Մարզաւան
Չկայ ՀՄԱԿ-ի Համահայկական խաղերին մասնակից՝ մարզիկ, մարզիչ կամ դիտորդ, որ գոնէ մի լուսանկար չունենայ Սասունցի Դաւթի պատկերի առջև։
Արարատ մարզաւանում բոլորին յայտնի Սասունցի Դաւթի պատկերի գունաւորումը նորոգւեց Մարզաւանի վարիչ մարմնի միջոցով։
Մի քիչ պատկերի մասին
Մի խօսքով մի քիչ էպոսի մասին։
Սասնայ ծռեր էպոսն ունի 4 ճիւղ, որոնցից իւրաքանչիւրը կոչւում է հերոսներից մէկի սերնդի անունով՝
Սանասար ու Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դաւիթ և Փոքր Մհեր։
Մեր պատկերի հերոսը՝ Սասունցի Դաւթի ճիւղը պատմում է այն մասին թէ ինչպէս են որբացած նորածին Դաւթին ուղարկում Մըսր, որտեղ նա մեծանում է։
Մըսրայ մելիքը փորձում է սպանել Դաւթին բայց պատանին յաղթահարում է ու վերադառնում Սասուն և կողոպտող թշնամիներին վռնդում է ու Սասունը լցնում Բարիքներով։
Դաւիթը ամուսնանում է գեղեցկուհի Խանդութի հետ և նրանք որդի են ունենում անունը դնում Մհեր՝ Փոքր Մհեր։
Այնուհետև Դաւիթը գնում է Գիւրջիստան։ իսկ Փոքր Մհերը մի օր որոշում է գնալ ու գտնել հօրը ճամբին նրանք հանդիպում են միմեանց, սկզբից չեն ճանաչում ու մենամարտում Դաւիթը ճանաչում է որդուն և նրա յանդգնութեան համար պատգամում է որդուն ասելով՝
"Անմահ ըլնես, անժառանգ"
ու ինքը սպանւում է Չմշկիկ սուլթանի աղջկայ թունաւոր նետից։
Փոքր Մհերը հօր վրէժն առնում է ու սպանում Սուլթանին,
ինքը ամուսնանում է Գոհարի հետ բայց շուտով կինը մահանում է ու նա մնում է անժառանգ։
Մհերը Քուռկիկ Ջալալիի հետ փակւում է Ագռաւաքար ժայռում իսկ երբ ժողովուրդը խնդրում է, որ դուրս գայ ասում է՝
— Քանի աշխարհում սուտն է թագաւորում, ես չեմ կարողանայ այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կը քանդւի և նորից կարարւի, գարու հատիկը կը լինի պոպոքի չափ, իսկ ցորէնի հատիկը՝ մասուրի չափ, ես թոյլտւութիւն կստանամ դուրս գալու ժայռի միջից։
Այդ օրւանից էլ ոչ ոք Փոքր Մհերին չի տեսել։ Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տօնին Ագռաւաքարից ջուր է բխում։ Դա Քուռկիկ Ջալալին է, որ իր սմբակներով խփում և հողից դուրս է բերում այդ ջուրը։
Իսկ եթէ ականջ դնէք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը։#Վմարմին
Կիրակի սեպտեմբերի 15-ին «Արարատ» մարզաւանի Ս.Խաչ Մատուռի շրջափակում տեղի ունեցաւ «Խաչվերաց»ի տօնի առիթով պատարագ և անդաստան:
լուսանկարներ՝
«Արարատ» մարզաւանում
«Տնակ» ռեստորանի աշխատանքի բացման օրը