Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

34-րդ Արարատեան գաւաթի խաղերի ծրագիր
Հինգշաբթի, 28 յուլիսի 2016թ. 7مرداد
Ժամը 19:30 Աբովեան – Նայիրի 2
Ժամը 20:30 Արարատ 1 – Հ.Հ.Ը.Մ.

2016 թ. յուլիսի 6-ից սկսւեց Արենուշների հատւածի թիւ 1 խմբի բանակումը ՝ Նոր Ջուղայում, 4 օր տեւողութեամբ բանակումը նպատակ ունէր անհատների խմբակային համագործակցութիւնները եւ հարաբերութիւնները բարելաւել, բանակումի միւս նպատակներից էր 12 դաւանանքների իմաստը պարզաբանել եւ բանակումի ընթացքում դրանք ամենայն բծախնդրութեամբ իրականցնել:

Սկաուտները 4- օր բնակւեցին Հայոց Քանանեան դպրոցում, բանակումին մասնակցեցին 21 Արենուշներ:
 
Արենուշ 1-ի բանակումային այցելութիւնների մաս էր կազմում այցելութիւն Նոր Ջուղայի Հայոց ազգային ծերանոց, սկաուտների ներկայութիւնը կենտրոնի անդամների համար մեծ սփոփանք եւ խանդավառութիւն առաջացրեց, յուլիսի 7-ին արենուշները այցելեցին «Նաղշ Ջահան» հրապարակ, այցելութիւնների մաս էր կազմում նաեւ  Ս.ամենափրկիչ Վանքը ը եւ թանգարանը, սկաուտները նաև օգտւեցին լողաւազնից:

Բանակումը աւարտւեց յուլիսի 9-ին սկաուտները մեծ բաւարարութեամբ վերադարձան նորանոր գիտելիքներով և անմոռանալի յուշեր:

2016 թ.յուլիսի 5-ից 9-ը տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 3 եւ Արենուշների հատւածի թիւ 4 խմբերի  միասնական բանակումը՝  Արաքում:

Բանակումին մասնակցում էին ընդհանուր 54 սկաուտներ, 20 Արենուշներ եւ 34 Արիներ:

Բանակումի նպատակն էր զարգացնել սկաուտների գիտելիքներն ու ֆիզիքական աշխատանքները:

Միասնական բանակումի այցլութիւնների մաս էր կազմում «Հայկաւան» հայկական այգին, բանակումային աշխատանքներից էին դասարաններ եւ խաղեր:

5- օրեայ բանակումը սկաուտների մտերմութեան պատճառ հանդիսացաւ, նրանք գիտելիքային մեծ զարգացումով վերադարձան:

Արարատի լողի խումբը իր ամռան սեզոնի  փորձերը կատարում է մարզաւանում շաբաթական երեք պահ

Այսօր կիրակի յուլիսի 24-ին առաւօտեան  ناشنوایان ակումբում «Արարատ» ֆուտբոլի պատանեկան խումբը առաջին կարգի հիւսիս արևելեան բաժնի մրցաշարում պաշտօնական առաջին մրցումն է ունենալու اکباتان խմբի հետ:
Գլխաւոր մարզիչ՝ Ռաֆիկ Աղաջանեան
Մարզիչ՝ Նորիս Բաղերի
Խմբի պատասխանատու՝ Հենրիկ Պետրոսեան
Նախապատրաստական՝ Ռաֆիկ Հաղւերդեան
Յաջողութիւն ենք մաղթում մեր պատանիներին

Հինգշաբաթի յուլիսի 21-ին
7:30 Նայիրի (1) 6-4 Հ.Բ.Ը.Մ.
8:30 Արարատ(2) 2-10 Էրեբունի
Ուրբաթ յուլիսի 22 –ին
7:30 Հ.Հ.Ը.Մ 1-0 Սիփան
8:30 Աբովեան 8-1 Արարատ (1)

Հինգշաբթի, 21 յուլիսի 2016թ. 31 تیر
Ժամը 19:30 Նայիրի 1 – Հ.Բ.Ը.Մ.
Ժամը 20:30 Արարատ 2 – Էրեբունի
Ուրբաթ, 22 յուլիս 2016թ. 1 مرداد
Ժամը 19:30 Հ.Հ.Ը.Մ. – Սիփան
Ժամը 20:30 Աբովեան – Արարատ 1

Երկուշաբթի յուլիսի  18-ին Երէցների միութեան ամսական հանդիպմանը, որ կայացաւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, Կենտրոնական  Վարչութիւնը ելոյթ ունեցաւ ամփոփ զեկոյցով: Միութեան նախագահ ընկեր՝ Հարմիկ Զովէլեանի բացման խօսքից յետոյ, հանդէս եկան ընկեր Ռաֆիկ Բաղումեանը շրջանի նիւթական պատասխանատու  և Կազմակերպութեան  նախագահ ընկեր Գէորգ Վարդանը՝ իրագործւած գործունէութեան ու գալիք անելիքների զեկոյցներով:

Ներկաները մեծ բաւարարութեամբ տեղեկացան Կազմակերպութեան ձեռքբերումների ու հեռանկարների մասին, ապա միասնաբար վայելեցին կազմակերպւած  ընթրիքը:

Տեղեկանք
Թեհրան նահանգի օրիորդաց կրտսեր կարգի մրցաշարում՝ վերջին խաղը տեղի ունեցաւ երկուշաբթի յուլիսի 18-ի ժամը 13:00-ին «Հեյդարնիա»դահլիճում :
«Արարատ»-ը յաղթեց «Լաւասան» խմբին 31 – 22 նիշով:

Գաւաթի խաղերի արդիւնք՝
Հինգշաբթի յուլիսի 14 –ին
Նայիրի 1 11 – 3 Արարատ 2
Աբովեան 4 - 3 Սիփան

Ուրբաթ յուլիսի 15- ին
Նայիրի 2 4 – 1 Արարատ 1
Հ.Բ.Ը.Մ. 2 – 2 Էրեբունի