Ուրբաթ օգոստոսի 9-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն իր աշխատանքն սկսեց Սկաուտական միութեան Պարատի ստուգումներով։
Ապա աշխատանքը շարունակւեց թխւածք պատրաստելով արենուշների միջոցով պատրաստւած խարոյկի վրայ, նրանք ձեռք բերեցին նորանոր խոհարարական փորձառութիւններ ու քաղցր պահեր։
Ուրբաթ, օգոստոսի 9-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Պարատի ստուգումները։
Պատկերները ըստ հետևեալի։
2024 թւականի յուլիսի 31-ից մինչ օգոստոս 2-ը կայացաւ Սկաուտական միութեան ամենափոքր անդամների՝ Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի բանակումը։ Բանակումի նպատակն էր կրտսերներին սովորեցնել սկաուտական և խմբային կեանքը, ինքնուրոյնութիւնը։ Իսկ այս նպատակին ընդառաջ բանակումի ընթացքում սկաուտները ունեցան զւարճալի խաղեր, հետաքրքիր դասարաններ և
զանազան աշխատանքներ, որոնցից նշելի են՝ հայկական շրջպարի ուսուցանումը, մորս քոդով հաղորդւելը, խմբային խաղերը և այլն։ Աշխատանքներում օժանդակեցին ընկերներ՝ Մարիետ Մարտիրոսեանը, Լուդւիկ Նազարեանը, Խ. Գայիանէ Դաւթեանը, Վ.Ա. Երազիկ Նիկոլայեանը և Կրտսեր հատւածի օժանդակ կազմը։
Ապա ծնողների և միութեան ղեկավարների ներկայութեամբ տեղի ունեցաւ խարուկահանդէսը, որի ընթացքում սկաուտական տարբեր կանչերով և շուրջպարով մտերմութիւն և ուրախութիւն առաջացաւ ներկաների մօտ։
Կրտսերները նորանոր փորձառութիւններ ստանալով և լաւ ու անմոռանալի յուշերով բանակումը աւարտին հասացրին։
Կիրակի, յուլիսի 21-ին մեկնարկեց Արենուշների հատւածի թիւ 3 խմբի 2024 թւականի բանակումը դէպի Սպահան։
Բանակումի նպատակն էր՝ խմբի անդամների մէջ զարգացնել սկաուտական և առօրեայ կեանքի ընդհանուր գիտելիքները, մարմնաւորել սկաուտական դիսիպլինը և ծանօթանալ Նոր Ջուղայի պատմամշակութային կեանքին և զարգացման ընթացքին, որոնք անհատներին փոխանցւեցին դասարանների, և խաղերի միջոցով։
Բանակումի ծրագրին մաս էր կազմում այցելութիւն դէպի
میدان نقش جهان, چهل ستون, سی و سه پل
Ն.Ջուղայի Սուրբ ամենափրկիչ վանք և
Ն. Ջուղայի հայոց երաժշտական թանգարան։
Դասարանները վարեցին
Հայաստանի հանրապետութիւնը և Արցախը 20 և 21֊րդ դարերում և ակնարկ Նոր Ջուղայի ազգային֊մշակութային զարգացմանը չորս դարերի ընթացքին նիւթով՝
Պրն Արշալոյս Խուդավերդեանը։
-Արենուշ Էլիսա Հաթամեանը փոխանցեց՝
تاریخ هنر اصفهان
-Քնելու կարեւորութիւնը բժշկական տեսակէտից
Ա. Էլին Սարգսեանը։
-Աստղագիտութիւնը՝ Արենուշ Լիւիա Բեհբուն։
- Արարատ կազմակերպութեան կառոյցը՝ Ա. Անի Ք Դանիէլեանը։
Բանակումի վերջին օրը տեղի ունեցաւ միասնական աշխատանք Սպահանի սկաուտական միաւորի Արենուշների հատւածի հետ։
Օրւայ ընթացքում տեղի ունեցաւ դասարան Նոր Ջուղայի պատմութեան և Արարատ միութեան հիմնադրման պատմութեան մասին, որի դասատուն էր Սկաուտական միաւորի կապ` ընկ. Մանիա Ղուկասեանը։
Ապա երկու սկաուտական միութիւնների խմբերը աւելի մտերմանալու նպատակով ունեցան սկաուտական խաղ և խարուկահանդէս։
Բանակումն ծառայելով իր նպատակին և աշխոյժ մթնոլորտ առաջացնելով սկաուտների միջև աւարտին հասաւ։
Ուրբաթ, օգոստոսի 2-ի երեկոյեան, տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հիմնադրման 80-ամեակին նւաիրւած «Երգի մրցոյթ»-ի 3-րդ փուլում կայանալիք գալահամերգի մասնակիցների առաջին միասնական փորձը:
Փորձի առաջին բաժնում մասնակիցները ծանօթացան երգեցողութեան ընդհանուր գիտելիքների հետ, իսկ երկրորդ բաժնում միասնաբար երգեցին առաջին միասնական երգը: Փորձերի ընթացքի և գալահամերգի մանրամասները կը փոխանցւի յաջորդիւ:
Հ.Մ.Ա.Կ.֊ի Մարզական միութեան Ժայռամագլցման խումբը մասնակցեց Համադան քաղաքում نونهالان և نوجوانان տարիքային սահմաններում կայացած ժայռամագլցման ազատ մրցումներին։
Մրցումները կայացան օգոստոսի 3֊ին Համադանի «Ֆարհադ» ժայռամագլցման սրահում, որտեղ մասնակցում էին աւելի քան 150 մարզիկներ։
ՀՄԱԿ֊ի Մարզական միութեան ժայռամագլցման խմբի պատասխանատուն է ընկեր Արա Ջահանեանը,
անդամներն են՝
֊Մելանի Ծատուրեանը
֊Մինէ Գրիգորեանը
֊Նիքոլ Ալլահվերդեանը
֊Լիլի Զարգար Յարութիւնեանը
Խմբի մարզիչ ` Զահրա Ֆարաջին
Օգոստոսի 2֊ին երեխաները այցելեցին Ալիսադր քարանձաւը։
ՀՄԱԿ֊Ի Երէցների միութեան Օգոստոս ամսւայ ընդհանուր հանդիպումը նախաձեռնութեամբ հանրային հասարակական բաժանմունքի, տեղի ունեցաւ ուրբաթ, 2 օգոստոսի, երեկոյեան ժամը 7։30 ին:
Նիւթ ունենալով "Առողջ և ուրախ հոգեկան", որի համար հրաւիրւած էր հոգեբան Մառիէթ Իսկանդարեանը։
Հանդիպման բացումը կատարեց միութեան վարչութեան փոխ նախագահ ընկեր Անի Աւագեանը, որից յետոյ Հանրային հասարակական բաժանմունքի նախագահ՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը ներկայացրեց դասախօսի կենսագրականը։
Շուրջ մէկ ու կէս ժամ տևողութեամբ դասախօսութեան ընթացքին յարգելի տկն Մառիէթը լայնածաւալ գիտելիքներ փոխանցեց ներկաներին մարդու հոգեկան աշխարհից, որը չափազանց հետաքրքրութիւն ստեղծեց ներկաների մէջ և առիթ ընծայեց բազմաթիւ հարցումների, որոնց համար դասախօսը իր բարձր դրական էներգիայով պատասխանեց ներկաներին։
Պատրաստւել էր երկու տեսակ հարցարաններ իրենց պատասխաններով, որը բաժանւեց ներկաների մէջ։
Ծրագրի աւարտին ներկաները հիւրասիրւեցին Արհեստից բաժանմունքի անդամների միջոցով պատրաստւածաղանդներով և վերջում տօնւեց Յուլիս և Օգոստոս ամիսների տարեդարձները։
Ծրագրին ներկայ էին շուրջ 60 անդամներ։
Հինգշաբթի, օգոստոսի 1 ին, Արենուշների Հատւածի թիւ 1 խումբն ունեցաւ իր խմբի Գիշերայինը: Գիշերայինի ընթացքին սկաուտները ունեցան դասարաններ և հաճելի սկաուտական խաղեր:
Արենուշները մասնակցեցին զանազան դասարանների և պատրաստեցին իրենց ընթրիքը։
Ուրբաթ, օգոստոս 2-ին, Արենուշները զւարճալի աշխատանք, ինչպէս՝ կարմրամորթի դասարան Արենուշ՝ Նելլի Խանբաբաիի դասաւանդութեամբ, պատրաստեցին նախաճաշ , սնւեցին և խաղացին ջրախաղ։
Ուրբաթ, օգոստոսի 2-ին Արենուշների հատւածն ունեցաւ սան, նաև խմբերը գնահատւեցին իրենց բանակումի տարած աշխատանքների համար:
Ուրբաթ, յուլիսի 26-ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբն ունեցաւ շատ հաճելի և զւարճալի ժամանց։
Ունեցան body language-ի դասարան Դ.Ա. Սերա Հայրապետեանի դասաւանդութեամբ, խաղացին սկաուտական խաղեր և սնւեցին ։