Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

از آنروز به بعد ، خواهر و برادر در دیدارهای پنهانی،خبرهایی را که درباره ی  مادر و بازماندگان می شنیدند به هم می گفتند.فهمیده بودند که آنها را به شهر حلب برده اند . با آنکه درباره ی  سرنوشت تبعید شدگان اطلاعات موثق و مشخصی وجود نداشت ، اما شایعات گوناگونی بر سر زبانها بود...

 

Երկուշաբթի փետրւարի 13-ի  2017 թ.-ին  «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում տեղի ունեցաւ   Երէցների միութեան  ամսւայ ընդհանուր հանդիպումը որտեղ նշւեց  միութեան վաստակաւոր անդամ ՝ընկեր Էդւարդ  Յարութիւնեանի  թարգմանութեամբ,անւանի  իրաւաբան՝ Ֆեթհիյէ Չեթին-ի «Մեծ մայրիկս»յուշագրական գրքի շնորհանդէսը ,100-ից աւելի  անդամների ու հիւրերի ներկայութեամբ:

Սկզբում միութեան նախագահ ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը  ողջունելով ներկաներին , ոտնկայս հրաւիրեց յարգելու նորոգ հանգուցեալ երկու ընկերների յիշատակը ,այնուհետև ներկայացրեց ընկեր Էդւարդի կենսագրականը  նշելով որ սա ընկերոջ երկրորդ հրատարակած գիրքն է ու  պատիւ համարեց ,որ այս շրջանում Երէցների միութիւնը նշել է գրքի երկու շնորհանդէսներ նաև ընթերցեց «Պայման» եռամսեակի խմբագրական կազմի ուղերձը :

Ապա ընկեր Սեդա Թարվերդեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնը լուսանկարներով որից յետոյ ընկեր Արմիկ  Դինիէլեանը   պարսկերէնով մէջբերումներ կատարեց, վերջում թարգմանիչը օրւայ առիթով ունեցաւ  իր խօսքը :

Ներկաները հնարաւորութիւն ունէին սրահում  գնելու«Մեծ մայրիկս»գիրքը :

Ծրագրի աւարտին ներկաները մօտենալով թարգմանչին փոխանցեցին իրենց ջերմ շնորհաւորանքները ,«Պայման» եռամսեակի նւիրած գեղեցիկ ծաղկեփունջը զարդարել էր սրահը , Հանրութեան  հետ կապի  յանձնախումբը  փոքրիկ յիշատակով յայտնեց իր երախտագիտութիւնը :

 Վերջում  տեղի ունեցաւ Հանրային- հասարակական բաժանմունքի կողմից պատրաստւած համեստ ընդունելութիւն որը ուրախ  մթնոլորտում տևեց մինչև ուշ գիշեր:

(Գիրքը վաճառւում է Հուսկ հաստատութիւնում ,نشر ثالث  գրախանութում և մարզաւանի Երէցների Կրպակում )

 

Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը

Չորեքշաբթի 8 փետրւարի 2017 թ.-ին շուրջ 1200 հանդիսատեսի,  567 աշակերտ – ուհիների և 100 ից աւելի  մանկապարտէզների  բալիկների ներկայութեամբ և մասնակցութեամբ բացւած յայտարարւեց 41-րդ Համադպրոցական խաղերը:

Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց  Տէրունական աղօթքը այնուհետև հնչեց Իրանի Իսլ. Հ. Հիմնը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի: Երգչախումբը նաև կատարեց այլ երգեր:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Մարզական միութեան վարչութեան նախագահ ՝ Արա Ջահանեանը:

Տեղի ունեցաւ Թունեան դպրոցի աշակերտների մարզական ցոյցերը որից յետոյ բեմ բարձրացաւ Մարիամ հաստատութեան երկսեռ երգչախումբը Գիտա Եասերիի ղեկավարութեամբ:

Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ  է նշել որ բացման հանդիսութիւնը զուգադիպում էր Թունեան դպրոցի հիմնադրման 60-ամեակի և նւարդ Գուլբենգեան դպրոցի 50-ամեակի բարեբաստիկ առիթներին:

Աշակերտական երդումը կատարեց Սերւին Խոսրովեանը, իրաւարարի երդումը կատարեց Էմելին Ղազարեանը:

«Միասնական շուրջպար» մեներգով հանդէս եկաւ Մխիթար Վարդինը:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ վարդանը:

Ծրագրի աւարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խօսքը ուղղեց սրբազան հայրը:

Օրւայ հաղորդավարներն էին Արւեստի դպրոցի աշակերտներ՝

Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշեանը, Ալէ Խալոյեանը և Անի Յովհաննիսեանը

Ձեռնարկին ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ  և փոխտեսուչները, Հայ Կաթողիկէ եկեղեցու սուրբ  քոյրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միութիւների վարչութիւները և Արարատի կենտոնական վարչութեան ընկերները:

Ներկաները մեծ խանդավառութեամբ թողեցին Մարզաւանը:

Մրցումները սկսւելու է հինգշաբթի ժամը 16-ից:

Նիւթը ստացել ենք Արարատի Հանրութեան հետ կապից:

Խաղերի ծրագիրը կարելի է ստանալ Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական կայքէջից և թելեգրամից

www.araratorg.org

telegram.me/Araratorg

Հ.Մ.Ա.Կ.


Այսու տեղեկացնում ենք որ՝ Ուրբաթ փետրւարի 3-ին Իսպահանում տեղի ունեցաւ օրիորդաց բասկետբոլի երկրի «Ա » կարգի լիգայի մրցում «Արարատ» և « Քիագալերի» խմբերի միջև 47-70 նիշով:
Խումբը կանգնել է 7-րդ տեղում: