Հ.Մ.Ա.Կ.-Ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը , ղեկավարութեամբ օր. Սեւան Աբեդիի,թւականիս հինգշաբթի մայիսի 26-ին ներքին ձեռնարկով հանդէս եկաւ կենտրոնատեղիի «Կոմիտաս»սրահում:
Ելոյթի ընթացքում խումբը ներկայացրեց հայկական ազգային, ժողովրդական և մի քանի օտարալեզու երգեր:
Դահլիճում ներկայ էին երաժշտագէտներ , ղեկավարներ , վարչական ընկերներ և միութենականներ:
2016 թւականի Մայիսի 4,5 և 6-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցման խումբը, 3 օրով պարապմունքներ անցկացրեց Քերմանշահ քաղաքի մօտ գտնւող «Չալաբէ» շրջանում:
«Չալաբէ»-ն Քերմանշահից 10 Km հեռաւորութեան վրայ գտնւող բնապահպանման կառոյցների միջոցով հսկւող տարածք է, որտեղ բնական ժայռերի մէջ նախատեսւած են 80-ից աւելի ժայռամագլցման ուղիներ, որտեղ ամէն տարի տեղի է ունենում ժայռամագլցման փառատօն:
Պարապմունքներին մասնակցում էին նաև Շիրուդի մարզահամալիրում պարապող 3 մարզիկներ:
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ`մայիսի 13-ին, մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր նախաճաշ:
Առաւօտեան ժամը 10-ից, կազմակերպութեան անդամների եւ ընկերների ներկայութեամբ սկսւած ծրագիրը շարունակւեց մինչեւ 1:30-ը:
Շուրջ 200 մասնակիցները միասնաբար նախաճաշեցին եւ անցկացրեցին հաճելի ժամեր:
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Շրջագայութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ մայիսի 13-ին տեղի ունեցաւ միօրեայ շրջագայութիւն դէպի Քաշան քաղաք:
Ծրագիրը սկսւեց առաւօտեան ժամը 6:00- ից և աւարտւեց ժամը 23:00-ին:
42 Երէց և բարեկամ մասնակիցները այցելեցին Քաշանի տեսարժան վայրերը ու Ղամսար-Քաշանի աւանդական գոլաբգիրանը:
Թուռը պարփակում էր յարմարաւէտ հանրակառք,լաւ ճաշարան,հաճելի ընդմիջումներ և հետաքրքիր այցելութիւններ:
Մեծ խանդավառութիւն էր տիրում մասնակիցների մօտ նաև հանրակառքում որտեղ հնչեցին ազգային յեղափոխական երգեր ուրախ պարերով համեմւած:
Մասնակիցները մեծ գոհունակութեամբ միմեանց հրաժեշտ տւեցին:
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան Արարատ պարախումբը թւականիս մայիսի 5-ին եւ 6-ին կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, պարախմբի 20 ամեակին նւիրւած բացառիկ ելոյթով հանդէս եկաւ ժամանակակից եւ ժողովրդական պարերի շարանով: Պարախմբի Անսամբլը ղեկավարութեամբ աւագ ուսուցիչ Անահիտ Աւետեանի եւ թիւ մէկ խումբը ղեկավարութեամբ Լինդա Սարգսեանի ներկայացրեցին 21 պարեր որոնք գնահատւեցին հանդիսատեսի բուռն ծափահարութիւններով:
Նշելի է որ մայիսի 6-ի ելոյթը ներկայացւել է պարսիկ կին հանդիսատեսին:
Հ.Մ.Ա.Կ.
Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի մայիսի 2-ի երեկոյեան « Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Այս ամսւայ հանդիպումը համընկնելով աշխատաւորների համաշխարհային տօնին ,լոկ հաճոյական ընթրիք հանդիպում էր նկատի առնւել:
Անակնկալ էր հանդիպմանը մասնակցող Թեհրանում գտնւող Պոլոսահայ իսկ այժմ Աւստրալիայում բնակւող լուսանկարիչ Նուրան Ջանքեանի «Զօրլու»-ի ներկայութիւնը :
Միութեան նախագահի կողմից ընթերցւեց արւեստագէտի կենսագրականը և ցուցադրւեց իր լուսանկարներից մի հաւաքածոյ:
Հանդիպման ընթրիք-երեկոյին մասնակցել էին 180 հոգի անդամներ իրենց հիւրերով:
Նւագախումբը ստեղծեց բարձր տրամադրութիւն:
Թւականիս հինգշաբթի ապրիլի 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում ,տեղի ունեցաւ «Գարունդ Հայերէն է գալիս» խորագրով Պօէզիայի երեկոյ , նւիրւած 101-րդ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին, Արւեստից միութեան հրաւէրով Թեհրան ժամանած ասմունքող՝ Հրաչուհի Ութմազեանի ղեկավարութեամբ և միութեան գրական խմբի մասնակցութեամբ:
10 օրեայ աշխատանքների արդիւնքը հանդիսատեսի կողմից գնահատւեց ,լեցուն սրահի ունկնդիրները վայրը թողեցին գոհունակութեամբ:
Ապրիլի 26-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտկան միութեան աստիճանաւորական դասարանների հերթական դասընթացը որի դասախօսն էր՝ Խմբապետ.Շանթ Բաղրամեանը:
Սկզբում դասատուն բացատրեց, ղեկավարման հիմնական և կարևորագոյն կէտերը, ապա ցուցադրեց հետաքրքիր տեսանիւթեր ղեկավարման կապակցութեամբ:
Դասարանի երկրորդ կէսում, սկաուտներին առիթ տրւեց իրենց հարցերը ուղելու դասատուին: