Հրատարակութիւն

PDF

Սկաուտական Լուրեր

Յունւար 21-ին Արենուշների հատւածի թիւ 4 խումբը տօնեց իր 62-ամեակը  խմբի անցեալի և ներկայի անդամների հետ, ջերմ և հաճելի մթնոլորտում։
1952 թ.-ի սկզբին, կազմւեց Արենուշների առաջին խումբը և մինչ այսօր շարունակում է իր աշխատանքը:Յունւարի 21-ին Արենուշների հատւածի թիւ 1 խումբը տօնեց իր 70-ամեակը, խմբի անցեալի ու ներկայի անդամների հետ միասին:
Ուրբաթ՝ դեկտեմբերի 24-ին Սկաուտական միութեան 2021 թւականի վերջին աշխատանքը անցկացւեց  ամանորեայ մթնոլորտով, ձմեռպապի ներկայութեամբ։ Խմբերը վայելեցին ձմեռպապի մասնակցութիւնը իրենց աշխատանքների ընթացքում և խանդավառութեամբ դիմաւորեցին գալիք նոր տարին։
Ուրբաթ՝ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ Արի և Արենուշ հատւածների միատեղ աշխատանքը, որը սկսւեց մարզախաղով, այնուհետև շինեցին թղթէ աշտարակներ և հաճելի խաղով իրենց աշխատանքը աւարտին հասցրին։
  Շարունակւում է Սկաուտական միութեան ղեկավար դաստիարակչական աշխատանքների շարանը, իսկ այս անգամ միութեան աստիճանաւորների մասնակցութեամբ։ Հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան աստիճանաւորական Գիշերային աշխատանքը։ Աշխատանքը սկսւեց հետաքրքիր մարզախաղով, այնուհետև…
Երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը կարևորելով Սևրի պայմանագրի ազդեցութիւնը և մեծ դերը հայոց պատմութեան մէջ, կայացրեց դասախօսութիւն՝ Սևրի պայմանագրի մասին, որի դասախօսն էր դկտ.ընկեր Սերժիկ Մարգարեանը։Բացատրւեց համաշխարհային առաջին պատերազմից…
Ուրբաթ, նոյեմբերի 26-ին, Արիների Հատւածի թիւ 2 Խումբը, ունեցաւ 2 դասարան՝ Սկաուտական շարժման պատմութիւնը և սուլիչները դասատուն էր Դեր Առաջնորդ Թադէ Թովմասեանը: Այնուհետև անցկացրին շարքայինի դասարան որի դասատուն էր Դեր…
Ուրբաթ, նոյեմբերի  26-ին, Արենուշների հատւածի թիւ 3 խումբը ունեցաւ վայրէջք առանց գործիքների (فرود بدون ابزار) դասարան։