Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

«Արարատ»-ի լողի տղայոց  խումբը պատրաստւում  է Համահայկական խաղերի համար:

«Արարատ»-ի օրիորդաց լողի խումբը շարունակում է իր կանոնաւոր փորձերը ու  պատրաստւում  է 48-րդ  Համահայկական խաղերի համար

Թւականիս օգոստոսի 9-ից 12 տեղի ունեցաւ Արենուշների հատւածի թիւ 2 խմբի բանակումը, Ռոբաթ Քարիմ բանակավայրում:

Սկաուտների 4 օրեայ բանակումը նպատակ ունէր նորանոր գիտելիքների եւ ֆիզիքական աշխատանքների զարգացման առիթ հանդիսանալու:

Բանակումը ընթացաւ շատ ակտիւ եւ ուրախ և հայ Արենուշների մտքում տպաւորւեց որպէս դաշտային գերազանց բանակում:

Ուրբաթ օգոստոսի 19, 2016 թ.-ին առաւօտեան ժամը 11-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ 48-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի և Քոյր միութիւնների հետ խորհրդակցական հանդիպում:

  Այսօր օգոստոսի 19-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան «Թաքնւած տաղանդ» նախագծի առաջին փուլը, սկաուտները օրը սկսեցին Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնատեղիում (Նոբահար), տեղի ունեցաւ բացման արարողութիւն ապա  «Կոմիտաս» սրահում մեկնարկեց նախագիծը արւեստի կատարումներով, այնուհետև սկաուտները տօնեցին Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան 65-ամեակը:

Թւականիս յուլիսի 6-ից 8  տեղի ունեցաւ Կրտսերների հատւածի թիւ 2 խմբի բանակումը՝ Արարատ մարզաւանում:

 

 

Թւով 22 մասնակիցներով 3 օրեայ բանակումը ընթացաւ շատ աշխոյժ եւ ուրախ ծառայելով բանակումի նպատակին որն էր՝ եռանդուն եւ ֆիզիքապէս պատրաստ սկուատներ դաստիարակել, նաեւ ծանօթանալ մասնագիտական նշանների(բադջ) hետ:

 

 

Բանակումը լի էր հաճելի ծրագրերով  որոնք էին՝ երգ , ծեփեգործութիւն ու գիտելիքների փոխանցում  նաեւ նորանոր ու եռանդուն խաղերով: Բանակումային օրերի ընթացքում կրտսերները օգտւեցին մարզաւանի լողաւազանից:

 

 

 Բանակումը աւարտւեց խարուկահանդէսով, որին մասնակից Էին նաեւ անհատների ծնողները, Կրտսեր հատւածի մշտական աջակիցները ու նաեւ միութեան գերագոյն կազմը որոնք պատճառ հանդիսացան խարուկահանդէսի հաճելի աւարտին:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ «Խաղողօրհնէք»-ի առիթով ճոխ ընթրիք-խրախճանք օգոստոսի 14 թ.2016-ի երեկոյեան 

 


            


Ուրախությամբ հայտնում ենք Ձեզ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել և  երկրորդ փուլ են անցել հետևյալ աշխատանքները.

Քարոլին  Ռոսթամեան Հանգիստ Սևանի ափին
Էլին  Սարգսեան Վարդագոյն մեղեդի 
Լինա Ղադիմեան Ծնունդ 
Մայլա  Բզիկեան Այգի
Սերա   Հայրապետեան Լողի մրցոյթ 
Քարլին Աղամալեան Ձկնորսներ