ԳՆԱՀԱՏԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Յարգարժան Նախարարի կողմից տրւած՝ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» քառաձայն երգչախմբին, ղեկավարութեամբ Օրդ. Արաքս Խաչատրեանի, «Կոմիտաս վարդապետ» փառատօնին մասնակցելու եւ հիանալի համերգներով հանդէս գալու համար։
2013 թւի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3
Հայաստան (Երեւան, Էջմիածին, Գիւմրի)
Ուրախ հաւաքներ՝ համայնքի երիտասարդութեան համար «Արարատ» Կենտրոնատեղիի հոգեհարազատ միջավայրում
Իրանի Մշակոյթի նախարարի ներկայութեամբ մեծարւեց՝ ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանը
Դոկտ. Ջաննաթի.–
«Հայերը իրաւամբ մեր երկրի ամենալաւ ժողովուրդներից են»
Թեհրանում Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» Մարզաւանի եւ նոյն տարածքում գտնւող Ս. Խաչ մատուռի ճարտարապետ, եւ իր մասնագիտութեամբ արւեստագէտ՝ հանրածանօթ ճրտպ. լուսահոգի Ռոստոմ Ոսկանեանի մահւան առիթով, հինգշաբթի հոկտեմբեր 3–ի երեկոյեան տեղի ունեցաւ մեծարման երեկոյ նոյն մատուռին կից շրջափակում, որին ներկայ էր նաեւ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար՝ դոկտ. Ջաննաթին։
Վարիչ Մարմնի կազմակերպած մտերմիկ հանդիպումը
Թւականիս շաբաթ 28 Սեպտ. 2013 թւին տեղի ունեցաւ Վ.Մարմնի միջոցով կազմակերպւած ընթրիք հանդիպումը լողաւազանների բաժնում մտերմիկ և հոգեհարազատ մթնոլորտում շուրջ 104 հոգու մասնակցութեամբ:
Ծրագրին նախապէս հրաւիրւած էին Կ.Վարչութիւնը, 45-րդ Համահայկական մրցութիւններին իրենց ներդրումը կատարած սիրելի վարիչները և պաշտօնէութիւնը, կարգապահական կազմը, չորս միութիւնների Վարչութիւնների նախագահները, Կենտրոնատեղիի Վ.Մարմինը, Երէցների միութեան կրպակի անձնակազմը, Համահայկական մրցութիւնների յանձնախմբի նախագահը, Վ.Մարմնի գովազդային յանձնախումբը, Հանրային կապի նախագահը, բուժարանի բժիշկները և բուժքոյրերը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ՝ դպրոցի առաջին զանգի առիթով , տեղի ունեցաւ մանկական դաշտահանդէս Արարատ Մարզաւանի լողաւազանների շրջափակում, ուրբաթ 27 սեպտեմբերի 2013 թ. առաւօտեան ժամը 11:00 –ից 15:00 –ը, որտեղ մասնակցեցին շուրջ 400 մանուկներ ու ծնողներ: Երեխաների համար կազմակերպւել էրնկարչութիւն, ձեռքի աշխատանքներ, այգեբանութիւն, զանազանխաղեր և Ազատ բեմ, նաև ճոխ բուֆէ: Այդ դաշտահանդէսը ընդառաջւելով ներկաների կողմից, առաջարկւեց յաճախ կրկնւի նման ծրագրեր:
Լուսահոգի՝ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեան-ի յուշերեկոյ «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ Մատուռի շրջափակում
Արւեստից Միութիւնը հարւիրում է՝ բոլոր երեխաներին մասնակցելու Առաջին զանգ-ի մանկական՝ Դաշտահանդէսին որը տեղի է ունենալու Արարատ Մարզաւանի լողաւազանների շրջափակում Ուրբաթ 27 Սեպտեմբերի 2013 թ. առաւօտեան 11:00-ից 15:00-ը: Այդ օրը մեներգել կամ նւագել ցանկացող երեխաները կարող են ունենալ իրենց նւագարանը կամ սկաւառակը (CD): Մասնակցող երեխաները դաշտահանդէսից 24 ժամ առաջ արձանագրւեն Արւեստից միութեան գրասենեակում: Յաւելեալ տեղեկութիւնների համար կապւել Արւեստից միւթեան գրասենեակ ամէն օր ժամը՝ 14:30-ից 19:00-ը, 88031702 հեռախօսահամարով: