 

Սկաուտները իրենց նոր ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացրեցին: Օրը յագեցած էր հաճոյական եւ դաստիարակչական աշխատանքներով որոնց թւում էր երգեր, խաղեր, ծեփեգործութիւն եւ դասարան:

 

Դասարանի թեման էր «Սկաուտիզմ»-ը , որի նպատակն էր՝ նորեկներին ծանօթացնելու սկաուտիզմի  գաղափարի  եւ պատմութեան հետ : Աշխատանքի պատասխանատուները  նախկին սկաուտների օգնութեամբ նորեկներին ներկայացրեցին հայ սկաուտի յատկանիշները: Վերջում սկաուտները հրաժեշտ տւեցին դպրոցականներին ցանկանալով կրկին հանդիպել՝ այս անգամ որպէս սկաուտներ:


Ապրիլի 27 և 28 –ին Սէռաջ մարզադահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի պատանիների և երէցների նահանգային առաջնութեան մրցութիւնները, սոյն մրցութեանը Ասիայի վարկանիշով պատանիների հինգերորդ հորիզոնականն զբաղեցրեց Հ.Մ.Ա.Կ.-ից Էրիկ Սադեղին գրաւելով երրորդ տեղը և Հ.Մ.Ա.Կ.-ից Ադդէ Կրասկեանը գրաւելով երկրորդ տեղը (سر طناب) (սարթանաբ) մրցաձևում
Շնորհաւորում ենք մեր երկու մարզիկներին իրենց յաջողութիւնների համար և ցանկանում նորանոր վերելքներ

Հինգշաբթի ապրիլի  20-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խումբը կազմակերպել էր գիշերային աշխատանք Արարատ «Կենրոնատեղի»-ում, որտեղ անդամները այցելեցին« ՊԱԺԹ» ը   , "ՊԱԺԹ" մի սենեակի անուն  է նկուղում:  1976-ին արտասահմանից հրաւիրեալ թատերագիր Օննիկ Գանթարճեանի առաջարկով թատերախումբը կոչւեց Պարոնեան Ազգային Ժողովրդական Թատերախումբ (ՊԱԺԹ),թիւ 3 թատերախումբ, նրա մեկնումից յետոյ   այդ խումբը ևս յանձնւեց բեմադրիչ Արամայիս Աղամալեանին :Հարկ է յիշել, որ այդ  թւականներին կազմակերպութիւնն   ունեցել է թւով 4 թատերախմբեր:  Արենուշները  նաև  այցելեցին բեմահարթակի  ներքևի բաժինը:

 

Ապրիլի վերջին ուրբաթը ,  Արենուշ  3-ի անդամների համար լի էր նորանոր փորձառութիւններով: Նրանք միութեան մէջ առաջին անգամւայ համար լինելով պատկերեցին՝ «Street art»-ը մեծ կտաւի վրայ:

Մարմնամտային խանգարումները ոչ միայն անհատի, այլև  հասարակութեան եւ համայնքի խնդիրն է: Մարմնամտային խանգարումներ ունեցող անձինք ունեն սոցիալական ապահովութեան եւ անվտանգութեան, հասարակութեան կողմից ընկալւած լինելու, հաւասար իրաւունքներ ունենալու եւ դրանցից օգտւելու կարիք: Այդ մարդկանց հասարակութիւն ներառելու առաջին եւ ամենակարեւոր նախապայմանը նրանց համար այլ քաղաքացիների հաւասար եւ մատչելի պայմանների ապահովումն է: Հէնց այս պատճառով էլ երէկ՝ մայիսի 5-ի  առաւօտեան Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խումբը կազմակերպել էր միասնական աշխատանք «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիների հետ որը տեղի ունեցաւ «Արարատ» մարզաւանում:

 

Ակունքի՝ «Հաւատայ ինձ ես էլ եմ կարող այն ամէն ինչ որ դու կարող ես»  գաղափարախօսութեամբ օժտւած միասնական խումբը մեկնարկեց իր աշխատանքը առաւօտեանը ժամը 9-ին:

 

Օրւայ սկզբում երկու խմբերը ծանօթացան միմեանց հետ այնուհետեւ,«Ակունք»-ի  աշակերտ-ուհի ծանօթացան սկաուտական միութեան աշխատանքների հետ:  Արդէն իսկ ընկերներ դարձած խմբերը միասնաբար կարկանդակներ պատրաստեցին որից յետոյ միասնական կամքով նկարեցին կտաւների վրայ: Աշխատանքը ընթացաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում վերջում ընկերներ եւ հարազատներ դարձած ակունք-սկաուտ միասնութիւնը հաւաքւելով մէկ օղակի շուրջ միասնաբար բարձրարաձայնեցին՝ «Կեցցէ միասնական աշխատանք» կանչը:

Հինշաբթի՝ 27 ապրիլին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Երիտասարդական գեղարւեստական երեկոյ»՝ նւիրւած Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման 102-րդ  տարելիցին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ:
Ծրագրի սկզբում 3 երգով համագործակցութեամբ հանդէս եկան՝ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հ.Հ.Ը. միութեան «Տաւիղ» երգչախմբերը: Նրանց յաջորդեցին Հ.Մ.Ա.Կ.-ի երիտասարդական գրական խմբի կատարումները եւ պատրաստած կարճ տեսանիւթը: Գրական խումբը իւրաքանչիւր բաժնում ցուցադրելով համապատասխան պատկերներ՝ մի քանի րոպէների ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց հայ ժողովրդի կերտած օրերն ու պատմութիւնը:
Բանաստեղծութիւնները ընտրւած էին Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» եւ իրանահայ բանաստեղծ՝ Վարանդի «Հայկ Դիւցազն» պոէմից:
Ծրագրում պարով բեմ բարձրացան Հ.Մ.Ա.Կ.-ի պարախմբի սաները:

 

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան համար ուրբաթ,  ապրիլի28-ը ընթացաւ ակտիւ: Օրւայ առաջին ժամերին Արենուշների  հատւածի համար կազմակերպւել էր երկու մակարտակների դասարաններ: Աստիճանաւորական մակարտակում կազմակերպւած դասարանում դասախօսեց՝ հոգեբան Տկն. Մարիէտ  Զարգարեանը ,«Անհատականութեան» թեմայով:  Անհատների մակարտակում կազմակերպւել էր՝ Վարիչ Արաջնորդ Մենուա Աւետեանի դասախօսութեամբ «Ինչ է համակարգ»-ը  թեման: Երկու դասարանները ընթացաւ ջերմ եւ մտերկիկ մթնոլորտում:

 

Օրւայ երկրորդ բաժնում սկաուտները,   իրենց  խմբային աշխատանքները տանելով  ստեղծել էին շատ ջերմ եւ հաճելի մթնոլորտ:

 

Չորեքշաբթի Ապրիլի  19 – ի   2017թ.  երեկոյեան ժամը 8:00- ին տեղի ունեցաւ Երէցների միութեան անդրանիկ  միջվարչական  հանդիպումը , բաժանմունքների   վարչական ընկերների ներկայութեամբ:

Երէցների միութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովէլեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց  Նոր տարւայ և Գարնանային վաճառքի նիւթական  և բարոյական աշխատանքների մասին Նաև բացատրութիւններ տւեց յառաջիկայ աշխատանքների՝  Երէցների միութեան ուղեգծի և յանձնախմբերի գործունէութեան ուղղութեամբ, եղան մտքերի փոխանակում անցեալի և ապագայի ա շխատանքների մասին :

  

 Ջերմ և մտերմիկ մթնոլորտում , տեղի ունեցաւ աւանդական հաւկիթախաղ ,ընկերները ճաշակեցին զատկական ընթրիքը , ինքնաբուխ հնչեցին գեղեցիկ երգեր և արտասանութիւններ:

 


Երէկ, Ապրիլի՝ 21-ին, «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ. -ի Սկաուտական միութեան Հայոց Ցեղասպանութեան նւիրւած ձեռնարկը: Միջոցառմանը ներկայ էին՝ քաղաքական գործիչ եւ թրքագէտ ընկեր՝ Գրիգոր Ղազարեանը, ծնողներ, եւ սկաուտները:

Վերոյիշեալ ձեռնարկը ներկայների մօտ արթնացրեց պահանջատիրական ոգին:
Միջոցառումն աւարտւեց ծառայելով իր առաքելութեանը: