Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թւականիս հոկտեմբերի 21-ին  տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի եւ «Հ.Բ.Ը.Մ»-ի երէցների փաղանգի ուրբաթօրեայ միասնական աշխատամքը:

 

Միասնական աշխատանքը սկսւեց, արարողութեան կարգով ապա երկու խմբերը ծանօթացան միմեանց հետ եւ նախաճաշեցին:

 

Միասնական աշխատանքի մաս էր կազմում՝ հրաձգութեան դասարանը եւ խաղերը:

 

Երկու միութեան Սկաուտները մէկ օրեայ աշխատանքը աւարտեցին արարողութեամբ եւ յիշատակների փոխանակութեամբ:

Հոգեհանգիստ եւ Յուշերեկոյ

Ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի յիշատակին

Ի յիշատակ ազգային հասարակական անբասիր գործիչ, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդամ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի (մահացած յուլիսի 29-ին ԱՄՆ-ում),  «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ` ուրբաթ հոկտ. 28-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հոգեհանգիստ: Նոյն օրը երեկոյեան, մարզաւանի Ս. Խաչ մատուռում մոմավառութիւն եւ  խնկարկում կատարւեց հանգուցեալ ընկերոջ յիշատակին: Այնուհետեւ «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ:

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ, 2016 թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցաւ գրական երեկոյ «Սիրոյ խոստովանութիւն», ղեկավարութեամբ՝ հաղորդավար, դերասանուհի Հրաչուհի Ութմազեանի:

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի կրտսերների և պատանեկան խմբերի գնահատանքի երեկոյ

Հ.Մ.«Արարատ»Կ-ի Երեցների միութեան նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Մշակութի տօնի առիթով ցուցահանդէս:

ՄէԿ ՕՐ ԲՆՈՒԹԵԱՆ ԳՐԿՈՒՄ
Ուրբաթ, հոկտ. 7-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կ. յ. ժամը 4-ը, տեղի ունեցաւ Երէցների միութեան հաճոյական ձեռնարկը՝ «Մէկ օր բնութեան գրկում»: Վերջին տարիներին, սոյն ձեռնարկը Միութեան տարեկան ծրագրի անբաժան մասն է կազմում եւ ջերմօրէն ընդառաջւում է միութեան անդամների եւ հիւրերի կողմից:

Հ.Մ.Ա.Կ.-Ի Արւեստից  միութեան նախաձեռնութեամբ, մանկական դաշտահանդէսը տեղի ունեցաւ ուրբաթ հոկտեմբերի 7-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակում: 

 Տավուշի մարզի սահմանապահ Սարիգյուղի միակ մակապարտեզն իր հիմնադրման օրից ի վեր չէր վերանորոգվել,իսկ 90-կանների պատերազմի ժամանակ թշնամու նենգ գնդակները չէին շրջանցել անգամ գյուղի միակ մանկապարտեզին: Գյուղի մանկապարտեզի վերանորոգումը երկար սպասված իրադարձություն էր գյուղի բնակիչների համար, գյուղի բնակիչները՝փոքրից մինչև տարեց,տոնական տրամադրությամբ հավաքվել էին մանկապարտեզի բակում, հյուրերի հետ կիսելու իրենց ուրախությունը:Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները հնարավոր եղավ իրականացնել տիկին Էլբիս Գասպարյանի անվերապահ նվիրատվության շնորհիվ,վերանորոգվելէր մանկապարտեզի խոհանոցը,սանհանգույցը և ճաշարանը:Միջոցառմանը ներկա էր գյուղի գյուղապետը,որը իր շնորհակալական խոսքում նշեց,որ մանկապարտեզի բարեկարգումից ու վերանորոգումից հետո գյուղում մանուկների թիվը վստահ ավելի կշատանա,իսկ մանկապարտեզի այսօրվա սաները,որոնք վաղվա մեր սահման ու երկիր պահողներն են,կրթվելով ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում կլինեն ավելի կապված իրենց հող ու ջրին:Պետության սահմանները սկսվում են գյուղից և վերջանում գյուղով,սակայն շատ քչերն են դա գիտակցում,այդ քչերից մեկն է Էլբիս Գասպարյանը,որի գիտակցման ու հայրենասիրության շնորհիվ այսօր Տավուշի մարզի սահմանապահ Սարիգյուղում փոքրիկ տոն տեղի ունեցավ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Մեկնարկեց Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակին:

Այս տարի խաղերին մասնակցել են մօտ 900 մարզիկ-մարզուհիներ, ոչ միայն իրանահայ համայնքի երեք թեմերից, այլ նաեւ Արցախից, Հայաստանից եւ Վրաստանից:

«ԱԼԻՔ» - Սեպտեմբերի 13-ին «Արարատ» մարզաւանում մեկնարկող 48-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահը վառւեց երէկ՝ Թեհրանի Ս. Թադէոս- Բարթուղիմէոս եկեղեցում, ձեռամբ Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի: Օրւայ ջահակիրն էր թենիսի վետերան՝ Մուշեղ Ներսիսեանը:
Կրօնական արարողութեանը ներկայ էին Համահայկական խաղերի Կազմակերպիչ եւ Գործադիր յանձնախմբերը, եւ Ս. Թադէոս-Բարթուղիմէոս ու Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցիների խորհրդի անդամները:
Արարողութեան ընթացքում Սրբազան Հայրը օրհնութեան խօսք ասելով՝ յաջողութիւն մաղթեց 48-րդ Համահայկական խաղերին եւ նշեց. «Մաղթում եմ, որ իւրաքանչիւր մարզիկ այս ջահից ժայթող Աստւածային խորհրդի ճամբով իր մէջ ունենայ արդարութիւնը, պարկեշտութիւնը, հաւատարմութիւնը եւ եղբայրասիրութիւնը եւ մրցակցութեան ոգին շաղախի եղբայրասիրութեամբ»:
Կրօնական արարողութեան աւարտին ջահակիրը ջահով շրջեց եկեղեցու բակում:
Յատկանշական է, որ երեք ջահերը, որոնք հերթականութեամբ վառւել են Ս. Թադէոս Առաքեալի վանքում, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում եւ Թեհրանի Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցում, մինչեւ բացման օրը պահւելու են «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռում: