Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէկ, ուրբաթ ապրիլի 7-ի   2017 թ.-ին  մարզաւանի բանակավայրի բաժնում  տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 4 խմբի ծառատնկութեան աշխատանքը՝նւիրւած ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհւած նահատակների յիշատակին:

Երէկ՝ ապրիլի 7-ի 2017 թ.-ին  Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի համար օրը յագեցած էր երեք  այցելութիւններով: Օրւայ սկզբում սկաուտները այցելեցին «Աբգինէ» թանգարան, որտեղ պահւում են ապակէ եւ կաւից պատրաստւած հնագոյն իրեր: Աբգինէին յաջորդեց Արտակ Մանուկեան թանգարանը սկաուտները ծանօթացան թանգարանում պահւող իրերին, որը նրանց մեծ գոհունակութիւն պատճառեց: Սկաուտները վերջում ներկայ եղան Ս.Աստւածածին եկեղեցում անցկացւող արարողակարգին, որը կազմակերպւել էր ապրիլեան քառօրեայ պատերազմում  զոհւած զինւորների յիշատակին:

Երէկ ապրիլի 7-ի  2017թ.-ին  Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան մի խումբ սկաուտներ այցելեցին Ս.Սարգիս եկեղեցի մասնակցելու ապրիլեան քառօրեայ պատերազի զոհւածների յիշատակին կազմակերպւած հոգեհանգստեան արարողութեանը: Սկաուտները սկզբում ներկայ եղան Տէր Սեպուհ արք. Սարգսեանի կատարմամբ հոգեհանգստեան արարողութեանը, որից յետոյ այցելեցին Սրբազան հօրը: Սրբազան հայրը գնահատանքի խօսքեր ուղեց սկաուտներին իրենց կատարած այցելութեան համար, ապա խրախուսեց նրանց որպէսզի աւելի յաճախ այցելեն եկեղեցի:

Սկաուտները իրենց պարտքը կատարելով ապրիլիան զոհերի յիշատակի առջև վերադարձան մարզաւան: